ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն 05.10.2006 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ս. Բալասանյան Հ. Մարգարյան 06.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին գ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 23.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 23.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 30.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ՀՀ պետական օրհներգի մասին |
ԱԺ պատգամավորներ Հ. Կարապետյան Ա. Ռուստամյան Մ. Վարդանյան Ս. Սեյրանյան Ա. Գրիգորյան Ռ. Հովսեփյան Ա. Հովհաննիսյան Վ. Հովհաննիսյան Գ. Մանուկյան 08.09.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 12.10.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
8. ա) Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ռ. Պետրոսյան Ա. Դանիելյան Հ. Մարգարյան Էդ. Գաբրիելյան Ա. Ղալումյան 23.10.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
9. ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին |
ԱԺ պատգամավոր Տ. Թորոսյան 21.11.2006 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 28.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Սնանկության մասին» բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 30.11.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 30.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ա) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին է) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ը) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 09.11.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 29.11.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ա) «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին բ) «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 30.11.2006 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Թորոսյան |
|