ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
| Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ | 
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
| Հոդված 2. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ | 
1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
| փոշի | 600 դրամ | 
| ածխածնի մոնօքսիդ | 80 դրամ | 
| ազոտի օքսիդ և երկօքսիդ | 7,400 դրամ | 
| ծծմբային անհիդրիդ | 600 դրամ | 
| քլոր | 6,000 դրամ | 
| քլորոպրեն | 45,000 դրամ | 
| քրոմ և քրոմի միացություններ | 18,957,000 դրամ | 
| ֆորմալդեհիդ | 23,400 դրամ | 
| տոլուոլ | 500 դրամ | 
| քսիլոլ | 1,500 դրամ. | 
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
| մինչև 50Ձ | 10xՁ դրամ | 
| 50-80Ձ | 20xՁ դրամ | 
| 81-100Ձ | 30xՁ դրամ | 
| 101-150Ձ | 40xՁ դրամ | 
| 151-200Ձ | 50xՁ դրամ | 
| 201-250Ձ | 60xՁ դրամ | 
| 251-300Ձ | 70xՁ դրամ | 
| 300Ձ-ից ավելի | 100xՁ դրամ | 
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
գ) այլ պետություններում գրանցված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`
| մարդատար | |
| - թեթև մարդատար ավտոմեքենաներ | 2,500 դրամ | 
| - մինչև 12-տեղանոց ավտոբուսներ | 5,000 դրամ | 
| - 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ | 10,000 դրամ | 
| բեռնատար | |
| - մինչև 8 տ բեռնատարողությամբ | 5,000 դրամ | 
| - 8-20 տ բեռնատարողությամբ | 10,000 դրամ | 
| - 20 և ավելի տ բեռնատարողությամբ | 15,000 դրամ | 
2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը.
| կախված նյութեր | 5,300 դրամ | 
| ազոտ ամոնիակային | 5,100 դրամ | 
| ացետոն | 301,000 դրամ | 
| թթվածնի կենսաբանական պահանջը | 18,400 դրամ | 
| նավթամթերք | 204,600 դրամ | 
| պղինձ | 1,023,900 դրամ | 
| սուլֆատներ | 100 դրամ | 
| ցինկ | 1,023,000 դրամ | 
| քլորիդներ | 30 դրամ | 
| եռավալենտ քրոմ | 153,400 դրամ | 
| ընդհանուր ֆոսֆոր | 40,000 դրամ | 
| ֆտոր | 511,500 դրամ | 
| թունաքիմիկատներ | 18,200 դրամ | 
| քացախաթթու | 16,900 դրամ | 
| ծծմբաթթու | 16,900 դրամ | 
| դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) | 102,300 դրամ | 
| մետաղական աղեր | 511,500 դրամ | 
| ցիան և ցիանի միացություններ | 511,500 դրամ | 
| ֆենոլներ | 1,023,900 դրամ | 
| Հոդված 3. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ | 
Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
| առաջին դասի վտանգավորության | 36,000 դրամ | 
| երկրորդ դասի վտանգավորության | 18,000 դրամ | 
| երրորդ դասի վտանգավորության | 3,600 դրամ | 
| չորրորդ դասի վտանգավորության | 1,200 դրամ | 
| ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ | 600 դրամ | 
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:
| Հոդված 4. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ | 
Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
| ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր | |
| (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ | 3 տոկոս | 
| կապար պարունակող արտադրանքներ, ներկեր | 3 տոկոս | 
| լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ | 
 | 
| (սնդիկային) | 3 տոկոս | 
| տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) | 3 տոկոս | 
| նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի) | 2 տոկոս | 
| մայթաձյութ | 2 տոկոս | 
| վառելիքաքսուքային նյութեր | 2 տոկոս | 
| հանքային յուղեր | 2 տոկոս | 
| անտիֆրիզ | 2 տոկոս | 
| արգելակող հեղուկ | 2 տոկոս | 
| հիդրավլիկ հեղուկ | 2 տոկոս | 
| էլեկտրոդներ (եռակցման) | 1,5 տոկոս | 
| նավթալին (կարծր) | 1,5 տոկոս | 
| ավտոմեքենաների մարտկոցներ | 
 | 
| (կապարային, լիթիումային) | 1,5 տոկոս | 
| տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ | 
 | 
| կոնդենսատորներ | 1,5 տոկոս | 
| ավտոդողեր | 0,8 տոկոս | 
| կինո-ֆոտո ժապավեններ | 0,8 տոկոս | 
| ապակյա մանրաթելեր | 0,8 տոկոս | 
| չմաքրված դատարկ տարողություններ | 
 | 
| (կոնտեյներներ, | 0,8 տոկոս | 
| ավտոցիստեռններ, կանիստրներ) | 
 | 
| դետերգենտներ (լվացող նյութեր) | 0,5 տոկոս | 
| ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ | 
 | 
| (սառնարաններ, դեզոդորանտներ) | 0,5 տոկոս | 
| պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ | 0,5 տոկոս: | 
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
| Հոդված 5. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ | 
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
| Հոդված 6. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ | 
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
| Հոդված 7. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ | 
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 8. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ | 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ օգտագործած վառելիքի և մակնիշի, վճարները հաշվարկվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով և դրույքաչափերով:
| 
 | Ռ. Քոչարյան | 
| 
 | 
 
                