«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1838-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն պահանջներով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
2. Սույն պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական մարմինների նախաձեռնությամբ գործող միջազգային տոնավաճառների և ցուցահանդեսների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիներում իրացման ենթակա և մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն պահանջներում կիրառված են հետևյալ հասկացությունները`
սպառողական տարա` տարա, որը հանձնվում է սպառողին` սննդամթերքի հետ միասին.
մականշվածք` սննդամթերքի սպառողական տարայի (փաթեթվածքի), պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի վրա նշված տեքստ, պայմանական նշաններ և պատկերներ.
խմբային տարա` տարա, որը նախատեսված է որոշակի քանակությամբ արտադրանքի միավորի համար.
անհատական տարա` տարա, որը նախատեսված է մեկ միավոր արտադրանքի համար.
պիտակ` տրված ձևով, չափերով և նյութերից պատրաստված արտադրատեսակ` նախատեսված մականշվածքը նշելու համար, որն ամրացված կամ կցված է փաթեթվածքին կամ արտադրանքին կամ ներդրված է փաթեթավորման միավորում.
մանեկապիտակ` ոչ մեծ չափերի, տարբեր ձևերի շշերի բկամասում սոսնձված պիտակ.
թերթ-ներդրակ` սպառողական տարայում դրվող պիտակ, որի վրա նշված է տեղեկատվություն սպառողի համար:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվություն սպառողներին պետք է ներկայացվի անմիջապես սննդամթերքի սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի կամ թերթ-ներդրակի վրա` սննդամթերքի առանձին տեսակների համար` արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից ընդունված մակնշման եղանակով:
Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության համապատասխանությունը սննդամթերքի ու սննդային հավելումների մականշվածքի բնագրին պետք է ապահովի դրանք արտադրողը, մատակարարը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:
5. Սննդամթերքի վերաբերյալ հայերեն հիմնական տեղեկատվությունը պետք է ներառի`
ա) սննդամթերքի անվանումը, որը մակնշում են տարբերիչ տառատեսակով` ցանկացած ֆոնի վրա:
Սննդամթերքի տարբերակիչ հատկությունների և հատուկ մշակումների (օրինակ, «խտացրած», «չորացրած», «աղացած», «ապխտած», «պաստերացված», «գենետիկորեն ձևափոխված» և այլն) մասին տեղեկատվությունը պետք է տրվի հայերեն անվանմամբ։
Մանկական սննդամթերքի հայերեն մականշվածքում անվանման հետ միասին պետք է ներառված լինի տեղեկատվություն դրա մանկական սնունդ լինելու մասին.
բ) տվյալներ արտադրողի մասին, ֆիրմային անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը.
գ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը:
Սննդամթերքի հիմնական բաղադրիչների հայերեն ցանկը տրվում է այն սննդամթերքների համար, որոնց վերաբերյալ սույն պահանջների V բաժնի 1-ին և 2-րդ աղյուսակների «Այլ հիմնական տեղեկատվություն» սյունակում նախատեսված է բաղադրության մասին նշման անհրաժեշտությունը: Նշված ցանկը պետք է ունենա «Բաղադրությունը» վերնագիրը:
Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`
տեղեկատվություն սննդամթերքի պատրաստման ժամանակ օգտագործված հիմնական բաղադրիչների պարունակության մասին,
սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը (օրինակ, նատրիումի բենզոատ E 211), իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար,
տեղեկատվություն գենետիկորեն ձևափոխված բաղադրիչի մասին (եթե սննդամթերքում այդպիսիք կան).
դ) առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
ե) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը` մինչև 3 ամիս պիտանիության ժամկետով, ամիսը, տարեթիվը` 3 ամսվանից ավելի պիտանիության ժամկետով.
զ) զտաքաշը կամ ծավալը.
է) սույն պահանջների V բաժնում նախատեսված` արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի խմբերի տրված մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը:
6. Սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`
ա) սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը, իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար.
բ) տվյալներ արտադրողի մասին (ֆիրմայի անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը).
գ) զտաքաշը.
դ) պատրաստման եղանակը կամ օգտագործման վերաբերյալ ցուցումներ (առկայության դեպքում).
ե) նշանակությունը և օգտագործման պայմանները` կենսաբանորեն ակտիվ հավելումների համար.
զ) հակացուցումներ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կենսաբանորեն ակտիվ հավելումների, սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով.
է) արտադրման և փաթեթավորման տարեթիվը, ամիսը, օրը.
ը) պահման պայմանները.
թ) պիտանիության ժամկետը:
IV. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԵՏԵՂՈՒՄԸ
7. Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը զետեղվում է անմիջապես սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա առանձին ձևավորված պիտակով կամ առանց դրա, կարդալու համար հարմար տեղում:
8. Այն փաթեթվածքի կամ տարայի վրա, որոնց ամենամեծ մակերեսը չի գերազանցում 10 քառ. սմ-ը, թույլատրվում է հայերեն տեղեկատվության տեքստը զետեղել խմբային տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի կամ սպառողական տարայի, ինչպես նաև հավաքածուներով վաճառվող սննդամթերքի խմբային սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա, իսկ կշռածրարված մանկական սննդամթերքի վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է զետեղվի անհատական սպառողական տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի վրա:
V. ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9. Արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի ու սննդային հավելումների խմբերի մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը ներկայացված է 1-ին աղյուսակում, իսկ մանկական սննդամթերքինը` 2-րդ աղյուսակում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան
|
Աղյուսակ 1
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ. դասակարգչի |
Մթերքի անվանումը | Այլ հիմնական տեղեկատվությունը |
1 | 2 | 3 |
0202 0202 10 000 0202 20 0202 30 |
Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած - մսեղիք և կիսամսեղիք - ոսկրահան չարված այլ հատվածներ - ոսկրահան արված |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
|
Խոզի միս` սառեցրած - մսեղիք և կիսամսեղիք - ազդրեր և թիակներ (առջևի ազդրեր) և դրանց հատվածները, ոսկրահան չարված - խոզի միս` այլ, բացի մսեղիքից և կիսամսեղիքից այլ Գառան մսեղիք կամ կիսամսեղիք` սառեցրած Ոչխարի միս սառեցրած` մսեղիք և կիսամսեղիք Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան չարված Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան արված Խոշոր եղջերավոր անասունի լեզու սառեցրած Խոշոր եղջերավոր անասունի լյարդ սառեցրած Խոզի լյարդ սառեցրած | |
0207 12 | - Ընտանի հավի միս` չմասնատված, սառեցրած | Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0207 14 0207 25 |
- ընտանի հավի` մսեղիքի մասեր և սննդային ենթամթերք` սառեցրած | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
- հնդկահավի միս` չմասնատված, սառեցրած | Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0207 27
0207 36 |
- հնդկահավի` մսեղիքի մասեր և սննդային ենթամթերք` սառեցրած | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
- բադի, սագի և խայտահավի միս` չմասնատված, սառեցրած | Մշակման եղանակը (փորոտիքը հանած, փորոտիքը կիսահանած կամ փորոտիքի և վզի լրակազմով) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
- բադի, սագի և խայտահավի սառեցրած` մսեղիքի մասեր | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0208 10 190 |
ճագարի կամ նապաստակի միս և մսից սննդային ենթամթերք` սառեցրած Կետի, դելֆինի և ծովային խոզի միս և մսից սննդային ենթամթերք` սառեցրած Մսեղեն և մսից սննդային ենթամթերք սառեցրած այլ |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0209 00 | Խոզի ճարպ` առանձնացրած անյուղ մսից, և ընտանի թռչունների ճարպ չհալեցրած կամ այլ եղանակով չառանձնացրած, սառեցրած, աղի. աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |
Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Մշակման եղանակը` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած Աղաջրի մեջ դրածի դեպքում` խոզի ճարպի զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0210 | Միս և մսից սննդային ենթամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած | Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Մշակման եղանակը` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած Աղաջրի մեջ դրածի դեպքում` մսի և մսից սննդային ենթամթերքի զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
