«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1285 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 28-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգը և նրա գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1285 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգի 9-րդ կետի`
ա) «ա» ենթակետը «համարը,» բառից հետո լրացնել «uոցիալական քարտի պատճենը,» բառերով.
բ) «դ» ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «և մասնագիտական որակավորումը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները` դրանց առկայության դեպքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|