«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1841-Ն
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, դիմելու դեպքում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարները 2004 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվում և վճարվում են միանվագ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ
1. Սույնով սահմանվում են «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը:
2. Պատվովճարը նշանակվում է հետևյալ չափով`
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստին, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարչին, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարչին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին ամսական պատվովճար է նշանակվում նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) 28-ապատիկի չափով։
(2-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
3. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:
(3-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
4. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարն իր տարածքային կենտրոնների միջոցով նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
(4-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
5. Ժողովրդական ճարտարապետը, ժողովրդական արտիստը կամ ժողովրդական նկարիչն իրեն պատվովճար նշանակելու և վճարելու համար մշտական բնակության հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա պատճենը, ժողովրդական ճարտարապետի, ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա պատճենը:
(5-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
6. Ամենամսյա պատվովճարը նշանակվում և վճարվում է դիմումը և սույն կարգի 5-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
7. Ժողովրդական ճարտարապետին, ժողովրդական արտիստին կամ ժողովրդական նկարչին պատվովճարը վճարվում է նրա փաստացի բնակության վայրում:
(7-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
8. Նշանակված, բայց չստացված ամենամսյա պատվովճարի գումարներն անցած ժամանակահատվածի համար վճարվում են մինչև երեք տարի ժամկետում:
9. Ժողովրդական ճարտարապետի, ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի մահվան դեպքում ամենամսյա պատվովճարի վճարումը դադարեցվում է հաջորդ ամսվա 1-ից:
(9-րդ կետը լրաց. 15.11.05 N 1989-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |