«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
8 դեկտեմբերի 2006 թ. |
թիվ 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հավելված III-ի «Վիճակագրական ժողովածուներ» բաժնից հանել.
1400-102 | Աշխատուժը Հայաստանի Հանրապետությունում 2001-2005 |
հայերեն | - " - | Ժողովածուն պարունակելու է տեղեկություններ աշխատանքի շուկայի` աշխատուժի առաջարկի, զբաղվածների և գործազուրկների, տնտեսապես ակտիվ, ոչ ակտիվ բնակչության կառուցվածքի վերաբերյալ` տնային տնտեսություններում իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքներով: |
տողը.
բ) հավելված III-ի «Վիճակագրական տեղեկագրեր» բաժնից հանել.
5000-202 | Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների բնակչության թվաքանակը և դրանցում տնային տնտեսությունների քանակը 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ |
հայերեն | տարեկան | հունիս |
տողը.
գ) հավելված V-ի «Տեղեկագրեր» հատվածից հանել «ժողովրդագրություն» սյունը.
դ) հավելված X-ի «Վիճակագրական հրապարակումների օրացույց» բաժնից հանել.
41. | 1400-102 | Աշխատուժը Հայաստանի Հանրապետությունում 2001-2005 |
- " - | - " - | - " - |
27. | 5000-202 | Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների բնակչության թվաքանակը և դրանցում տնային տնտեսությունների քանակը 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ձև թիվ 9Ս հաշվետվության արդյունքներով |
- " - | - " - |
հունիս |
տողերը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |