041.0446.24.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 446
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թիվը` 255 մարդ:
(2-րդ կետը փոփ. 03.08.98 N 467)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 420 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Երեվանի քաղաքապետարանի
Քաղաքապետի աշխատակազմ
Անշարժ գույքի կառավարման վարչություն
Առողջապահության վարչություն
Առևտրի և սպասարկումների վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Արտաքին ձևավորումների վարչություն
Բարեկարգման և շինարարության վարչություն
Բնապահպանության և գյուղատնտեսության վարչություն
Գործերի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Կոմունալ տնտեսության վարչություն
Կրթության վարչություն
Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Տեղեկատվության վարչություն
Տնտեսական քաղաքականության և ներդրումային ծրագրերի վարչություն
Տրանսպորտի վարչություն
Ֆինանսների վարչություն
1-ին բաժին
Կազմակերպատեսչական բաժին
Հաշվապահություն
(կառուցվածքը լրաց. 08.04.99 N 200, փոփ. 01.10.99 N 620, խմբ. 26.09.00 N 650, 31.01.01 N 71)