«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 384-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկման ու մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 9738940 դրամ, «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 290460 դրամ, «Գյումրու «Շիրակ օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` 3196600 դրամ և աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» փակ բաժնիտիրական ընկերությանը` 2927200 դրամ գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 16153200 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 1 |