Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.388
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 233-Ն

ՄԱՆԿԱՏՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1738-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հույս մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «Հույս մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով.

2) որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով.

3) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպությունների կանոնադրություններում և ապահովել դրանց պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան