Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.8
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2008
Ստորագրման ամսաթիվ
06.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2008

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեվ ազատ առեվտրի մասին» 1992 թ. սեպտեմբերի 30-ի Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ազատ առևտրի մասին» 1992 թ. սեպտեմբերի 30-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը,

ձգտելով ապահովել առավել բարենպաստ պայմաններ փոխադարձ առևտրի համար,

ուշադրության առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերն ու կանոնները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները

1) 1-ին հոդվածում.

1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

«Ներքին շուկաների պաշտպանության նպատակով Պայմանավորվող կողմերի միջև առանձին արձանագրություններով ձևակերպվում են ազատ առևտրի պայմանակարգից բացառությունները»:

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

«2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած ապրանքներ ասելով, հասկացվում են այն ապրանքները, որոնք Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած են ճանաչվել ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան, որոնք հաստատվել են Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ»:

2) 3-րդ հոդվածի 3-րդ կետը հանել,

3) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

 

«Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը ներքին շուկաների պաշտպանության համար կիրառում են հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ իրենց պետությունների օրենսդրության շրջանակներում` հաշվի առնելով ԱՀԿ համապատասխան նորմերն ու կանոնները»:

4) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

 

«Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերն իրենց պետությունների օրենսդրության շրջանակներում կիրառում են պետական օգնություն դրամական օժանդակությունների տեսքով կամ այլ ձևով` հաշվի առնելով ԱՀԿ համապատասխան նորմերն ու կանոնները»:

5) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

 

«Հոդված 12

 

Պայմանավորվող կողմերը, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են արտահանման վերահսկողություն ապրանքների, տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի և դրա առաքման միջոցների ստեղծման ժամանակ, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ (այսուհետ` ապրանքներ և տեխնոլոգիաներ):

Ապրանքների և տեխնոլոգիաների ցուցակներն ու ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության իրականացման կարգը պետք է համապատասխանեն արտահանման վերահսկողության միջազգային պայմանակարգերը կարգավորող միջազգային պայմանագրերի պահանջներին:

Արտահանման վերահսկողությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր գործունեության արդյունքների, այդ թվում` դրանց հանդեպ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականության) նկատմամբ, որոնք հանդիսանում են ռազմական նշանակության արտադրանք, իրականացվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան»:

6) 20-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Պայմանավորվող կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի փետրվարի 6-ին, երկու բնօրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 20-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան