Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-273-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.546
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.


 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային հանձնաժողովը

 

1. ա) Հաշմանդամների և սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի և հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

 

ԱԺ պատգամավորներ
Գ. Մխեյան
Գ. Ավետյան
Ս. Շահգալդյան
27.02.2006

 

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով   

2. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
07.03.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

 

3. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
10.03.2006

  Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

4. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
14.03.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

5. ա) ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
գ) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Մարգարյան
Ա. Ռուստամյան
Ա. Կարապետյան
Մ. Մինասյան
Գ. Հարությունյան
Ս. Նիկոյան
Մ. Պետրոսյան
17.03.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ռ. Պետրոսյան
Հ. Մարգարյան
Վ. Դալլաքյան
Ա. Դանիելյան
Ա. Կարապետյան
Ո. Մարուխյան
Ս. Նիկոյան
Հր. Հակոբյան
14.04.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

7. ա) Թիկնազորային գործունեության մասին
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին
դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Կարապետյան
Լ. Մկրտչյան
Մ. Շահգելդյան
27.04.2006

 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի
մշտական հանձնաժողով

8. ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ

ԱԺ պատգամավորներ
Գ. Արսենյան
Գ. Ղոնջեյան
Մ. Պետրոսյան
Հ. Ավետիսյան
Ա. Պետրոսյան
16.01.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

   

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը


3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

 Ներկայացնողը 

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
16.03.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կառավարություն
18.04.2006

 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

3. ա) «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին
բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
13.04.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

4. «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելումասին

Կառավարություն
18.04.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

5. ա) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
26.04.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով


 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


2 մայիսի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-273-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան