«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1924-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ ու 14-րդ հոդվածները և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման, ինչպես նաև թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունները լիցենզավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հետ կապված հարցերը:
2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը թանկարժեք մետաղներ զտարկողի և թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմորդ) գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:
3. Դիմորդների որակավորման քննությունները (այսուհետ` քննություն) անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ: Ընդ որում, հանձնաժողովի անդամների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն լիազորված մարմնի ներկայացուցիչները:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:
4. Քննությունների ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունների ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունների ոլորտի գիտական աշխատությունների շրջանակներում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
5. Քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
6. Քննությանը մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝
ա) դիմում (N 1 ձև),
բ) անձնագրի պատճենը,
գ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
դ) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):
7. Դիմումներն ընդունվում են հետևյալ մասնագիտական ուղղություններով`
ա) թանկարժեք մետաղներ զտարկող,
բ) թանկարժեք մետաղներ հարգորոշող ու հարգադրոշմող:
8. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում` դիմողին տեղեկացվում է դրա մասին և տրվում 10 օրացուցային օր` դրանք շտկելու և կրկին ներկայացնելու համար:
9. Քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին նամակով տեղեկացվում է` դիմումում նշված բնակության վայրի հասցեով` քննությունից առնվազն 7 օր առաջ:
10. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած, և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:
11. Քննություններն անցկացվում են հայերենով, թեստավորման և հարցազրույցի միջոցով:
12. Թեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի որոշմամբ, իսկ այդ հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի և պատասխանատու քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և դիմորդների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:
13. Թեստավորումն անցկացվում է գրավոր: Թեստի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է մեկ ժամ, որը լրանալուց անմիջապես հետո դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին:
14. Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը դիմորդներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները դիմորդներին բաժանելու ավարտը:
15. Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից:
Քննությունն իրականացվում է դռնբաց և կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
16. Քննությունների թեստավորման փուլի ընդհանուր արդյունքները գնահատվում են առավելագույնը 30 միավոր, ընդ որում, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Թեստավորման հարցաթերթիկները կազմվում են 30 հարցից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Գրավոր քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող անդամները:
17. Քննության հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքներից առնվազն 21 միավոր հավաքած դիմորդները:
18. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի ներկա անդամների կողմից տրվում է առնվազն 5 հարց, որոնք գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարցեր տվող անդամների կողմից: Եթե դիմորդի կողմից տրված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի հարց տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
Հարցերը տրվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված թեմաներից:
19. Դիմորդների հետ հարցազրույցն արձանագրվում է: Արձանագրության մեջ արձանագրվում են հանձնաժողովի անդամների կողմից տրված հարցերը, դրանց վերաբերյալ տրված պատասխանները և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցված ճիշտ պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, դիմորդի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
20. Յուրաքանչյուր դիմորդի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է գաղտնի քվեարկություն: Քննությանը մասնակցող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
21. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է քննությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված` հօգուտ դիմորդի:
22. Քննության արդյունքները հայտարարվում են հանձնաժողովի նիստի կողմից` հաջորդ աշխատանքային օրը:
23. Քննության արդյունքում հաղթող ճանաչված դիմորդին հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան որակավորման վկայական (N 2 ձև կամ N 3 ձև):
Տրամադրված, սակայն դիմորդի կողմից չստացված վկայականը պահպանվում է լիազոր մարմնում` մեկ տարի, որից հետո լիազորված մարմնի կողմից այն ճանաչվում է անվավեր:
24. Դիմորդի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում` դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա այն ճանաչվում է անվավեր:
25. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկվել լիազոր մարմնին կամ դատարան:
26. Դիմորդը կրկին կարող է մասնակցել քննություններին` ընդհանուր հիմունքներով:
27. Վկայականը տրվում է անժամկետ:
28. Թանկարժեք մետաղներ զտարկողների, թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների վկայականներն ունեն սերիա և հերթական համար:
29. Վկայականի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրվում է սույն կարգի 6-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո:
Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, դրա կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողն ու հարգադրոշմողը կամ թանկարժեք մետաղներ զտարկողը սույն կարգի 6-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:
Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողին ու հարգադրոշմողին կամ թանկարժեք մետաղներ զտարկողին սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է աջ անկյունում «Կրկնօրինակ» նշագրմամբ, նույն վավերապայմաններով նոր վկայական:
30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյաններ, որոնց ձևերն ու լրացման կարգերը սահմանում է լիազոր մարմինը:
31. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:
32. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդների մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետությունում | |
_______________________ (անունը, ազգանունը) | |
_______________________ (բնակության վայրը) | |
____________________ - ից (հեռախոսահամարները) |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել __________________________________ |
___________________________________________________________ |
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի ___________________________ |
___________________________________________________________ որակավորման քննությանը: |
Կից ներկայացնում եմ` ա) անձնագրի պատճենը, բ) մեկ լուսանկար (3 x 4 սմ չափսի), գ) պետական տուրքի անդորրագիրը: Ծանոթացել եմ` ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգին. բ) որակավորման քննության անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կանոններին: Տեղեկացված եմ այն մասին, որ որակավորման քննությունն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: Հայտնում եմ, որ դատական վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ: |
Դիմորդ _________________ (ստորագրությունը) |
_________________ |
_____ __________________ 200 թ. |
Ձև N 2
|
Տրված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Վկայականի սերիան և համարը` ԹԶ _____________________________________ |
Որակավորված անձ _______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________ |
Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ: |
Որակավորման հանձնաժողովի նախագահ |
____________ |
_____________ |
Կ.Տ.
Ձև N 3
|
Տրված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (անունը, հայրանունը, ազգանունը)
Վկայականի սերիան և համարը` ԹԶ _____________________________________
Որակավորված անձ _______________________________________________
Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________
Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________
Գործողության ժամկետը` անժամկետ:
Որակավորման հանձնաժողովի նախագահ |
____________ |
_____________ |
Կ.Տ.
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Թեմա 1. | «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք |
|
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտեր |
Թեմա 3. |
Քիմիական տարրալուծումներ |
Թեմա 4. |
Հակազդուկների պատրաստում |
Թեմա 5. |
Մետաղների համաձուլվածքներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |