040.0110.300497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1997 թվականի N 110
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» N 358 որոշման ժամկետացանկով նախատեսված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգով ճանաչված պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը: (2-րդ կետը խմբ. 24.03.98 N 199)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների (այսուհետև` կոոպերատիվի վարչություն) և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման հիմնական դրույթները:
2. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) կոոպերատիվի վարչության և շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության հետ համատեղ մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը կատարում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների հաշվառում և դրանք հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում կոոպերատիվի վարչությանը` հիմք ընդունելով անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարության ընթացքում կատարված աշխատանքների կատարողական ակտերն ու ֆինանսավորումը.
բ) եթե կոոպերատիվ բնակելի տան վրա ծախսեր չեն կատարվել, ապա կոոպերատիվի վարչության հետ ճշտում են դրամական փոխհատուցման ծավալը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոոպերատիվի վարչության հետ եռամսյա ժամկետում ճշտում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և ապահովում հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերի ձևակերպումը.
դ) ամփոփում և մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկանք սույն կետով տրված հանձնարարականների կատարման մասին: (2-րդ կետը լրաց. 24.03.98 N 199)
4. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարությունը սեփական միջոցների հաշվին շարունակելուց հրաժարվելու դեպքում փախստականները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` սկսած կոոպերատիվների ձևավորման օրվանից:
5. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների փայատերերի փայաբաժինը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Կոոպերատիվի վարչությունը սահմանված կարգով կարող է փոփոխություններ կատարել անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տան նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան իրավասու մարմինների հետ:
7. Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների կատարողական ակտերը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության փորձագիտական եզրակացությունը, կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի միջոցների հաշվին կատարված ֆինանսական հատկացումների մասին համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) փաստաթղթերը:
(7-րդ կետը լրաց. 24.03.98 N 199)
(կարգը լրաց. 24.03.98 N 199)