ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2006 թվականի N 649-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածում Գ. Ասլանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Բ. Սարգսյանին:
Այդ կապակցությամբ «Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Բ. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|