«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50806328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
25 սեպտեմբերի 2006 թ. |
N 207-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 738-Ն որոշումը, որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2003թ. սեպտեմբերի 1-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.
2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»:
Ս. Խաչատրյան