«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 440-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ա հավելվածների:
2. (կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1483-Ն, 15.12.05 N 2360-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1483-Ն, 15.12.05 N 2360-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշաժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Վեդու քաղաքային համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
|
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության |
|
Հավելված N 1 ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Վեդի համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում։
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արտաշատից 20 կմ է։
Համայնքի քաղաքամերձ տարածքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վեդու գինու գործարանին, «Բ»-«Գ» հատվածով՝ մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս հողերին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ Դաշտաքար համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Գոռավան համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Վանաշենի համայնքին և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով՝ Սիսավան համայնքին։
ՎԵԴԻ-ՎԵԴՈՒ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «Ա»-«Բ»
Սիսավան, Վեդի համայնքների և Վեդի գինու գործարանի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, որը գտնվում է ջրհան կայանից դեպի արևելք 500 մ հեռավորության վրա, Արտաշատի ջրանցքի եզրին, սահմանագիծն անցնում է ջրանցքով 1330 մ արևելք, հասնում «Բ» հանգուցային կետին։
ՎԵԴԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»
«Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն Արտաշատի ջրանցքով անցնում է 600 դեպի արևելք, հասնում թիվ 1 կետը, որը գտնվում է ջրանցքի և ոռոգման առվի հատման տեղում, հետո առվով բարձրանում հյուսիս, ապա արևելք, հասնում թիվ 2 սահմանակետը, այդտեղից բարձրանում ձորակով մինչև թիվ 3 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, իջնում 115 մ մինչև 4 սահմանակետը, այնուհետև առվով անցնում մինչև դաշտային ճանապարհի և առվի հատման թիվ 5 կետը։
Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով բարձրանում է 800 մ, հասնում թիվ 6 սահմանակետը, հետո թեքվում արևելք, հորիզոնականով անցնում 615 մ, մինչև թիվ 7 սահմանակետը, իջնում հարավ-արևելք, հասնում 982,8 մ նիշով գագաթի թիվ 9 սահմանակետը, հեռավորությունը՝
/7-9/-1035 մ, այնուհետև թեքվում հյուսիս-արևելք, հասնում մինչև առուների հատման «Գ» հանգուցային սահմանակետը։
ՎԵԴԻ-ԴԱՇՏԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»
«Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ոռոգման առվով անցնում է հարավ-արևմուտք, հասնում թիվ 1 սահմանակետը, հետո թեքվում հարավ-արևելք, անցնում 160 մ /թիվ 2/, ապա թեքվում հարավ-արևմուտք, բարձրանում 130 մ մինչև ժայռի եզրի թիվ 3 սահմանակետը, այդտեղից թեքվում հարավ-արևելք ժայռի եզրագծով, հասնում առվի թիվ 4 սահմանակետը, այնուհետև առվով իջնում մինչև Վեդի գետի «Դ» հանգուցային սահմանակետը։
ՎԵԴԻ-ԳՈՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ե»
«Դ» հանգուցային սահմանակետից մինչև «Ե» հանգուցային սահմանակետը Վեդի և Գոռավան համայնքների սահմանագիծն ամբողջությամբ անցնում է Վեդի գետով։
ՎԵԴԻ-ՎԱՆԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ»
«Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բարձրանում է հյուսիս-արևելք 115 մ, հասնում ոռոգման առվի եզրի թիվ 1 սահմանակետը, թեքվում արևելք, առվով անցնում 905 մ մինչև թիվ 2 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 100 մ և հատում ցամաքուրդը, հասնում Վանաշեն-Վեդի խճուղային ճանապարհի եզրի թիվ 3 սահմանակետը, հեռավորությունը՝ 255 մ, այդտեղից ճանապարհով բարձրանում 125 մ, մինչև թիվ 4 սահմանակետը։
Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է Վանաշեն բնակավայրի արևելյան սահմանով մինչև գյուղից դուրս եկող դաշտային ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետը, այնուհետև ճանապարհով անցնում 370 մ դեպի հարավ-արևելք, հասնում Վեդի գետի աջակողմյան պաշտպանիչ թմբի եզրի «Ե» հանգուցային սահմանակետը։
ՎԵԴԻ-ՍԻՍԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծն ուղիղ գծով իջնում է մինչև Սիսավան բնակավայրի
հյուսիս-արևմտյան սահմանի թիվ 1 կետը, հեռավորությունը՝ 710 մ, հետո թեքվում է արևելք, անցնում բնակավայրի հյուսիսային սահմանով անցնող առվով մինչև թիվ 2 կետը, այդտեղից թեքվում հարավ-արևելք, իջնում 405 մ, հասնում մինչև առվակների հատման «Ե» կետը, որը հանդիսանում է Վեդի, Սիսավան և Վանաշեն համայնքների տարածքների բաժանման հանգուցային կետը։
Հայաստանի Հանրապետության |
|