040.0222.25.06.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
25 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1997 թ. N 222
քաղ. Երևան
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 11, 18 և 21 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցման կարգը (կցվում է):
2. (կետն ուժը կորցրել է 10.06.99 N 431)
3. Սահմանել հաշմանդամների առանձին մասնագիտացված ձեռնարկություններ հիմնելու, նրանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու կարգը (կցվում է):
4. (կետն ուժը կորցրել է 23.12.04 N 1854-Ն)
5. Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «զ» կետի, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների փաստացի մուտքերից մինչև 8 տոկոս հատկացնում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 29-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման մասին» N 198 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների (այսուհետև` տարածքային մարմին) առաջարկությամբ գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու կապակցությամբ հատուցվում են գործազուրկի և նրա հետ մեկնող ընտանիքի անդամների փոխադրման ծախսերը:
Փոխադրման ծախսերի մեջ մտնում են`
ա) գործազուրկի և նրա ընտանիքի անդամների փոխադրման հետ կապված տրանսպորտային ծախսերը.
բ) գործազուրկի գույքի փոխադրման ծախսերը.
գ) գործազուրկի և նրա ընտանիքի անդամների` ճանապարհին գտնվելու օրապահիկը.
դ) գործազուրկին և նրա հետ փոխադրվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարվող միանվագ նպաստը` գործազրկության բազային նպաստի չափով:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված բոլոր ծախսերը, բացառությամբ «դ» ենթակետի, հատուցում է գործատուն, իսկ «դ» ենթակետում նշված ծախսը` տարածքային մարմինը` գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու մասին պայմանագրին համապատասխան: Պայմանագիրը կնքվում է տարածքային մարմնի, գործատուի և գործազուրկի միջև` համաձայն սույն կարգի հավելվածի:
3. Միանվագ նպաստը վճարում են տարածքային մարմինները` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցների հաշվին` գործազրկության նպաստի վճարման կարգով, բայց ոչ ուշ, քան այլ վայր աշխատանքի փոխադրվելուց 3 օր առաջ:
4. Տարածքային մարմինն այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա հետ փոխադրվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ նպաստ է վճարում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
ա) դիմում գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու ցանկության, ինչպես նաև այլ վայր փոխադրվել ցանկացող նրա ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մասին.
բ) տեղեկանք գործազուրկի ընտանիքի անդամների թվի մասին.
գ) այլ վայր աշխատանքի գործուղելու մասին պայմանագիրը:
Հավելված |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4. Սույն պայմանագրում նշված ժամկետից շուտ` գործատուի նախաձեռնությամբ, բացառությամբ աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառի, անձին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն փոխհատուցում է տարածքային մարմնի վճարված նպաստը:
5. Անձի նախաձեռնությամբ կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով աշխատանքից ազատվելու դեպքում տարածքային մարմնի կատարած ծախսերը փոխհատուցում է անձը:
III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Տարածքային մարմնի, գործատուի և անձի միջև` հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
7. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից, որոնք պահվում են պայմանագիրը կնքող կողմերի մոտ:
8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կողմերի իրավաբանական հասցեները`
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(Կարգն ուժը կորցրել է 10.06.99 N 431)
|
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Պայմանագիրն ուժը կորցրել է 10.06.99 N 431)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. Աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և հատուկ մասնագիտական ուսուցման, խորհրդատվության, աշխատանքի վերականգնման և սոցիալական աջակցության կարիք ունեցող աշխատանք փնտրող հաշմանդամներին լրացուցիչ երաշխիքներ ցույց տալու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինները (այսուհետև` տարածքային մարմին) մշակում են հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրեր` ելնելով աշխատաշուկայի իրավիճակի վերլուծությունից և կանխատեսումից:
2. Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով տարածքային մարմինները, անհրաժեշտության դեպքում գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ հիմնում են առանձին մասնագիտացված ձեռնարկություններ (առանձնացված ստորաբաժանումներ), որոնք լուծում են հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, նրանց ուսուցման կազմակերպման և աշխատանքի վերականգնման խնդիրները:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համատեղ հաստատված նախահաշվի հիման վրա` այդ նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցներից:
4. Տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ու համայնքների բյուջեների հաշվին, անհրաժեշտության դեպքում, կարող են պայմանագրային հիմունքներով կազմակերպել հաշմանդամների աշխատանքի վերականգնումը և մասնագիտական ուսուցումը` առանձին ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում:
5. Հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրերի իրագործման վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինը:
Հաստատված է |
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(ՈՒժը կորցրել է 23.12.04 N 1854-Ն)