ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1996 թվականի թիվ 55
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. 9-րդ կանոնի 5-րդ կետում «ղեկավարներին» բառից հետո փակագծերում ավելացնել «բացառությամբ խորհրդի նախագահի» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).
1.2. 20-րդ կանոնի «ա» կետում «տարածք» բառը փոխարինել «առանձնացված տարածք` իր առանձին մուտքով» բառերով.
Նույն կանոնում ավելացնել նոր երեք կետեր հետևյալ բովանդակությամբ.
«զ) հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996 թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.
է) դրամարկղային սարք` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.
ը) էլեկտրոնային վահանակ` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1996թ. նոյեմբերի 15-ի թիվ 55 որոշմամբ սահմանված ժամկետում.»
1.3. 26-րդ կանոնում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.3.1. 1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «կողմից» և «նոր» բառերը:
1.3.2. 1-ին կետի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահի և անդամների, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների քննում չի անցկացվում».
1.3.3. 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քննումն անցկացվում է ըստ ղեկավարների հետևյալ խմբերի`
ա) գործադիր տնօրեն, վարչության անդամներ, գլխավոր հաշվապահ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ.
բ) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ».
(1.3.3 կետը խմբ. 10.01.97 N 15.0007)
1.3.4. 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով, կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության ներկայացմամբ:
Ընդ որում, հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում 7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների հիման վրա, իսկ հարցազրույցն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:
Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի նախագահի` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:
Հարցազրույցի արդյուքների և հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է`
(ա) բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`
(բ) բանկի խորհրդի նախագահի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».
(1.3.4 կետը խմբ. 10.01.97 N 15.0007)
1.3.5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ (այդ կապակցությամբ փոխելով 5-14 կետերի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.
«5. Բանկի խորհրդի անդամների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես դուրս բնակվողների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:
Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի անդամների` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:
7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա հանձնաժողովը արձանագրում է`
(ա) բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`
(բ) բանկի խորհրդի անդամների անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում)»»:
(1.3.5 կետը խմբ. 10.01.97 N 15.0007)
1.3.6. 6-րդ կետում (նախկին 5-րդ կետ) «(բ) խմբի» բառերը փոխարինել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերով.
(1.3.6. կետը փոփ. 10.01.97 N 15.0007)
1.3.7. 7-րդ կետում (նախկին 6-րդ կետ) «(գ) խմբի» բառերը փոխարինել «սույն կանոնի 2 (բ) կետում նշված» բառերով.
(1.3.7. կետը փոփ. 10.01.97 N 15.0007)
1.3.8. 8-րդ կետի (նախկին 7-րդ կետ) 3-րդ պարբերության մեջ «Տեստերը» բառից հետո ավելացնել «ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները» բառերը (այնուհետև` ինչպես տեքստում է).
1.3.9. 11-րդ կետը (նախկին 10-րդ կետ) վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ղեկավարների տեստային քննումն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին».
1.3.10. 12-րդ կետի (նախկին 11-րդ կետ) 2-րդ նախադասության վերջում ավելացնել «իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր» բառերը.
1.3.11. 13.1 ենթակետում (նախկին 12.1 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերը, իսկ «35» թիվը փոխարինել «50» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).
Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Եթե սույն կանոնի 2 (բ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների մինչև 70 տոկոսը (ներառյալ), ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».
(1.3.11. կետը փոփ. 10.01.97 N 15.0007)
1.3.12. 13.2 ենթակետում (նախկին 12.2 ենթակետ) «Եթե» բառից հետո ավելացնել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերը, իսկ «36» թիվը փոխարինել «51» թվով (այնուհետև` ինչպես տեքստում է).
Նույն ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Եթե սույն կանոնի 2 (բ) կետում նշված ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների 70 և ավելի տոկոսը, ապա հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական համապատասխանության առումով համապատասխանում է կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին».
(1.3.12. կետը փոփ. 10.01.97 N 15.0007)
2. Սահմանել, որ նոր ստեղծվող, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը գրանցված գործառնական գրասենյակները (կետերը) պետք է ունենան.
2.1. էլեկտրոնային վահանակ` մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը.
2.2. դրամարկղային սարք` մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը.
2.3. հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
քաղ. Երևան թիվ 55 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.01.1997, N 15.0007 | 10.01.1997, թիվ 55 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|