Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2006-11.11.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.01/15(224) Հոդ.183
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006141


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

7 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 45-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՍՊԱՌՈՂ (ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով պայմանագիր կնքվում է մինչև 100 կՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրողների կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձին դիմելու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի ապրիլի 7-ի
N 45-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N____

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող)

 

«____» _____________ 200 թվական

______________________

(քաղաք, մարզ)


Էլեկտրամատակարարող կազմակերպությունը_____________________________________

_________________________________________________________________ 

(էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող կազմակերպության անվանումը)


հետագայում՝ Մատակարար, ի դեմս ___________________________________________

________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)


ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և ____________________

_________________________________________________________________

_________________________________________________________________,

(ինքնավար արտադրողի անվանումը)

հետագայում՝ Սպառող, ի դեմս ______________________________________________

_________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով

Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային տարի՝ հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ տարվա ապրիլի 1-ին ժամը 000-ին և ավարտվում է հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 2400-ին.

Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

Սահմանազատման կետ՝ էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

Միկրոէլեկտրակայան (այսուհետև՝ ՄիկրոԷԿ)՝ մինչև 100 կՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայան:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Մատակարարը վաճառում է, իսկ Սպառողը գնում է էլեկտրաէներգիա՝ սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի դիմաց Սպառողը վճարում է Հանձնաժողովի կողմից Մատակարարի համար սահմանված վաճառքի սակագնով՝

էլեկտրաէներգիայի ցերեկային սպառում՝

______ դրամ/կՎտժ,

էլեկտրաէներգիայի գիշերային սպառում՝

______ դրամ/կՎտժ:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրում:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված կանոններով (այսուհետև՝ ԷՄՕԿ):

4.2 Մատակարարը պարտավորվում է.

ա) ապահովել Սպառողի հուսալի էլեկտրամատակարարումը՝ ըստ արտաքին էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության ցուցանիշների.

բ) պահպանել Կողմերի Սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի հետևյալ որակը՝ լարման շեղումը՝ 5% V + 5%.

հաճախության շեղումը՝ ± 0.2 Հց.

գ) հայտնել Սպառողին վերջինիս էլեկտրամատակարարման համակարգին միացված իր էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին՝ դրանք սկսելուց ոչ ուշ, քան ______ ժամ առաջ, եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Սպառողի էլեկտրամատակարարման ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ.

դ) չխոչընդոտել Սպառողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ՝ հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և անհրաժեշտ զննման համար.

ե) անհապաղ տեղեկացնել Սպառողին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված  առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան _______ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և փոխարինումից հետո կապարակնքումը կատարել Սպառողի (լիազորած անձի) ներկայությամբ.

զ) ապահովել իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված՝ Սպառողին պատկանող էլեկտրասարքավորումների պահպանումը և դրանցում անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ հայտնել Սպառողին.

է) պատշաճ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ պարտավորություններ:

4.3 Սպառողը պարտավորվում է.

ա) վճարել Մատակարարի առաքած էլեկտրաէներգիայի դիմաց՝ սույն պայմանագրով և ԷՄՕԿ-ով նախատեսված կարգով.

բ) անհապաղ տեղեկացնել Մատակարարին էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին.

գ) չխոչընդոտել Մատակարարի լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ՝ հաշվառքի սարքերի զննման, ցուցմունքների գրառման կամ  էլեկտրատեղակայանքներում տարանցիկ գծերի փոխանջատումներ և ստուգումներ կատարելու համար.

դ) ապահովել իր տարածքում տեղադրված՝ իր և Մատակարարի առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը: Սպառողը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր տեղակայանքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է Մատակարարը.

ե) պատշաճ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ պարտավորություններ:

 

5. Էլեկտրաէներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը

 

5.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և Սպառողի ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:

5.2 Սահմանազատման կետերը և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 1 հավելվածում:

5.3 Սպառողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրաէներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.

ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Սպառողը և Մատակարարը իրականացնում են էլեկտրաէներգիայի հաշվեկշռային հաշվարկ.

բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա.

գ) Սպառողը և Մատակարարը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրաէներգիայի զրոյական հաշվեկշռով:

5.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է էլեկտրաէներգիայի հաշվեկշիռ՝ Հանձանժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշմամբ հաստատված կարգի 4.4 կետի համաձայն:

5.5 Եթե տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռն ունի դրական նշան, ապա այն Սպառողի կողմից ենթակա է վճարման, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ (հավելված N 2):

5.6 Եթե էլեկտրաէներգիայի հաշվեկշիռն ունի բացասական նշան, ապա այն ենթակա է դեբիտագրման՝ հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար, ինչի վերաբերյալ Կողմերի միջև կազմվում է համապատասխան ակտ և կցվում սույն պայմանգրին:

5.7 Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում հաշվեկշռի բացասական նշանի դեպքում այն զրոյացվում է (դուրս է գրվում):

 

6. Վճարման կարգը

 

6.1 Սույն պայմանագրի 5.5 կետի համաձայն կազմված էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ ակտն ստորագրելուց հետո 7-օրյա ժամկետում Սպառողը վճարում է Մատակարարին: Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Կողմերը ղեկավարվում են ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

6.2 Վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերը ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրած ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2  Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը:

9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում են սեփականատերերի կողմից՝ իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ:

9.3 Մատակարարի և Սպառողի պարտավորությունները՝ կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ սահմանվում են սույն պայմանագրի՝ 10-րդ «Այլ պայմաններ» գլխում:

 

10. Այլ պայմաններ

 

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

11. Տարաձայնությունների լուծումը

 

11.1 Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը

 

12.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

12.2 Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցուցակը

 

13.1 Հավելված N 1- Մատակարարի և Սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալների մասին համաձայնագիր:

13.2 Հավելված N 2 - Էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ ակտ:

Մատակարար՝ 

Սպառող՝

_______________________________
(կազմակերպության անվանումը)

_____________________________
(կազմակերպության անվանումը)

_______________________________
(գտնվելու վայրը)

_____________________________
(գտնվելու վայրը)

_______________________________
(բանկը և հաշվեհամարը)

_______________________________
(բանկը և հաշվեհամարը)

_______________________________
(հեռախոսը, ֆաքսը)

_______________________________
(հեռախոսը, ֆաքսը)

 

Ղեկավար

 

Ղեկավար

_______________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_______________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 1
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-
Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող))
200__թվականի ______ «___» N__պայմանագրի

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Մատակարարի և Սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի և

էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալների մասին

 

1. __________________ -ի (Մատակարարի) սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը

 

Առևտրային հաշվառքի սարքերի համարները

 

Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները

 

Վերահսկիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, N-ը և տեսակը

 

Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները

 

Kհտ

Kլտ

Kհտ. Kլտ

Kհտ

Kլտ

Kհտ. Kլտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________________

__________________________ -ը:

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________________ 

__________________________ -ը:

 

Մատակարար

 

Սպառող

 

 

 

_____________________________

 

_____________________________

 (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

«__»___________200__թվական

 

«__»___________200__թվական

 

 

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-
Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող))
200__թվականի ______ «___» N__պայմանագրի

Ա Կ Տ

էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ

Սպառող_________________________________________________________________

Մատակարար_____________________________________________________________

Հաշվարկային ժամանակաշրջան «___» _________ 200__թ.  մինչև «__» _____ 200_թ.

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը՝   _________ կՎտժ

 

 

Հիմքը___________________________________________________________________

________________________________________________________________________


Մատակարար

Սպառող

_______________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը) 

_______________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

«__»___________200__թվական

 

«__»___________200__թվական

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2016, N 273-Ն 11.11.2016, N 45-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան