Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.15/13(222) Հոդ.155
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.2006
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306124


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 ապրիլի 2006 թ. 
ք. Երևան

N 05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի  մայիսի 25-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-SS (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-SS (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի բաժին III-ի 1-ին կետում «առանց ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «հաշվեգրման սկզբունքով» բառերով:

Նախագահ   Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան