«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1475-Ա
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի տնօրինության` Արտաշատի քաղաքապետարանի վարչական շենքին կից գտնվող` 537,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով հանդիսությունների դահլիճը և 634,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ճաշարանի մասնաշենքն անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Արտաշատի քաղաքային համայնքին` դրանք հանրօգուտ նպատակներով օգտագործելու պայմանով:
2. Սահմանել, որ Արտաշատի քաղաքային համայնքին է անցնում Արտաշատի քաղաքապետարանի վարչական շենքին կից գտնվող` 537,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով հանդիսությունների դահլիճի և 634,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ճաշարանի մասնաշենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ`
ա) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթըղթերի ձևակերպումը,
բ) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|