Սննդալյուր մսի կամ մսից սննդային ենթամթերքից. | Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջելու դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0303 | Ձուկ սառեցրած, բացառությամբ ձկան սուկիից և 0304 ապրանքային դիրքի ձկների մսից ` | Մասնատման եղանակը (գլխատված կամ փորոտիքը հանած) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0304 21 000 0304 22 000 0304 29 0304 91 000 0304 92 000 0304 99 |
Ձկան սուկի` սառեցրած
|
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0305 | Ձկներ` չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած | Մշակման տեսակը (աղը դրած, աղաջրի մեջ դրած, ապխտած կամ չորացրած) Աղաջրի մեջ դրածի դեպքում` ձկան զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության Ժամկետը |
Ձկներ տաք կամ սառը ձևով ապխտած | ||
Ձկնալյուր` խոշոր և մանր աղացվածքի և հատիկներ` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար | Պատրաստման եղանակը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0306 11 |
Խեցեմորթներ, մասնատված կամ չմասնատված, շոգեխաշած կամ եռացող ջրի մեջ խաշած - սառեցրած |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած | Աղաջրի մեջ դրածի դեպքում խեցեմորթների զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
Խեցգետիններ այլ ներառյալ ալյուր` խոշոր և մանր աղացվածքի և հատիկներ խեցեմորթ- ներից` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար |
Պատրաստման եղանակը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0307 | Կակղամորթներ, մասնատված կամ չմասնատված - սառեցրած |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած | Աղաջրի մեջ դրածի դեպքում կակղամորթների զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
Ջրային այլ անողնաշարավորներ խեցեմորթներից և կակղամորթներից տարբեր - սառեցրած |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած | Աղաջրի մեջ դրածի դեպքում խեցեսորթներից և կակղամորթներից ջրային այլ անողնաշարավորների զանգվածն առանց աղաջրի Պահման պայմանները Պիտանիության ժամկետը • | |
Ալյուր` մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ ջրային այլ անողնաշարավորներից` պիտանի սննդի մեջ օգտագործելու համար | Պատրաստման եղանակը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը | |
0401 | Կաթ և կաթնասեր, չխտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած | Յուղի (կաթնայուղի) զանգվածային մասը, պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0402, բացառությամբ 0402 29 110 |
Կաթ և կաթնասեր (այդ թվում` կաթի փոշի), խտացրած շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած• | Յուղի (կաթնայուղի) զանգվածային մասը Շաքարի զանգվածային մասը Պատրաստման եղանակը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0403 | Թան. կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ. մածուն, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած |
Կաթնայուղի (յուղի) զանգվածային մասը Բաղադրությունը Սննդային հավելումները, բուրավետիչները, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը` պատրաստած կաթից, կաթնային բաղադրամասերից կամ բարդ բաղադրությամբ հումքից` պատրաստի մթերքի մեջ (առկայության դեպքում) Բիֆիդոբակտերիաների (առկայության դեպքում). պրոբիոտիկ կուլտուրաների (առկայության դեպքում), խմորիչների (առկայության դեպքում), կաթնաթթվային բակտերիաների (առկայության դեպքում) պարունակությունը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0404 10 | Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած | Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը` շաքարի և սպիտակուցների զանգվածային մասերը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0404 90 | Մթերքներ կաթի բնական բաղադրիչներից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված | Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0405 | Կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր և յուղեր, կաթնային մածուկներ | Կաթնայուղի զանգվածային մասը Բաղադրությունը` մեկից ավելի բաղադրամասերի առկայության դեպքում Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0406 | Պանիրներ և կաթնաշոռ | Յուղի զանգվածային մասը Օգտագործված բակտերիական պատրաստուկի կամ խտանյութի անվանումը և կաթ մակարդող պատրաստուկի անվանումը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0407 00 | Թռչնի ձու, կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած | Կատեգորիան Տեսակավորման թվականը Սպառողական տարայում ձվերի քանակը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
0408 11 0408 91 |
Թռչնի ձվի դեղնու, չորացրած Թռչնի ձու առանց կճեպի, չորացրած |
Պահման պայմանները Բաղադրությունը` մեկից ավելի բաղադրամասերի առկայության դեպքում Պատրաստման եղանակը Պիտանիության ժամկետը |
0409 00 000 | Բնական մեղր | Ծագման վայրը Իսկությունը (բնական) Հավաքման տարին |
0710 |
Բանջարեղեն (հում կամ ջրում եփած կամ շոգեխաշած)` սառեցրած Բանջարեղեն չորացրած, ամբողջական, կտրտած կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու ձևով, բայց հետագա մշակման չենթարկած Լոբազգի բանջարեղեն` չորացրած, կեղևած. սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտրած կամ չկոտրած Մանիոկա, մարանտա վեստինդիան, սալեպ, գետնախնձոր (տոպինամբուր), քաղցր կարտոֆիլ (բատատ) և համանման այլ. արմատապտուղներ ու պալարապտուղներ օսլայի կամ ինուլինի բարձր բաղադրությամբ` սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ կտրատած կամ հատիկների տեսքով, սագոյան արմավենու միջուկ |
Ցուցումներ մթերքի մշակման հատուկ եղանակների վերաբերյալ (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը Պահման պայմանները (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը |
0801 |
Ընկույզներ կոկոսյան, բրազիլական և կեշյու` թարմ կամ չորացրած, կճեպը մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի Այլ ընկույզներ` թարմ կամ չորացրած, կճեպը մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը` չորացրած ընկույզների համար |
0803 00 900 |
Բանաններ, ներառյալ պլանտայններ` Նարինջ` չորացրած Պտուղներ չորացրած` բացառությամբ 0801-0806 ապրանքային դիրքի պտուղներից, տվյալ խմբի ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդներ |
Ցուցումներ մթերքի մշակման հատուկ եղանակների վերաբերյալ (առկայության դեպքում) |
0901 | Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի թեփ և սուրճի հատիկների պատյան, սուրճի փոխարինիչներ ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ |
Կարգը (առկայության դեպքում) Պատրաստման եղանակը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը (բացի կանաչ սուրճից) |
0902 0903 00 000 |
Թեյ` համային և բուրավետացնող հավելումներով կամ առանց դրանց |
Կարգը (առկայության դեպքում)Բույրի անվանումը, եթե թեյի պատրաստման ժամանակ օգտագործված են բուրավետիչներ |
0904 |
Պիպեր (Piper) ցեղի պղպեղ. Կապսիկում (Capsicum) ցեղի կամ Պիմենտա (Pimenta) ցեղի պտուղ` չորացրած, մանրատած կամ աղացած. Վանիլ Դարչին և դարչնածառի ծաղիկներ Մշկընկույզ, մացիս և հիլ Կոնապղպեղ, զաֆրան, տուրմերիկ (քրքում), ծոթրին (ուրց), դափնետերև, կարրի և այլ համեմունք |
Կարգը (առկայության դեպքում) Օգտագործման վերաբերյալ ցուցումները` բուրավետիչների համար (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1006 | Բրինձ | Կարգը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1101 00 |
Ալյուր ցորենի կամ ցորենաաշորայի |
Կարգը կամ համարը (առկայության դեպքում) «ՎԻՏԱՄԻՆԱՑՎԱԾ» բառը (խոշոր տառատեսակով) հացաթխման ցորենի բարձր և առաջին տեսակների վիտամինացված ալյուրի համար Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1104 | Հացահատիկ` այլ միջոցներով մշակած (օրինակ` կեղևահանած, տափակացրած, փաթիլացրած, ծեծած, մանրաձավարի տեսքով կամ մանրատած), բացառությամբ 1006 ապրանքային դիրքում նշված բրնձից. հացահատիկային բույսերի սաղմեր` ամբողջական, տափակացրած, փաթիլների տեսքով կամ աղացած | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը (եգիպտացորենի, ցորենի, բրնձի և վարսակաձավարի փաթիլների համար) |
1105 | Ալյուր մանր և խոշոր աղացվածքի, փոշի, փաթիլներ, հատիկավորված կարտոֆիլից |
Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1106 |
Ալյուր մանր և խոշոր աղացվածքի և փոշի 0713 ապրանքային դիրքի լոբազգի չորացրած բանջարեղենից, 0714 ապրանքային դիրքի սագոյան արմավենու միջուկից, արմատապտուղներից կամ պալարապտուղներից կամ 08 խմբում դասակարգված մթերքներից Ածիկ՝ բոված կամ չբոված |
Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1108 | Օսլա, ինուլին | Կարգը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1109 00 000 | Ցորենի սնձան (սոսնձանյութ), չոր կամ հում | Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ, պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1202 | Գետնանուշ՝ չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած |
Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1206 00 | Արևածաղկի սերմ, մանրատած կամ չմանրատած | Կարգը (առկայության դեպքում) Բերքի տարին Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1501 00 | Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և ընտանի թռչնի ճարպ, բացառությամբ 0209 կամ 1503 ապրանքային դիրքերում նշված ճարպերից | Պիտանիության ժամկետը |
1502 00 | Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և այծերի ճարպ, բացառությամբ 1503 ապրանքային դիրքում նշված ճարպերից | |
1504 |
ճարպեր, յուղեր՝ չզտած կամ զտած և դրանց զտամասեր՝ ձկան կամ ծովային կաթնասունների՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը Կենդանական այլ ճարպեր ու յուղեր՝ չզտած կամ զտած և դրանց զտամասեր՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը |
Բաղադրությունը (առկայության դեպքում) |
1507, բացառությամբ՝ 1507 10 100 1507 90 100 | Սոյայի յուղ՝ չգտած կամ զտած և դրա զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը |
1508 բացառությամբ 1508 10 100 1508 90 100 | Գետնանուշի յուղ՝ չզտած կամ զտած և դրա զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | |
1509 | Ձիթապտղի յուղ՝ չզտած կամ զտած և դրա զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը | |
1510 00 | Այլ յուղեր` չզտած կամ զտած և դրանց զտամասերը. որոնք ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, ներառյալ այդ յուղերի և զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ | Բաղադրությունը (առկայության դեպքում) Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը |
1512, բացառությամբ 1512 11 100 1512 19 100 1512 21 100 1512 29 100 | Արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ՝ չգտած կամ զտած և դրանց զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը` բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը |
1512, բացառությամբ 1513 11 100 1512 19 300 1512 21 100 1515 29 300 | Հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուփ յուղ` չզտած կամ զտած և դրանց զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյռւնաբերական օգտագործման | |
1514, բացառությամբ՝ 1514 11 100 1514 19 100 1514 91 100 1514 99 100 | Հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ՝ չզտած կամ զտած և դրանց զտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | |
1515, բացառությամբ 1515 19 100 1515 21 100 1515 29 100 1515 30 100 1515 50 110 1515 50 910 1515 90 210 1515 90 310 1515 90 400 1515 90 600 |
Այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր (ներառյալ ժոժոբայի յուղը)՝ չզտած կամ զտած և դրանց գտամասերը՝ առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | Կարգը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը • |
1516. բացառությամբ 1516 20 950 | Կենդանական կամ բուսական ճարպեր և յուղեր՝ չզտած կամ զտած և դրանց զտամասերը՝ լրիվ կամ մասնակի ջրածնավորած (հիդրոգենացրած), ընդեթերացրած, վերաեթերացրած կամ էլաիդինացրած, չզտած կամ զտած, սակայն հետագա մշակման չենթարկված, բացառությամբ տեխնիկական և կամ արդյունաբերական օգտագործման | Յուղի զանգվածային մասը Բաղադրությունը (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետը |
1517 | Մարգարին, սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի ճարպերի կամ յուղերի զտանյութերից, բացառությամբ 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտանյութերից | Կարգը (առկայության դեպքում) Յուղի զանգվածային մասը, այդ թվում՝ կաթնայուղի զանգվածային մասը յուղային ֆազի բաղադրության մեջ դրա 10%-ից ոչ պակաս առկայության դեպքում Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1601 00 | Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստած համանման մթերքներ, դրանց հիմքով պատրաստած պատրաստի սննդամթերքներ | Բաղադրությունը (առկայության դեպքում) «Փաթեթավորված է վակուումով» (փաթեթվածքում վակուումի առկայության դեպքում) բառերը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1602. բացառությամբ 1502 10 001 |
Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստած այլ պատրաստի կամ պահածոյացրած սննդամթերքներ | Օգտագործման համար նախապատրաստման եղանակը (օգտագործումից առաջ հատուկ մշակում պահանջող պահածոների համար) Բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1603 00 | Թանձրահյութեր և հյութեր մսից, ձկից կամ խեցեմորթներից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից | Կարգը (առկայության դեպքում) Բաղադրությունը (առկայության դեպքում) Օգտագործման եղանակը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1604 | Պատրաստի կամ պահածոյացրած ձուկ, թառափազգիների ձկնկիթ և խավիարի փոխարինիչներ՝ պատրաստած ձկների ձկնկիթներից | Կարգը (առկայության դեպքում) Բաղադրությունը Օգտագործման եղանակը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1605 | Պատրաստի կամ պահածոյացրած խեցեմորթներ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ | |
1701 91 000 |
- Շաքար, եղեգնի կամ ճակնդեղի այլ՝ պինդ վիճակում բռւրահաղորդող կամ ներկող հավելուներով - Շաքարեղեգնի կամ ճակնդեղի` պինդ վիճակում այլ Շաքարի այլ տեսակներ, ներառյալ՝ քիմիապես մաքուր կաթնաշաքարը, ածիկաշաքարը, խաղողաշաքարը և պտղաշաքարը, պինդ վիճակում, շաքարի թանձրահյութ առանց անուշահոտ և ներկող հավելումների, արհեստական մեղր՝ բնական մեղրի հետ խառնած կամ չխառնած, շաքարավենի զովացուցիչ |
Պահման պայմանները |
1703 | Կերակրամաթ՝ ստացված շաքարի լուծազատումից կամ զտումից | |
1704 | Շաքարից պատրաստած հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը)՝ կակաո չպարունակող | Բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը (իրիս, մարմելադ և պաստեղային արտադրատեսակների, ծամոնի համար) |
1801 00 000 | Հատիկավոր կակաո՝ ամբողջական կամ մանրացրած, հում կամ բոված | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1803 | Կակաո մածուկ՝ յուղազերծած և չյուղազերծած | Մշակման եղանակը՝ յուղազերծած կամ չյուղազերծած Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1804 00 000 | Կակաո-յուղ, կակաո-ճարպ | Կարգը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագոծման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1805 00 000 | Կակաո-փոշի՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի | |
1806 | Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերքներ | Բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1901 բացառությամբ 1901 10 000 | Ածիկային խտանյութ, այլ տեղում չնշված պատրաստի սննդամթերքներ՝ պատրաստված խոշոր կամ մանր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային խտանյութից՝ կակաո չպարունակող կամ 40 %-ից պակաս զանգվածային մասով կակաո պարունակող (ամբողջովին յուղազերծված հիմքի վերահաշվարկով), 0401-0404 ապրանքային դիրքերում դասակարգված հումքից պատրաստած սննդամթերքներ. 5 %-ից պակաս զանգվածային մասով (ամբողջովին յուղազերծած հիմքի վերահաշվարկով) կակաո պարռւնակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված | Բաղադրությունը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագոծման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1902 | Մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված ջերմային մշակման, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի, կամ այլ ձևով պատրաստված, ինչպիսիք են սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները, ռավիոլան, կաննելոնը. կուսկուս՝ պատրաստ կամ ոչ պատրաստ սննդի մեջ օգտագործելու համար | Բաղադրությունը (առկայության դեպքում) Մթերքի խումբը և դասը (կարգը) (առկայության դեպքում) Փաթեթավորման թվականը Պատրաստման եղանակը Պիտանիության ժամկետը |
1903 00 000 | Տոպիոկ և դրա փոխարինիչները` պատրաստած օսլայից` փաթիլների. հատիկների, գնդիկների, մանրահատիկների կամ այլ համանման ձևերով | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1904 | Պատրաստի սննդամթերքներ` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների (օրինակ, եգիպտացորենի ձողիկներ) փքեցնելու կամ բոլորատապակելու միջոցով, հացաբույսերի հատիկներ (բացառությամբ եգիպտացորենի հատիկներից) գրանուլների կամ փաթիլների տեսքով կամ մշակված այլ եղանակով, (բացառությամբ մայր կամ խոշոր աղացվածքի ձավարեղենի ալյուրից), նախապես եփած կամ պատրաստած այլ ձևով, այլ տեղում չնշված | Վիտամինների բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
1905 | Հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու կակաո պարունակող կամ չպարունակող հրուշակեղեն, վաֆլիի շերտեր, վաֆլիի բռլորաթերթեր ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ | Բաղադրությունը Պատրաստման ժամը և թվականը (հացի և հացաբուլկեղենի համար) Իրացման ժամկետը (հացի և հացաբուլկեղենի համար) Պիտանիության ժամկետը՝ հրուշակեղենի, թխվածքների, բլիթների և այլ հացաբուլկեղեն ու կակաո պարունակողների համար Պահման պայմանները |
2001 | Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի ավելացմամբ | Հիմնական մթերքի զանգվածը (թթվաջրում, աղաջրում, լցվածքում պատրաստված մթերքի համար) Մրգային կամ բանջարեղենային մասի զանգվածային մասը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2002
|
Տոմատներ՝ այդ թվում տոմատի մածուկ, պատրաստած կամ պահածոյացրած, առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու |
Չոր նյութերի զանգվածային մասը տոկոսով (տոմատի մածուկի համար) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2004 | Այլ բանջարեղեն՝ պատրաստած կամ պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, սառեցրած, բացառությամբ 2006 ապրանքային դիրքում դասակարգված մթերքներից | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2005, բացառությամբ 2005 10 001 | Այլ բանջարեղեն պատրաստած կամ պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, չսառեցրած, բացառությամբ ապրանքային 2006 դիրքում դասակարգված մթերքներից | |
2006 00 | Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ, պտուղների կլեպ կամ բույսերի այլ ուտելի մասեր՝ շաքարով պահածոյացրած (շաքարի թանձրահյութով ներծծած, շաքարով կամ շաքարահյութով պատած) | Շաքարի պարունակությունը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2007, բացառությամբ 2007 10 101 2007 10 911 2007 10 991 | Մրգախյուսեր (ջեմեր), պտղային (մրգային) դոնդողակներ, մարմելադներ, պտղային (մրգային) կամ ընկուզային խյուս, պտղային (մրգային) կամ ընկուզային մածուկ, այդ թվում` շաքար կամ շաքարացնող նյութեր ավելացրած՝ ջերմամշակման եղանակով ստացած • | |
2008 | Պտուղներ (մրգեր), ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր, այլ կերպ պատրաստած կամ պահածոյացրած, այդ թվում՝ շաքար կամ քաղցրացնող նյութերի կամ սպիրտի հավելումներ պարունակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված | |
2009 | Մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած | Վիտամինների և հանքային նյութերի պարունակությունը Շաքարի պարունակությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2101 | Սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական թեյի խտահյութեր, բնահյութեր խտածոներ և պատրաստի մթերքներ դրանց հիմքով կամ սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական թեյի հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց խտահյութերը, բնահյութերը և խտածոները |
Բույրի անվանումը, եթե թեյի և սուրճի մթերքի պատրաստման ժամանակ օգտագործվել են բուրավետիչներ Բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի պատվաստանյութերից), հացաթխման պատրաստի փոշիներ | Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2103 | Մթերքներ սոուսներ պատրաստելու համար և պատրաստի սոուսներ, համային հավելումներ և խառը համեմունքներ. մանանեխի փոշի և պատրաստի մանանեխ |
Բաղադրությունը (առկայության դեպքում) Ցուցումներ կերակրատեսակների պատրաստման համար (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2104, բացառությամբ 2104 20 001 | Պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ դրանք պատրաստելու համար, համասեռված (հոմոգենացված) բաղադրամասային պատրաստի սննդամթերքներ | |
2105 00 | Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո չպարունակող կամ պարունակող | Բաղադրությունը (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2106 | Սննդամթերք` այլ տեղում չնշված (այդ թվում` սննդային հավելումներ) |
Բաղադրությունը (առկայության դեպքում) Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2201 | Ջրեր, ներառյալ բնական և արհեստական հանքային ջրերը, գազավորած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համային և բուրավետ նյութերի հավելումներով, սառույց և ձյուն | Ջրի քիմիական թագադրությունը՝ հանքային և արհեստական հանքայնացման ջրի համար Ցուցումներ օգտագործման վերաբերյալ (հատուկ նշանակման ջրերի համար) Տիպը (գազավորված, չգազավորված) Ջրի աղբյուրի անվանումը և գտնվելու վայրը (հանքային ջրերի համար) Ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2202 | Ջրեր, ներառյալ հանքային և գազավորած ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումներով, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ, բացառությամբ 2009 ապրանքային դիրքի մրգահյութերից ու բանջարեղենային հյութերից | Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2203 00 | Գարեջուր ածիկային | Էթիլ սպիրտի ծավալային մասի արժեքը տոկոսներով Նախնական քաղցուի լուծամզման ակտիվության չափը, տոկոսներով (բացառությամբ ոչ ալկոհոլային և համային ու բուրավետ հավելանյութերով հատուկ գարեջրի) Պահման պայմանները Պիտանիության ժամկետը |
2204 | Խաղողի գինիներ բնական, ներառյալ թնդեցրածները, խաղողի քառցու, բացառությամբ 2009 ապրանքային դիրքում նշվածներից | Էթիլ սպիրտի ծավալային մասը Շաքարի զանգվածային խտությունը՝ բացառությամբ անապակ (չոր) գինիների Պահման պայմանները (առկայության դեպքում) Պիտանիության ժամկետն այն ըմպելիքների համար, որոնցում Էթիլ սպիրտի ծավալային մասը 9 %-ից պակաս Է |
2205 | Վեբմուաներ և խաղողի այլ բնական գինիներ՝ ավելացրած բուսական կամ բուրավետ նյութեր | |
2206 00 | Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (օրինակներ՝ խնձորի սիդր, պերրի կամ տանձի սիդր. մեղրաըմպելիք). խառնուրդներ խմորման ենթարկված ըմպելիքներից և խմորման ենթարկված ըմպելիքների և ոչ ալկոհոլային ըմպելիքների խառնուրդներ՝ այլ տեղում չնշված | |
2207 | Էթիլ սպիրտ չբնափոխված, 80%-ից ավելի սպիրտի ծավալային մասով կամ Էթիլ և այլ սպիրտներ, բնափոխված՝ ցանկացած խտության | Էթիլ սպիրտի ծավալային մասը Շշալցման թվականը Պիտանիության ժամկետը, որոնց Էթիլային սպիրտի ծավալային մասը 10 %-ից պակաս Է |
2208 | Էթիլ սպիրտ չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս ծավալային մասով սպիրտային ըմպելիքներ. լիկյորներ և այլ սպիրտային ըմպելիքներ |
Հնեցման տարիքը կոնյակի համար Շաքարի զանգվածային խտությունը (լիկյոր-օղու համար, եթե շաքարը նախատեսված է բաղադրագրով) Էթիլ սպիրտի ծավալային մասը Շշալցման թվականը |
2209 00 | Քացախ և նրա փոխարինիչներ՝ ստացված քացախաթթվից | Քացախաթթվի խտությունը Օգտագործման եղանակը (առկայության դեպքում) |
2501 00 91 | Աղ կերակրի | Կարգը Աղացվածքը Յոդացվածությունը՝ առկայության դեպքում Պիտանիության ժամկետը (յոդացվածի դեպքում) |
Մանկական սնունդ
Աղյուսակ 2
Ծածկագիրն ըստ ԱՏԳ |
Մթերքի անվանումը |
Այլ հիմնական տեղեկատվությունը |
0402 29 110 |
Հատուկ նշանակության կաթ՝ կրծքի երեխաների համար հերմետիկ փաթեթավորմամբ՝ 500 գ-ից ոչ ավելի մաքուր զանգվածով, զանգվածում 10%-ից ավելի յուղայնությամբ Մսից, մսային ենթամթերքից համասեռված պատրաստի սննդամթերքներ՝ մանկական սննդի համար Ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստած մանկական սնունդ՝ փաթեթավորած մանրածախ առևտրի համար Բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)՝ մանկական սննդի համար Ջեմ, մրգախյուս. մարմելադ պատրաստի՝ մանկական սննդի համար Ջեմ. մրգախյուս, մարմելադ պատրաստի՝ տրոպիկական պտուղներից մանկական սննդի համար Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի՝ այլ պտուղներից, մանկական սննդի համար Պատրաստի սննդամթերքների համասեռված բաղադրամասեր` մանկական սննդի համար Այլ մանկական սնունդ |
Սննդային արժեքը |