041.0614.30.12.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարկային ապառքների կրճատման նպատակով.
1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա: (5-րդ կետը փոփ. 19.02.98 N 113)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի
Ա. Դարբինյան | - | ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Գ. Մարտիրոսյան | - | ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
Է. Սանդոյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Դ. Հարությունյան | - | ՀՀ արդարադատության նախարար |
Վ. Ավանեսյան | - | ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
Հ. Գևորգյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Մ. Միքայելյան | - | ՀՀ էներգետիկայի նախարար |
Ե. Զախարյան | - | ՀՀ տրանսպորտի նախարար |
Ա. Վարդանյան | - | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար |
Ֆ. Փիրումյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար |
Վ. Մովսիսյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Գ. Եգանյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարար |
Պ. Ղալթախչյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարար |
Ս. Այվազյան | - | ՀՀ հարկային տեսչության պետ |
Հ. Գևորգյան | - | ՀՀ մաքսային վարչության պետ |
Զ. Սարգսյան | - | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ |
Տ. Սարգսյան | - | ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Գ. Արզումանյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ (խորհրդի քարտուղար) |
(Կազմը լրաց. 19.02.98 N 113, խմբ. 07.05.98 N 228, 18.12.98 N 737)
Հաստատված է |
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ |
ԺԱՄԿԵՏ |
1 |
2 |
3 |
1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը |
2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը: |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
|
01.02.98. |
3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
01.02.98. |
4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ մարզպետներ |
01.02.98. |
5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |
7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
|
01.02.98. |
9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |