«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1361-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 824-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 824-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
ա) 12-րդ կետի 5-րդ սյունակում «սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
բ) 22-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5-6 տարեկանների նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների մասին տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
«Նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարության ներդրման փորձնական ծրագիր երկու մարզերում» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների 2006 թվականի որոշ միջոցառումների ծրագրի (հավելվածի) 22-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2006 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով»։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 2 |