Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 19

քաղ. Երևան

 

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց վարձակալած գույքը (ցանկը կցվում է) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Գորիսի, Արմավիրի, Սևանի, Ստեփանավանի, Իջևանի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Ց Ա Ն Կ

 

վարձակալների, որոնց թույլատրվել է գնել իրենց վարձակալած գույքը

 

_____________________________________________________________________

Ծածկագիրը,
հայտի
համարը

Վարձակալած
գույքի
անվանումը

Հասցեն

Վարձակալի անվանումը

_____________________________________________________________________

1

2

3

4

_____________________________________________________________________


ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

97954
5954
տարածք և գույք քաղ. Երևան, Մարտիրոսյան 20 «Անի-18» ՍՊԸ

ՀՀ էներգետիկայի նախարարություն

98055
6055
գույք քաղ. Հրազդան «Նարեկ» ՍՊԸ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

97889
5889
տարածք Արարատ, Զոդի բանավան 2 անհատ ձեռներեց
Գ. Սարգսյան

Երևանի քաղաքապետարան

98014
6014
տարածք քաղ. Երևան, Մարշալ
Բաղրամյան 2
«Օլիմպ-95» ՍՊԸ


Տնտեսության այլ ճյուղեր

97777
5777
տարածք քաղ. Գորիս, Մ. Մաշտոցի 14 անհատ ձեռներեց
Ա. Զաքարյան
97963
5963
տարածք քաղ. Արմավիր, Նորապատի
5-րդ փող., 1
անհատ ձեռներեց
Ռ. Սարգսյան
98061
6061
տարածք քաղ. Սևան, Նաիրյան 152 «Ախթամար» ՍՊԸ
98076
6076
տարածք քաղ. Ստեփանավան,
Կենտրոնական, 122
Ս. Մանուկյանի
«Ավիատոմս» ԱՁ
98091
6091
տարածք քաղ. Իջևան, Բլբուլյան 75 «Հեքիաթ»
արտադրական
կոոպերատիվ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան