«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 12
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117 որոշումն իրագործելու մասին» N 201 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքների հաշվեկշիռներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնվող պոմպակայանների ցանկի և հաշվի առնելով համայնքների ավագանիների համաձայնությունը` հաստատել Հայաստանի Հանրապետության 123 համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված 168 գործող ներտնտեսային ջրհան կայանների ճշգրտված ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան ստեղծված հանձնաժողովները համալրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության այգեգործների կամավոր ընկերության ներկայացուցիչներով.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այգեգործական ընկերությունների կողմից շահագործվող, ինչպես նաև դրանց տարածքներն սպասարկող ջրհան կայանների, Հայաստանի Հանրապետությունում ոռոգման նպատակով հորատված խորքային և շատրվանող հորերի գույքագրման, տեխնիկական վիճակի զննման, ֆինանսական վիճակի պարզեցման և ջրաղբյուրներից անմիջապես օգտվող համայնքների ոռոգելի հողատարածքների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալի ճշգրտման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ջրհան կայանների ցանկին համապատասխան 1998 թվականի շահագործման ծախսերի հաշվարկները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված գործող ներտնտեսաՅԻՆ ջրհան կայանների
| ___________________________________________________________ | |||
|
NN |
Մարզի և համայնքի անվանումները |
Ջրհան կայանի անվանումը | |
| ___________________________________________________________ | |||
|
1 |
2 |
3 | |
| ___________________________________________________________ | |||
|
|
|||
| 1. | Ապարան | Ապարանի | |
| 2. | Ագարակ (Թալինի շրջ.) | Ագարակի I աստիճանի և II աստիճանի | |
| 3. | Ներքին Բազմաբերդ | Բազմաբերդի | |
| 4. | Կաթնաղբյուր | Կաթնաղբյուրի | |
| 5. | Կարբի | Կարբիի | |
| 6. | Օհանավան | Օհանավանի | |
| 7. | Ուշի | Ուշիի | |
| 8. | Արուճ | Արուճի | |
| 9. | Շենավան | Շենավանի | |
| 10. | Հարթավան | Հարթավանի | |
| 11. | Մուլքի | Մուլքիի | |
| 12. | Չքնաղ | Չքնաղի I հերթափոխի | |
| 13. | Վարդենիս | Չքնաղի II հերթափոխի | |
| 14. | Քուչակ | Քուչակի | |
| 15. | Արագած (Թալինի շրջ.) | Արագածի (ոչխարաբուծականի) | |
| 16. | Գետափ | Գետափի | |
| 17. | Բյուրական | ռադիոֆիզիկայի ինստիտուտի | |
|
|
|||
| 18. | Վեդի | Վեդու NN 1, 3 | |
| 19. | Եղեգնավան | Նոր Ուղու NN 1, 2 | |
| 20. | Փոքր Վեդի | Փոքր Վեդու | |
| 21. | Ռանչպար | Ռանչպարի (ներտնտեսային) | |
| 22. | Արաքսավան | Արաքսավանի | |
|
|
|||
| 23. | Վաղարշապատ (Էջմիածին) | Զվարթնոցի N 1 | |
| 24. | Արևիկ | Արևիկի | |
| 25. | Արաքս | Արաքսի NN 1, 2, 3 | |
| 26. | Արտաշար | Արտաշարի | |
| 27. | Ակնալիճ | Ակնալճի (ներտնտեսային) | |
| 28. | Նոր Կեսարիա | Նոր Կեսարիայի NN 1, 2 | |
| 29. | Տանձուտ | Տանձուտի | |
| 30. | Հացիկ | Հացիկի NN 1, 2 | |
| 31. | Հուշակերտ | Հուշակերտի NN 1, 2 | |
| 32. | Երվանդաշատ | Երվանդաշատի | |
| 33. | Բագարան | Բագարանի | |
| 34. | Մյասնիկյան | Մյասնիկյանի | |
| 35. | Լեռնագոգ | Լեռնագոգի NN 1, 2 | |
| 36. | Արևադաշտ | Արևադաշտի | |
| 37. | Այգեկ | Այգեկի | |
| 38. | Ամբերդ | Ամբերդի | |
| 39. | Աղավնատուն | Աղավնատան NN 1, 2, 3 | |
| 40. | Արշալույս | Արշալույսի N 1 | |
| 41. | Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) | Բաղրամյանի NN 1, 2 | |
| 42. | Գայ | Արաքսի N 2 | |
| 43. | Դաշտ | Դաշտի | |
| 44. | Լեռնամերձ | Լեռնամերձի | |
| 45. | Մերձավան | Մերձավանի NN 1, 5 (երկրագործական ԳՓԿ) | |
| 46. | Նորակերտ | Նորակերտի NN 1, 2 | |
| 47. | Արագած | Արագածի | |
| 48. | Արևաշատ | Արևաշատի (ներտնտեսային) | |
|
|
|||
| 49. | Աստղաձոր | Աստղաձորի | |
| 50. | Գեղհովիտ | Գեղհովտի | |
| 51. | Վերին Գետաշեն | Գետաշենի | |
| 52. | Երանոս | Երանոսի | |
| 53. | Զոլաքար | Զոլաքարի | |
| 54. | Լիճք | Լիճքի | |
| 55. | Լանջաղբյուր | Լանջաղբյուրի խորքային հորերի | |
|
|
|||
| 56. | Սպիտակ | Սպիտակի NN 1, 2 | |
| 57. | Շնող | Շնողի N 1 | |
| 58. | Ճոճկան | Ճոճկանի I աստիճանի և II աստիճանի | |
| 59. | Մղարթ | Մղարթի | |
| 60. | Խնկոյան | Խնկոյանի | |
| 61. | Շիրակամուտ | Շիրակամուտի | |
| 62. | Նոր Խաչակապ | Նոր Խաչակապի N 1 | |
| 63. | Մեծ Պառնի | Մեծ Պառնիի | |
| 64. | Լեռնավան | Լեռնավանի | |
| 65. | Արևաշող | Արևաշողի | |
|
|
|||
| 66. | Եղվարդ | Եղվարդի N 2 | |
| 67. | Առինջ | Առինջի | |
| 68. | Գառնի | Գառնու NN 1, 2, 3, 4 | |
| 69. | Գեղաշեն | Գեղաշենի NN 1, 2 | |
| 70. | Զովք | Զովքի N 2 | |
| 71. | Հացավան | Հացավանի | |
| 72. | Ձորաղբյուր | Ձորաղբյուրի N 1 | |
| 73. | Ջրաբեր | Ջրաբերի | |
| 74. | Ֆանտան | Ֆանտանի | |
| 75. | Պտղնի | Պտղնիի NN 1, 2 | |
| 76. | Արագյուղ | Արագյուղի | |
| 77. | Թեղենիք | Թեղենիքի | |
| 78. | Նոր Երզնկա | Նոր Երզնկայի | |
| 79. | Նոր Գեղի | Նոր Գեղիի NN 1, 2 (հին` NN 1, 2, 3, 4, 5) | |
| 80. | Քանաքեռավան | Քանաքեռավանի | |
| 81. | Քարաշամբ | Քարաշամբի | |
| 82. | Սոլակ | Սոլակի N 1 | |
| 83. | Լեռնանիստ | Լեռնանիստի N 2 | |
| 84. | Բուժական | Բուժականի | |
| 85. | Նոր Արտամետ | Նոր Արտամետի | |
|
|
|||
| 86. | Ախուրիկ | Ախուրիկի NN 3, 4 | |
| 87. | Բայանդուր | Բայանդուրի N 1 | |
| 88. | Բենիամին | Բենիամինի N 1 | |
| 89. | Կամո | Կամոյի | |
| 90. | Հովիտ | Հովիտի | |
| 91. | Հայրենյաց | Հայրենյացի | |
| 92. | Հոռոմ | Հոռոմի | |
| 93. | Սառնաղբյուր | Սառնաղբյուրի | |
| 94. | Նոր կյանք | Նոր կյանքի | |
| 95. | Ջրափի | Ջրափիի I աստիճանի և II աստիճանի | |
|
|
|||
| 96. | Մեղրի | Մեղրու NN 1, 2 | |
| 97. | Ույծ | Ույծի II հերթափոխի I աստիճանի, II հերթափոխի II աստիճանի | |
| 98. | Ալդարա | Ալվանքի I աստիճանի և II աստիճանի | |
| 99. | Շվանիձոր | Շվանիձորի I աստիճանի և II աստիճանի, Շահաձորի | |
| 100. | Կարճևան | Կարճևանի I աստիճանի | |
| 101. | Ագարակ | Ագարակի I աստիճանի և II աստիճանի, Ագարակի անտառաշերտի | |
| 102. | Եղվարդ | Եղվարդի N 2 | |
|
|
|||
| 103. | Եղեգնաձոր | Եղեգնաձորի NN 1, 2, 3 | |
| 104. | Ազատեկ | Ազատեկի III աստիճանի, Ազատեկի ջրարբիացման | |
| 105. | Հերհեր | Հերհերի | |
| 106. | Ագարակաձոր | Ագարակաձորի | |
| 107. | Թառաթումբ | Թառաթմբի | |
| 108. | Խաչիկ | Խաչիկի | |
| 109. | Մալիշկա | Մալիշկայի NN 1, 2, 3 | |
| 110. | Գնիշիկ | Գնիշիկի | |
|
|
|||
| 111. | Այգեհովիտ | Այգեհովտի | |
| 112. | Աչաջուր | Աչաջրի N 1 և N 2-ի II աստիճանի | |
| 113. | Այգեձոր | Այգեձորի NN 1, 4 | |
| 114. | Չինարի | Չինարիի N 1 | |
| 115. | Բագրատաշեն | Զեյթունի N 1 | |
| 116. | Պտղավան | Պտղավանի N 2 | |
| 117. | Բերդավան | Բերդավանի NN 1, 2 | |
| 118. | Լճկաձոր | Լճկաձորի | |
| 119. | Հաղթանակ | Հաղթանակի NN 1, 2 | |
| 120. | Դեբեդավան | Լալվարի N 1 | |
| 121. | Արճիս | Արճիս-Շնողի | |
| 122. | Դովեղ | Դովեղի | |
| 123. | Ոսկեպար | Ոսկեպարի | |
| _________________________________________________________ | |||
|
Ընդամենը |
168 | ||