«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 նոյեմբերի 2006 թ. |
N 689-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 391-րդ, 49-րդ հոդվածների, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի 8.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 11:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:00-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ»:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|