«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 886-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 110,000.0 հազ. դրամ, որից`
ա) 25,000.0 հազ. դրամը` Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
բ) 35,000.0 հազ. դրամը` Երևանի N 170 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
գ) 50,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության շախմատային ակադեմիայի մասնաշենքի (Երևանի N 50 դպրոց) վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 90-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 26 |