Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2007-16.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47.1 Հոդ.986
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1148-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով սահմանված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վկայականներին ներկայացվող պահանջները բավարարելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունվարի 16-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի 32-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականի ձևերը` համաձայն NN 4-14 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետն ապահովել նոր վարորդական վկայականների հատկացման հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 17
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականը (այսուհետ` ազգային վարորդական վկայական) 54 x 85.7 մմ չափսեր ունեցող, պոլիմերային նյութից պատրաստված փաստաթուղթ է: Ազգային վարորդական վկայականը երկկողմանի է, որի առջևի և հետևի մասերը լրացված են, և ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով` վարդագույնի գերիշխմամբ:

2. Ազգային վարորդական վկայականի առջևի մասի վերին եզրից 2 մմ հեռավորության վրա` վկայականի ամբողջ երկարությամբ տպագրվում է կապույտ գույնի, 3.7 մմ լայնությամբ 2 հորիզոնական շերտագիծ, որոնց միջև հեռավորությունը 0.85 մմ է:

Հորիզոնական շերտագծերի միջև (միմյանցից 0.85 մմ հեռավորության դաշտ)` ազգային վարորդական վկայականի ամբողջ երկարությամբ, 0.3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով տպագրվում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հայերենով, ռուսերենով, անգլերենով կրկնվող հերթականությամբ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը` մեծատառերով: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը, որն ազգային վարորդական վկայականի ձախ եզրից 7 մմ հեռավորության վրա ընդհատվում է սույն կետի առաջին պարբերության մեջ նկարագրված կապույտ գույնի հորիզոնական շերտագծերի 15 մմ չափսի միաձուլմամբ, տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշան)` արծաթագույն, 11.8 x 3.3 մմ չափսերով տառերը` մեծատառերով:

Հայերենով, ռուսերենով, անգլերենով հերթականությամբ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցության վերևում, ազգային վարորդական վկայականի ձախ եզրից 41 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնի, 8 կետաչափ բարձրությամբ, հայերեն մեծատառերով տպագրվում է «ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:

Հայերենով, ռուսերենով, անգլերենով հերթականությամբ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցության ներքևում, ազգային վարորդական վկայականի ձախ եզրից 41 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնի, 8 կետաչափ բարձրությամբ, ֆրանսերեն մեծատառերով տպագրվում է «PERMIS DE CONDUIRE» բառակապակցությունը:

Սույն կետի առաջին պարբերության մեջ նկարագրված կապույտ գույնի հորիզոնական շերտագծերից ներքև, շերտագծերի ստորին եզրից փոքր-ինչ հեռու, ազգային վարորդական վկայականի ձախ եզրից 2.5 մմ հեռավորության վրա, փակցվում է վկայականի տիրոջ 30 x 23 մմ չափսերի գունավոր, դիմահայաց լուսանկարը: Լուսանկարից վերև, ձախ անկյունում տպագրվում է լուսանկարի դաշտի համարը` «6» թվով:

Վկայականի տիրոջ ստորագրության համար նախատեսված դաշտն ունի 38.5x8.5 մմ չափսեր, պատկերվում է ազգային վարորդական վկայականի ներքին միջնամասում, ֆոնային զարդանկարի վրա` հիմնական խորքային նկարից մանուշակագույնի հեռացմամբ: Դաշտի վերևի ձախ անկյունում պատկերվում է դաշտի համարը` «7» թվով, կապույտ գույնով, 4 կետաչափ բարձրությամբ:

Լուսանկարի համար նախատեսված դաշտից աջ` «1»,«2»,«3»,«8»,«4a», լուսանկարից ներքև` «9», վկայականի տիրոջ ստորագրության համար նախատեսված դաշտից վերև` «4b» և «4c», վկայականի համարի դաշտի ձախ վերին անկյան` «5» թվերը տպագրվում են ֆոնային զարդանկարի վրա` սպիտակ գույնի ուղղանկյան մեջ: «1»,«2» դաշտերի դրոշմահամարների ուղղանկյան չափսերն են` 0.8 x 7.7 մմ, «3»,«5»,«9» դաշտերինը` 0.8 x 6 մմ, «8» դաշտինը` 0.8 x 3.3 մմ, «4a»,«4b»,«4c» դաշտերինը` 1.7 x 3.3 մմ: Դաշտերի բոլոր դրոշմահամարները տպագրվում են կապույտ գույնով, 4 կետաչափ բարձրությամբ:

«1», «2», «3» դաշտերի հայերեն գրառումները լրացվում են մեծատառերով, տպատառ, 7,5 կետաչափ բարձրությամբ, «1» և «2» դաշտերի ռուսերեն և անգլերեն տպատառ, «3» և «8» դաշտերի անգլերեն տպատառ և «3», «4a», «4b», «4c» դաշտերի թվային գրառումները լրացվում են 6 կետաչափ բարձրությամբ:

Ազգային վարորդական վկայականի աջ կողմում պատկերվում է 3 ուղղաձիգ շերտագիծ, 2.7 մմ լայնությամբ, իրարից 1 մմ հեռավորությամբ, ձախից աջ` կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով:

Ուղղաձիգ շերտագծերի վրա` կենտրոնում պատկերվում է 16 մմ տրամաչափով շարժագիր` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բազմատար նկար, որը, դիտման անկյունը փոխելիս, փայլփլում է ծիածանի գույներով:

Ուղղաձիգ շերտագծերից փոքր-ինչ ներքև, 17.98 x 2.65 մմ չափսերի արծաթագույն ուղղանկյան ֆոնի վրա, կապույտ գույնով, 8 կետաչափ բարձրությամբ տպագրվում է «ARMENIA» բառը` անգլերեն մեծատառերով:

Ազգային վարորդական վկայականի ներքևի եզրից 2 մմ հեռավորության վրա, վկայականի ամբողջ երկարությամբ տպագրվում է 1 մմ լայնությամբ կապույտ գույնի հոծ հորիզոնական գիծ:

3. Ազգային վարորդական վկայականի հետևի մասի վերին եզրից 2 մմ հեռավորության վրա` վկայականի ամբողջ երկարությամբ տպագրվում է կապույտ գույնի 2.8 մմ լայնությամբ հորիզոնական շերտագիծ: Այդ շերտագծի վրա, 8 կետաչափ բարձրությամբ, սպիտակ գույնով, հայերեն և ռուսերեն մեծատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ» բառակապակցությունները:

Շերտագծից 0.3 մմ ներքև, ազգային վարորդական վկայականի ամբողջ երկարությամբ, 0.3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով տպագրվում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հայերենով, ռուսերենով, անգլերենով, կրկնվող հերթականությամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը` մեծատառերով:

Ազգային վարորդական վկայականի հետևի մասում, կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտից փոքր-ինչ ներքև, վկայականի ձախ եզրից 3 մմ հեռավորության վրա տպագրվում է 10-րդ դաշտի դրոշմահամարը` «10» թվով: 10-րդ դաշտում պատկերվում է տրանսպորտային միջոցների կարգերի նկարագրության աղյուսակը` 50.5 x 33 մմ չափսերով` հայերենով և ռուսերենով, իսկ տրանսպորտային միջոցի կարգերը` լատիներեն տառերով: Աղյուսակի կետերն իրարից առանձնացվում են կապույտ գույնի, 0.1 մմ լայնությամբ գծեր ունեցող շրջանակներով: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին մասում` ըստ հերթականության, վերևից ներքև տպագրվում են լատիներեն, 6 կետաչափ բարձրությամբ, «A», «B», «C», «D», «E» տառերը` մեծատառերով: Աղյուսակի երկրորդ` հիմնական մասում, ըստ հերթականության, վերևից ներքև տպագրվում են տրանսպորտային միջոցների պատկերները և «A» տառի դիմաց` հայերենով և ռուսերենով` 5 կետաչափ բարձրությամբ «Մոտոտրանսպորտային միջոցներ», «B» տառի դիմաց` «Ուղևորատար. ուղևորների նստատեղերի քանակը 8» և «Բեռնատար. թույլատրելի առավելագույն զանգվածը 3500 կգ», «C» տառի դիմաց` «Բեռնատար. թույլատրելի առավելագույն զանգվածը >3500 կգ», «D» տառի դիմաց` «Ուղևորատար. ուղևորների նստատեղերի քանակը >8», «E» տառի դիմաց` «B, C կամ D կարգի քարշակով շարժակազմեր» բառակապակցությունները:

10-րդ դաշտում տրանսպորտային միջոցների կարգերի նկարագրության աղյուսակի աջ եզրից փոքր-ինչ դեպի աջ, աղյուսակի բարձրությամբ` մինչև ազգային վարորդական վկայականի հետևի մասի ձախ եզրի 2 մմ-ը, տպագրվում են «1», «2», «3», «4a», «4b», «4c», «5», «6», «7», «8», «9», «10», «11» դաշտերի բացատրական տեքստերը` 4 կետաչափ բարձրությամբ: Դաշտերի թվերը տպագրվում են կարմիր գույնով, իսկ ըստ դաշտերի համարների հերթականության, հայերենով և ռուսերենով տպագրվում են դրանց բացատրական տեքստերը` «Ազգանուն», «Անուն, Հայրանուն», «Ծննդյան ամսաթիվը և վայրը», «Տրման ամսաթիվը», «Գործողության ժամկետը», «Ում կողմից է տրված», «Վկայականի համարը», «Լուսանկար», «Ստորագրություն», «Բնակության վայրը», «ՏՄ թույլատրելի կարգերը», «ՏՄ կարգերի նկարագրությունը», «Հատուկ նշումներ» բառակապակցությունները:

Ազգային վարորդական վկայականի հետևի մասում, ձախ եզրից 3 մմ հեռավորության վրա տպագրվում է 11-րդ դաշտի դրոշմահամարը` «11» թվով: «11» թվից փոքր-ինչ աջ տպագրվում է 79.5 x 6 մմ չափսերի, կապույտ եզրերով շրջանակ` հատուկ նշումների համար:

Ազգային վարորդական վկայականի հետևի մասում` վկայականի ամբողջ երկարությամբ, ներքևի եզրից 8 մմ հեռավորության վրա, տպագրվում է 0.5 մմ լայնությամբ կապույտ գույնի հորիզոնական շերտագիծ:

Ազգային վարորդական վկայականի հետևի մասի ներքևի կողմում տեղադրվում է անզեն աչքի համար ոչ տեսանելի հիշողության քարտ` վկայականի տիրոջ մասին տեղեկությունների (անձնագրի համարը, սոցիալական քարտի համարը, հաշվառման վայրը, արյան խումբը) մուտքագրման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականը (այսուհետ` միջազգային վարորդական վկայական) 148 x 105 մմ չափսեր ունեցող, 7 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Միջազգային վարորդական վկայականի շապիկը գորշ գույնի է, իսկ թերթերը` սպիտակ (շապիկը պատրաստվում է յուրահատուկ ջրանշան ունեցող թղթից):

Շապիկի երեսի վերևի մասում հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ» ռուսերեն բառակապակցությունից փոքր-ինչ ներքև, շապիկի ձախ և աջ եզրերից հավասար հեռավորության վրա, ձվաձև շրջանակի մեջ տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը) տառերը` մեծատառերով:

Անգլերեն «AM» տառերից փոքր-ինչ ներքև հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև նույն լեզուների հերթականությամբ, մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը (ռուսերենով տպագրվածը` երկու տողով):

Ռուսերենով տպագրված «ՄԵԺԴՈՒՆԱՐՈԴՆՈՅԵ ՎՈԴԻՏԵԼՍԿՈՅԵ ՈՒԴՈՍՏՈՎԵՐԵՆԻՅԵ» բառակապակցությունից փոքր-ինչ ներքև մեկ տողով տպագրվում են կետագիծ, համարի նշան`«N» և կետագիծ` հետևյալ տեսքով «….N……..»: Առաջին կետագծի փոխարեն նշվում է լատինական երկու տառ, իսկ երկրորդ կետագծի փոխարեն` վեց թվանշան: Իսկ դրանից ներքև, հայերեն փոքրատառերով տպագրվում է «Ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիա, 8 նոյեմբերի 1968 թ.» բառակապակցությունը, որից  «8 նոյեմբերի 1968 թ.» բառերը տպագրվում են առանձին տողով:

«8 նոյեմբերի 1968 թ.» բառերից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Վավերական է մինչև …. …….20  թ.» բառերը` մեկ տողով, հայերեն փոքրատառերով` չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացնելով վավերականության օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո տարեթիվը: Իսկ դրանից հետո տպագրվում են «Տրման ամսաթիվը … …….20 թ.» բառերը` մեկ տողով, հայերեն փոքրատառերով` չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացնելով վկայականը տալու օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը:

«Տրման ամսաթիվը» տողից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Տրվել է» բառերը` հայերեն փոքրատառերով, իսկ «Տրվել է» բառերից հետո տպագրվում է երկու տող` կետագծով: Կետագծի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման անվանումը, իսկ դրանից փոքր-ինչ ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Ազգային վարորդական վկայական ….N…..» բառերը` կետագծերի փոխարեն լրացնելով ազգային վարորդական վկայականի համարը, որը հիմք է հանդիսացել միջազգային վարորդական վկայականը տալու համար:

«Ազգային վարորդական վկայական ….N…..» տողից ներքև, դեպի աջ տպագրվում է կետագիծ, որից անմիջապես ներքև` կետագծի երկայնքով փակագծերի մեջ հայերեն փոքրատառերով տպագրվում են «(ստորագրությունը, ազգանունը)» բառերը: Կետագծի փոխարեն նշվում են վկայականը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը և ազգանունը, իսկ ավելի ձախ` միջազգային վարորդական վկայականի շապիկի ներքևի եզրից մի փոքր վերև «Կ.Տ.» դաշտում` նշված ստորաբաժանման կնիքը:

3. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի վերևի մասում, շապիկի վերևի եզրից փոքր-ինչ ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Վկայականը ուժի մեջ չէ .........» բառերը` կետագծի փոխարեն լրացնելով այն պետության (պետությունների) անվանումը (անվանումները), որի (որոնց) տարածքում երթևեկելու համար միջազգային վարորդական վկայականն ուժի մեջ չէ:

Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի ներքևի մասում հայերեն փոքրատառերով տպագրվում են «Սույն վկայականը տիրապետողը չի ազատվում այն երկրի` մշտապես բնակվելու և որևէ մասնագիտությամբ աշխատելու վերաբերյալ օրենքներն ու կանոնները պահպանելու պարտականությունից, որի տարածքում նա երթևեկում է» և նոր պարբերություն. «Վկայականը կորցնում է իր ուժն այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակավայրը» նախադասությունները:

4. Միջազգային վարորդական վկայականի 1-7-րդ էջերը (հայերենով, անգլերենով, իսպաներենով, ռուսերենով, թուրքերենով, վրացերենով, պարսկերենով` հաջորդականությամբ) և շապիկի վերջին ներսի էջը (ֆրանսերենով) հետևյալ նույն բովանդակությամբ տպագրվում են`

էջի վերևի եզրից փոքր-ինչ ներքև` դեպի աջ տպագրվում է «Վարորդին վերաբերող գրառումներ» բառակապակցությունը, որից մեկ տող ներքև` դեպի էջի ձախ եզրը հերթականությամբ, առանձին տողերով տպագրվում են հետևյալ բառերը` «Ազգանունը 1», «Անունը (անունները) 2», «Ծննդավայրը 3», «Ծննդյան ամսաթիվը 4» և «Բնակավայրը 5»,

«Բնակավայրը 5» տողից փոքր-ինչ ներքև, ամբողջ էջի երկարությամբ տպագրվում է «Տրանսպորտային միջոցների այն կարգերը, որոնց համար վավերական է վարորդական վկայականը» նախադասությունը, որից ներքև աղյուսակի տեսքով, նշված են տրանսպորտային միջոցների այն կարգերի նկարագրությունները, որոնց համար շապիկի վերջին (լրացուցիչ) էջում որոշակի կարգի համար դրված դրոշմակի հիման վրա կարող է վավերական համարվել վարորդական վկայականը: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին հիմնական մասի առաջին տողում տպագրվում է «Մոտոտրանսպորտային միջոցներ» բառակապակցությունը, երկրորդ տողում` «Ավտոմոբիլներ` բացառությամբ A կարգի, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ (7700 ֆունտ) և նստատեղերի քանակը` առանց վարորդի նստատեղի, չի գերազանցում 8-ը:» նախադասությունը, երրորդ տողում` «Ավտոմոբիլներ, բացառությամբ D կարգի, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ (7700 ֆունտ):» նախադասությունը, չորրորդ տողում` «Ավտոմոբիլներ, որոնք նախատեսված են ուղևորներ տեղափոխելու համար և ունեն 8-ից ավելի նստատեղ` առանց վարորդի նստատեղի:» նախադասությունը, հինգերորդ տողում` «B, C կամ D կարգի քարշակով շարժակազմեր» բառակապակցությունը: Համապատասխանաբար տողերի դիմաց, հերթականությամբ աղյուսակի երկրորդ հիմնական մասում տպագրվում են «A», «B», «C», «D», «E» տառերը, տրանսպորտային միջոցների կարգերի նկարագրությունների սյունակից ներքև, էջի լայնությամբ տպագրվում են «Թույլատրելի առավելագույն զանգված»-ը տրանսպորտային միջոցի զանգվածն է վարորդի, ուղևորների և բեռի առավելագույն զանգվածի հետ միասին: «Բեռի առավելագույն զանգված»-ը բեռի այն զանգվածն է, որն արտադրող գործարանի կողմից սահմանված է որպես առավելագույն թույլատրելի: «Թեթև կցորդ»-ը այն կցորդն է, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ (1650 ֆունտ):» նախադասությունները: Դրանից ներքև տպագրվում են «Բացառությունների» բաժինները, որոնք բաղկացած են երկու մասից` առաջին մասում «Բացառություններ» բառից հետո տպագրվում է «Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում….» նախադասությունը` երկու, կետագիծը` երեք տողերով` կետագծի փոխարեն լրացնելով երկրի կամ երկրների անվանումները: Երրորդ կետագծի տողը սյունակի վերջում ընդհատվում է «պատճառով» բառով, իսկ դրանից հետո տպագրվում է կետագիծ` երկու տողով` տողերի փոխարեն լրացնելով ավտոմոբիլ վարելու իրավունքից վկայականի տիրոջը որոշակի երկրում կամ երկրներում զրկելու պատճառը կամ պատճառները,

կետագծի վերջին տողից ներքև տպագրվում է «Տեղը..…» բառը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում կետագծի փոխարեն լրացնելով համապատասխան նշումներ,

«Տեղը.....» տողից հետո տպագրվում է «Տարեթիվը.....» բառը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում կետագծի փոխարեն լրացնելով համապատասխան նշումներ,

«Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում….» տողից ներքև, էջի ձախ եզրից փոքր-ինչ հեռու գրառումները հաստատող պաշտոնատար անձի պաշտոնական կնիքի կամ դրոշմակի դաշտն է, իսկ «Տարեթիվը.....» տողից ներքև` ստորագրության դաշտը,

«Բացառություններ»-ի առաջին սյունակը հորիզոնական գծի բաժանմամբ ավարտվում է «Եթե այս սյունակը արդեն լրացված է, պետք է օգտագործել մյուս սյունակները նախատեսված «բացառություններ»-ի համար» նախադասությամբ:

5. Վկայականի շապիկի վերջին լրացուցիչ էջում, որը կազմի վերջին էջի հետ մեկ ամբողջական մաս է կազմում և բացվում է դեպի դուրս, վերևի եզրից դեպի ներքև` ըստ հերթականության, առանձին տողերով տպագրվում են «1….», «2….», «3….», «4…», «5….» թվերը` կետագծերի փոխարեն համապատասխան հերթականությամբ լատինական մեծատառերով գրավոր կամ տպատառ լրացվում են վկայականի տիրոջ ազգանունը (առանձին տողում), անունը (կարող է լրացվել նաև հայրանունը)` առանձին տողում, ծննդավայրը (առանձին տողում), ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (առանձին տողում), բնակության վայրը:

Լրացուցիչ էջի միջնամասում, դեպի ձախ, կազմի վերջին էջի վրա տպագրված տրանսպորտային միջոցների «A», «B», «C», «D», «E» կարգերի տողերին համապատասխան ուղղությամբ տպագրվում են «A», «B», «C», «D», «E» տառերի նշմամբ դաշտեր` համապատասխան կարգի թույլտվության դրոշմակի համար:

Լրացուցիչ էջի աջ կողմում պատկերվում է վկայականի տիրոջ լուսանկարը: Լուսանկարի ստորին մասում կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ներքևի մասում, իսկ մյուս մասը` փաստաթղթի վրա: Վկայականի տիրոջ ստորագրությունը դրվում է լուսանկարից ներքև:

Ստորագրության համար նախատեսված տողից ներքև ընկած մասը կարող է օգտագործվել «Բացառությունների» համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԵՐԵՍԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 1-ԻՆ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 2-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 3-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 4-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 10
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 5-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 6-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 12
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ 7-ՐԴ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 13
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՆԵՐՍԻ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 14
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1148-Ն որոշման

Ձ ԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԷՋԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 269-Ն 16.04.2011, N 1148-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան