«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2014 թ. ք. Երևան |
N 240-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) հրամանի հավելվածը լրացնել նոր «13.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
13.1 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների |
1 նամականիշով բացիկ |
III եռամսյակ |
240 |
1 000 |
2) հրամանի հավելվածի 10-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
10. |
Հայ ճարտարապետության |
2 նամականիշ |
III եռամսյակ |
280 |
40 000 x 2 |
12. |
Հայաստանի ֆլորա և ֆաունա. |
2 նամականիշ |
III եռամսյակ |
230 |
40 000 x 2 |
3) հրամանի հավելվածի 6-րդ և 11-րդ կետերի 4-րդ սյունակներում «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայդուկներ. Դժոխք Հրայրի (Արմենակ Ղազարյանի) ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հրայր Դժոխք (Արմենակ Ղազարյան). 1864-1904. Hrayr Dzhokhk (Armenak Ghazarian). Հայ ֆիդայի. Armenian Fedain (Freedom Fighter). 1864-1904. Հրայր Դժոխք. Hrayr Dzhokhk» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը թեմային նվիրված «GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT. ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հայ ճարտարապետության պատմություն. Նիկողայոս Մառի ծննդյան 150-ամյակը. Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARCHITECT. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ. 1864-1934. NIKOGHAYOS MAR» և «ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARCHITECT. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ. 1864-1934. TOROS TORAMANIAN» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
4) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Տիգրանակերտ. Դվին թեմային նվիրված «ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ մ.թ. I դար/ TIGRANAKERT 1 century B.C. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ/ CAPITALS OF ARMENIA» և «ԴՎԻՆ մ.թ.ա. IV դար/ DVIN IV century A. D. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ/ CAPITALS OF ARMENIA» 2 նամականիշի, համաձայն N 5 և N 6 հավելվածների.
5) Հայրենական մեծ պատերազմ. Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԽՍՀՄ հերոս. WW II Hero. 1914-1943. ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ. HOUNAN AVETISSIAN» նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Հայդուկներ. Դժոխք Հրայրի (Արմենակ Ղազարյանի) ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հրայր Դժոխք (Արմենակ Ղազարյան). 1864-1904. Hrayr Dzhokhk (Armenak Ghazarian). Հայ ֆիդայի. Armenian Fedain (Freedom Fighter). 1864-1904. Հրայր Դժոխք. Hrayr Dzhokhk» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը թեմային նվիրված «GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT. ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 1 000 հատ.
3) Հայ ճարտարապետության պատմություն. Նիկողայոս Մառի ծննդյան 150-ամյակը. Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARCHITECT. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ. 1864-1934. NIKOGHAYOS MAR» և «ՃԱՐՏԱՐԱՊԵՏ. ARCHITECT. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ. 1864-1934. TOROS TORAMANIAN» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40 000 հատ.
4) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Տիգրանակերտ. Դվին թեմային նվիրված «ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ մ.թ. I դար/ TIGRANAKERT 1 century B.C. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ/ CAPITALS OF ARMENIA» և «ԴՎԻՆ մ.թ.ա. IV դար/ DVIN IV century A. D. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ/ CAPITALS OF ARMENIA» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50 000 հատ.
5) Հայրենական մեծ պատերազմ. Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԽՍՀՄ հերոս. WW II Hero. 1914-1943. ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ. HOUNAN AVETISSIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 170 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
(հավելվածը խմբ. 27.09.14 N 395-Ն)
Հաստատված Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
(հավելվածը խմբ. 06.08.14 N 320-Ն)
Հաստատված Է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
(հավելվածը խմբ. 06.08.14 N 320-Ն)
Հաստատված Է Հավելված 7 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |