041.0269.02.07.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 1997 թվականի N 269
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» N 165 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
որոշմամբ հաստատված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության IV բաժնի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը,
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը,
ոչ պետական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ:
Ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են և կազմից հանվում խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն է:
ՀՍՆՀ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով»:
2. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի անդամներ, որպես ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նշանակել`
Հայ բարեգործական ընդհանուր միության հայկական ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին,
«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ժիրայր Մարկոսյանին:
(2-րդ կետը փոփ. 08.06.98 N 310)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի N 165 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 278 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |