«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1334-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, որպես գույքի առանձին տարրեր, աճուրդով վաճառել իր տնօրինության ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ յուրաքանչյուր միավոր գույքի գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի աճուրդով վաճառքի մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդների անցկացումը:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 6 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN |
Գույքի անվանումը |
Պետական |
Արտադրության |
Շարժիչի |
Գույքի |
Գնահատման |
Տեխնիկական |
1. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
090LL10 |
1996 թ. |
64810 |
1273.5 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
2. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
438ԼԼ01 |
1995 թ. |
0130153 |
1192.5 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
3. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
520ԼԼ64 |
1995 թ. |
3551353 |
1053.0 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
4. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
553ՏԼ64 |
1990 թ. |
1618553 |
621.8 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
5. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
900ԼԼ02 |
1995 թ. |
45440 |
1042.5 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
6. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
023LL55 |
1999 թ. |
0046847 |
759.0 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
7. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
013ԼԼ10 |
2003 թ. |
33098926 |
2307.8 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
8. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
565ԼՏ64 |
2001 թ. |
13019137 |
1457.3 |
21.06.2006 թ. |
ոչ բարվոք |
Ընդամենը |
9707.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |