«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 751-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 503-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամասեր տրամադրելու մասին» N 503-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Դիվանագիտական թաղամաս կառուցելու» բառերը փոխարինել «հասարակական և բնակելի կառուցապատում իրականացնելու» բառերով:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող` գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրված և պետական գրանցում ստացած 3,0 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` մեկ քառակուսի մետր հողամասի համար գինը սահմանելով ոչ պակաս 10.000 դրամից.
բ) առուվաճառքի պայմանագրում նախատեսել,
որ` առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարելուց հետո «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է 18 ամսվա ընթացքում սկսել հասարակական և բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները,
մինչև շինարարական աշխատանքների ավարտը, «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է հողամասն այլ անձանց չօտարել:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 5 |