Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-26.05.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38) Հոդ.1037
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ աշակերտների թվի` հետևյալ բանաձևով`

 

Ըգ = Սթ x Սգ + Պգ,

 

որտեղ`

Ըգ-ն  մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն  հաստատության սովորողների թիվն է,

Սգ-ն  մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

Պգ-ն  հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը` համաձայն հավելվածի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) սույն որոշման 3-րդ կետով հաստատված կարգին համապատասխան կատարել վերաբաշխումներ իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարում են վերաբաշխումներ:

2. Վերաբաշխումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մասով, որոնց ծախսերն ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի կիրառման արդյունքում մեկ սովորողի հաշվով աճել  են ավելի մեծ կամ նվազ չափով, քան տվյալ կառավարման մարմնի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ընդհանուր միջին աճն է` նախորդ տարվա համեմատ:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված կառավարման մարմինները մինչև իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի նախահաշիվների հաստատումը` նշված հաստատությունների համար ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով հաշվարկված ընդհանուր գումարի սահմաններում առանձնացնում են բաշխման ենթակա գումարը, որը չի կարող լինել ավելի` սույն կարգի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի միջին աճն ապահովելու համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների հանրագումարից:

4. Բաշխման ենթակա գումարն առանձնացվելու է սույն կարգի  2-րդ կետին համապատասխան հաշվարկված` ավելի աճ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերից, իսկ գումարը չբավականացնելու դեպքում` բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերից` համամասնորեն:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում վերաբաշխումները կատարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնելուց հետո:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան