«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 96-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 761-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 761-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 6-րդ կետը «Մարտի 8-ի 2 հասցեում գտնվող՝ 1937.0 քառ. մետր ընդհանուր տարածքով ուսումնաարտադրական մասնաշենքը» բառերից հետո լրացնել «171.1 քառ. մետր մակերեսով պահեստը, 203.3 քառ. մետր մակերեսով ավտոտնակները, 156.7 քառ. մետր մակերեսով խորդանոցը, 12.0 քառ. մետր մակերեսով պահակակետը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 3 |