«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1765-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` 1104.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անավարտ հնոցատունը, 3200 քառ. մետր ընդհանուր և 2000 քառ. մետր օգտակար մակերես ունեցող ու 685.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 1 հանրակացարանը և 3200 քառ. մետր ընդհանուր և 2000 քառ. մետր օգտակար մակերես ունեցող ու 930.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 2 հանրակացարանը հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքին՝ վերջիններս հանրակացարաններում բնակվող ընտանիքներին որպես բնակելի տարածք` անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 31 |