«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 750-Ն
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 419-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն` հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանվում են խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները, խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների ու հետագա օգտագործման տեսակների՝ ելնելով դրանց պիտանիությունից:
2. Սույն տեխնիկական կանոնակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խախտված հողերի հաշվառման, հողաշինարարական, քարտեզագրման, կանխատեսվող ու իրականացման ենթակա ռեկուլտիվացման աշխատանքների նախագծման, ռեկուլտիվացման, ռեկուլտիվացված հողերի նպատակային նշանակության ուղղությունների որոշման, ինչպես նաև նպատակային ու գործառական նշանակությանը համապատասխան` դրանց հետագա օգտագործման ժամանակ:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
հողի բերրի շերտ՝ հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.
հնարավոր բերրի ապարներ` բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
քիչ պիտանի ապարներ` բուսականության աճի համար անբարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
ոչ պիտանի ապարներ` լեռնային ապարներ, որոնց հատիկաչափական կազմն ու քիմիական և (կամ) ֆիզիկական հատկությունները խոչընդոտում են բուսականության աճին և զարգացմանը.
մելիորացիա (հողաբարելավում)` միջոցառումների համալիր` ուղղված բուսականության աճը խոչընդոտող լցակույտերի մակերևութային շերտում ապարների հատկությունների բարելավմանը և հետագայում ապարների բերրիության ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը.
հողերի պահպանություն` հողերի բերրիության նվազեցման, դրանց ոչ արդյունավետ օգտագործման և աղտոտման կանխարգելման կամ նվազեցման միջոցառումների համակարգ.
խախտված հողերի դասակարգում՝ խախտված հողերի տարաբաժանման համակարգ` ըստ`
ա) ռեկուլտիվացման ուղղությունների և հետագա օգտագործման տեսակների՝ համաձայն N 1 աղյուսակի.
բ) տեխնածին ռելիեֆի՝ համաձայն N 2 աղյուսակի.
գ) կենսաբանական ռեկուլտիվացման համար մակաբացման և պարփակող ապարների՝ համաձայն N 3 աղյուսակի.
հողի արդյունավետ օգտագործում` հողերի տնտեսապես, էկոլոգիապես և սոցիալապես հիմնավորված օգտագործում.
խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
ռեկուլտիվացում` խախտված հողերի վերականգնման (օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների համալիր, որն իրականացվում է 2 փուլով` տեխնիկական և կենսաբանական.
հողերի կենսաբանական ռեկուլտիվացման փուլ` խախտված հողերի բերրիության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր.
կենսաբանական ռեկուլտիվացման համար լեռնային ապարների դասակարգում` կենսաբանական ռեկուլտիվացիայի համար մակաբացման և պարփակող ապարների համակարգում (սիստեմավորում)` ըստ պիտանիության, հաշվի առնելով բուսահողային հատկությունները.
հողերի տեխնիկական ռեկուլտիվացման փուլ` խախտված հողերի նախապատրաստումը հետագա նպատակային օգտագործման համար` հատակագծման, թեքությունների ձևավորման, հողի ու բերրի ապարների հանման, տեղափոխման ու ռեկուլտիվացվող հողերի վրա դրանց տեղադրման, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով և այլն.
ռեկուլտիվացվող շերտ` ռեկուլտիվացման տեխնիկական փուլում կենսաբանական ռեկուլտիվացման համար բարենպաստ պայմաններով հատուկ ստեղծվող բուսահողի վերին շերտ.
թեքությունների (շեպերի) հարթեցում` լցակույտերի և հանքային փորվածքների կողերի թեքությունների (շեպերի) անկյունների պակասեցման նպատակով կատարվող հողային աշխատանքներ.
հողի էրոզիա` քամու և ջրի ներգործության արդյունքում հողի առավելագույն բերրի` վերին հորիզոնների քայքայում և հանում.
հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում` հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի ու ձևաբանության փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող այլ բնական օբյեկտների որակի նվազեցում.
ջրային հողեր՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված ջրային հողեր.
օգտակար հանածոյի հանքավայր` ընդերքի տեղամաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ ու կանխատեսումային ռեսուրսներ և ստացել է երկրաբանատնտեսագիտական գնահատական.
հողերի կոպիտ հարթեցում` հողային աշխատանքների հիմնական ծավալի կատարմամբ հողի մակերեսի նախնական հարթեցում.
հողերի հարթեցում` խախտված հողերի մակերեսի հարթեցում, հանքերի լանջերի, լցակույտերի և կողերի թեքությունների մեղմում կամ անկյունների պակասեցում` դրանց հետագա օգտագործմանը համապատասխան.
հողերի մաքուր հարթեցում` հողային աշխատանքների աննշան ծավալների դեպքում հողի մակերեսի վերջնական հարթեցում և միկրոռելիեֆի ուղղում.
մակաբացման ապարներ` բաց եղանակով լեռնային աշխատանքների իրականացման ընթացքում, որպես լցակույտային գրունտ, հանման և տեղափոխման ենթակա օգտակար հանածո ծածկող կամ պարփակող լեռնային ապարներ.
պարփակող լեռնային ապարներ` օգտակար հանածո պարունակող մակաբացման ապարներ.
լցակույտային գրունտ` հանման, տեղափոխման և լցակույտի գոյացման պրոցեսներում փխրեցված և քիչ թե շատ միախառնված լցակույտ կազմող լեռնային ապարներ.
հանքային փորվածք` բաց եղանակով արդյունահանման արդյունքում գոյացած պինդ օգտակար հանածոների լեռնային փորվածքների ամբողջություն` ներքին լցակույտերով կամ առանց դրանց.
լցակույտ` լցակույտային գրունտներից, ոչ կոնդիցիոն օգտակար հանածոներից, օգտակար հանածոներից, արդյունաբերական ու կենցաղային թափոններից գոյացած արհեստական հողաթումբ.
արտաքին լցակույտ` հանքի եզրագծից դուրս փխրուն լեռնային ապարների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
ներքին լցակույտ` հանքի տարածքում փխրուն լեռնային ապարների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
հանքահորային լցակույտ` ստորգետնյա մշակման ընթացքում դուրս բերվող դատարկ լեռնային ապարների թափման արդյունքում առաջացած լցակույտ.
ճկվածք` առանց հոծության պատռվածքի հողի մակերեսի իջեցման արդյունքում առաջացած ճկված տեղամաս, որը պայմանավորված է ստորգետնյա լեռնային փորվածքների կամ լցակույտերում լիցքային ապարների պնդեցման ազդեցությամբ.
շինարարական հրապարակներ` հիմնական կառույցների շինարարությունն սպասարկող տարածքներ.
տեխնածին ռելիեֆ` արտադրական պրոցեսների արդյունքում ստեղծված ռելիեֆ:
III. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Ռեկուլտիվացման ենթակա են բոլոր կատեգորիաների հողերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները, որոնք խախտված հողերի բացասական ներգործության հետևանքով լրիվ կամ մասնակիորեն կորցրել են կամ կարող են կորցնել իրենց արդյունավետությունը:
5. Խախտված հողերի ռեկուլտիվացվող աշխատանքների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները`
ա) տեղանքի բնական պայմանները (կլիմայական, լեռնակազմական, երկրաբանական, հիդրոլոգիական, վեգետացիոն).
բ) խախտված (խախտվող) տեղամասերի տեղադիրքը.
գ) շահագործման ենթակա տեղանքի զարգացման հեռանկարները.
դ) ռեկուլտիվացման պահին խախտված հողերի փաստացի կամ կանխատեսվող վիճակը (մակերեսը, տեխնածին ռելիեֆի ձևը, բնական ներաճի աստիճանը, խախտված հողերի ժամանակակից և հեռանկարային օգտագործումը, հողի բերրի շերտի ու հավանական բերրի ապարների առկայությունը, ստորերկրյա ջրերի հորիզոնի, ողողատների, չորացման ու ողողամաշման (էրոզիոն) գործընթացների կանխատեսումները, հողի աղտոտման աստիճանը)` համաձայն NN 2 և 3 աղյուսակների.
ե) հողի քիմիական և գրանուլոմետրիկ ցուցանիշները, ագրոքիմիական և ագրոֆիզիկական հատկությունները, մակաբացման ու օգտակար հանածո պարունակող ապարների և լցակույտերում դրանց խառնուրդների ինժեներաերկրաբանական բնութագրերը` համաձայն N 3 աղյուսակի.
զ) խախտված հողերի տեղակայման շրջանի տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ պայմանները,
է) ռեկուլտիվացված հողերի օգտագործման ժամկետը` հաշվի առնելով կրկնակի խախտումների հնարավորությունը.
ը) փոշու, գազի արտանետումների և կեղտաջրերի աղտոտումից շրջակա միջավայրի պահպանումը` սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների ու սահմանային թույլատրելի արտանետումների նորմերին համապատասխան.
թ) բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը:
Ռեկուլտիվացման ուղղությունն ընտրվում է N 1 աղյուսակի համաձայն:
6. Խախտված հողերը հնարավորինս պետք է ռեկուլտիվացվեն` որպես վարելահողեր և այլ գյուղատնտեսական հանդակներ:
Եթե հողերի ռեկուլտիվացումը նպատակահարմար չէ իրականացնել գյուղատնտեսական ուղղությամբ, ապա այն պետք է իրականացվի անտառապատման կամ բնապահպանական կամ հանգստի ուղղություններով` համաձայն N 1 աղյուսակի:
7. Լեռնային աշխատանքների իրականացման տեխնոլոգիական սխեմաները պետք է նախատեսեն`
ա) լցակույտերի վերին շերտերի ձևավորում` կենսաբանական ռեկուլտիվացման համար պիտանի ապարներից.
բ) հողի բերրի շերտի հանում և տեղափոխում, պահեստավորում և պահում կամ ռեկուլտիվացվող տարածքի վրա բերրի շերտի փռում.
գ) հնարավոր բերրի ապարների ընտրողական (սելեկցիոն) մշակում և լցակույտագոյացում` լցակույտերում թունավոր և ռեկուլտիվացման համար ոչ պիտանի այլ կենսաբանական ապարների առկայության դեպքում.
դ) չայրվող, կայուն և լավագույն կառուցվածքով ու կազմությամբ լցակույտերի ձևավորում` հանքահորերի, հանքերի և արդյունաբերական կազմակերպությունների թափոններից.
ե) հիդրոմեքենայացման միջոցներով ձևավորված լցակույտերի ցամաքեցում:
8. Ապարների արտաքին լցակույտերը, պոչամբարները, մոխրի և խարամակուտակիչ արդյունաբերական այլ ապարները պետք է տեղադրվեն առավել անպիտան հողերի վրա (օգտագործված հանքերում, ձորակներում, հեղեղատներում և այլն)` համապատասխան սանիտարական նորմերի և կանոնների պահպանմամբ, հաշվի առնելով տեղանքի ռելիեֆն ու քամիների (գերիշխող) ուղղությունը, գետերի ու ջրերի հոսքերը, բնակավայրերի ու արդյունաբերական կազմակերպությունների տեղադիրքը և դրանց համար սահմանված սանիտարական գոտիները:
Լցակույտերի բարձրությունը և թեքությունների (շեպերի) անկյունները հաշվարկվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` հաշվի առնելով բաղադրիչ ապարների կայունությունն ու դրանց օգտագործման մակերեսը:
Ռեկուլտիվացված տեղամասերի ռելիեֆն ու ձևը պետք է ապահովեն դրանց տնտեսապես արդյունավետ օգտագործումը:
9. Հողի մակերևույթից բարձր արտաքին և ներքին լցակույտերի ձևավորման ժամանակ շրջակա միջավայրի վրա ապարների հողմամաշման բացասական ազդեցության նվազեցման նպատակով լցակույտերի եզրագծով և թեքությունների (շեպերի) վրա պետք է տնկվեն արագ աճող ծառատեսակներ և այլ բուսականություն:
10. Խախտված հողերը պետք է ռեկուլտիվացվեն երկու` իրար հաջորդող տեխնիկական և կենսաբանական փուլերով:
11. Հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի իրականացման ժամանակ, կախված հողերի ռեկուլտիվացման ուղղությունից, պետք է իրականացվեն հետևյալ հիմնական աշխատանքները`
ա) լցակույտերի մակերեսի կոպիտ և մաքուր հարթեցում, ջրառբերիչների, ջրատարների ու լեռնային ջրանցքների լցում, թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում, հանքահորերի փլվածքների լցում և հարթեցում.
բ) ռեկուլտիվացվող մակերեսից ապարների խոշոր չափեր ունեցող բեկորների, արդյունաբերական կոնստրուկցիաների ու շինարարական աղբի հեռացում` դրանց հետագա թաղման կամ պահեստավորման պայմանով.
գ) ռեկուլտիվացվող տեղամասերում ճանապարհների և ուղիների կառուցում` հաշվի առնելով գյուղատնտեսական, անտառային տնտեսության և այլ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունը.
դ) ցամաքուրդային (դրենաժային) ու ջրահեռացնող ցանցի և այլ հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն` ըստ անհրաժեշտության.
ե) ամբարտակների, պատվարների ու ջրաբերուկների տարալուծում կամ օգտագործում, տեխնածին լճերի ու վտակների լցում, գետերի հուների բարեկարգում.
զ) հանքերի հատակի և կողերի կառուցում, մնացորդային խրամների ձևավորում, թեքությունների (շեպերի) ամրապնդում.
է) ռեկուլտիվացվող շերտի ստեղծում ու բարելավում, թունավոր ապարների ու աղտոտված հողերի` բերրի ապարների շերտով ծածկում, իսկ անհնարինության դեպքում` մելիորացում (հողաբարելավում).
ը) էկրանավորող շերտի ստեղծում` ըստ անհրաժեշտության.
թ) մակերեսի ծածկում` հնարավոր բերրի և (կամ) բերրի հողի շերտով.
ժ) տարածքի հակաէրոզիոն շերտի կազմավորում:
12. Լեռնահարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ հողերի մաքուր հարթեցումը պետք է իրականացվի գրունտի վրա ցածր տեսակարար ճնշմամբ մեքենաներով, որպեսզի նվազեցվի ռեկուլտիվացվող շերտի մակերեսի գերխտացումը:
Բույսերի արմատային համակարգի զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով` տեղամասի նախապատրաստման ժամանակ պետք է իրականացվի խտացված հորիզոնի խոր և ոչ լցակույտային փխրեցում:
13. Համալիր բոլոր աշխատանքների ավարտից հետո ռեկուլտիվացվող հողերը և դրանց հարող տարածքները պետք է ունենան լավագույն (օպտիմալ) կազմավորված և էկոլոգիապես հավասարակշռված կայուն լանդշաֆտ:
14. Ռեկուլտիվացման կենսաբանական փուլի իրականացման ժամանակ պետք է հաշվի առնվեն հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների օգտագործման:
Կենսաբանական փուլը պետք է իրականացվի տեխնիկական փուլի ավարտից հետո:
Գյուղատնտեսական և անտառապատման նպատակներով հողերի կենսաբանական ռեկուլտիվացման ընթացքում այդ հողատարածքները պետք է անցնեն մելիորատիվ նախապատրաստման փուլ:
IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
15. Բաց եղանակով լեռնային աշխատանքների դեպքում ռեկուլտիվացման ենթակա են ներքին և արտաքին լցակույտերը, հանքային փորվածքները և այլ լեռնային աշխատանքների հետևանքով խախտված տարածքները:
16. Լցակույտերի և հանքային փորվածքների ռեկուլտիվացման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`
ա) հողի բերրի շերտի նախնական հանում և պահեստավորում, հնարավոր բերրի մակաբացման ապարների ընտրողական մշակում` ռեկուլտիվացվող շերտի ստեղծման համար անհրաժեշտ ծավալներով և համապատասխան պարամետրերով.
բ) լցակույտերի և հանքային փորվածքների ստեղծում` հաշվի առնելով ռեկուլտիվացման և ռեկուլտիվացվող մակերեսները և դրանց նպատակային նշանակությամբ օգտագործման համար արագ վերադարձը.
գ) սողանքների և փլվածքների նկատմամբ կայուն լցակույտերի և հանքային փորվածքների ձևավորում.
դ) անձրևաջրերի և տեխնիկական ջրերի (հոսքաջրերի) հեռացման միջոցառումների իրականացում` հատուկ հիդրոտեխնիկական շինությունների կառուցման եղանակով.
ե) լցակույտերից թունավոր նյութեր պարունակող ջրերի մաքրում կամ անվտանգ հեռացում.
զ) անբարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ ունեցող ապարներով ռեկուլտիվացվող շերտում ջրային ռեժիմի կարգավորման միջոցառումների ապահովում.
է) ինքնաբոցավառումը բացառող տեխնոլոգիական եղանակներով այրման ենթակա ապարներից լցակույտերի ձևավորում:
17. Ներքին լցակույտերի մակերևույթի նվազագույն նիշերը պետք է լինեն ստորերկրյա ջրերի կանխատեսվող մակարդակից բարձր:
V. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
18. Ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) երկրի մակերևույթի պահպանվածության և հողատարածքների նվազագույն ձևափոխման (դեֆորմացիա) ապահովում.
բ) հանքահորային լցակույտերի տեղադրման համար նախատեսված և ձևափոխման ենթակա հողատարածքներից հողի բերրի շերտի հանում.
գ) ճկվածքների մակերեսների հարթեցում, լեռնային ապարով փլվածքների լցում` հետագա հարթեցմամբ և հողի բերրի շերտով ծածկմամբ.
դ) հանքավայրերի նախնական չորացման նպատակով հորատանցքերից և լեռնային փորվածքներից դուրս մղվող ջրի հեռացում: Ջրահեռացումը պետք է կատարվի այնպես, որպեսզի ջրահեռացնող և այլ հաղորդակցման ուղիները չխանգարեն գյուղատնտեսական և այլ տեխնիկայի աշխատանքներին ու չվատթարացնեն հողի մելիորատիվ վիճակը.
ե) նոր ստեղծվող հանքահորային լցակույտերի տեղադրում, դրանց կազմավորում և ռեկուլտիվացում` հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ և 16-րդ կետերի պահանջները.
զ) հանքահորային լցակույտերի կենսաբանական ռեկուլտիվացման նախապատրաստման ժամանակ թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում` հաշվի առնելով կանաչապատման և պահպանման (խնամքի) աշխատանքների իրականացման հնարավորությունը.
է) հանքահորերի ճկվածքներում կամ փլվածքներում ջրամբարների ստեղծում` սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետի պահանջներին համապատասխան:
19. Կանաչապատման ժամանակ ծառաթփային բույսերի և խոտերի տեսակների ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով հանքահորային ապարների լցակույտերի մակերեսային շերտի քիմիական և ֆիզիկական հողմահարման աստիճանը:
VI. ՏՈՐՖԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Մշակված տորֆակուտակների խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) մշակված տորֆակուտակների ռեկուլտիվացում` անմիջապես շահագործման ավարտից հետո.
բ) հարթեցում և մակերեսի մաքրում` փայտից և կոճղերից.
գ) ֆրեզերային եղանակով մշակման արդյունքում գոյացած փորվածքների ու կտրվածքների եզրագծերի հարթեցում.
դ) տորֆի արդյունահանման ընթացում օգտագործվող չորացնող հիդրոտեխնիկական կառույցների և ջրահեռացնող ցանցի սարքին վիճակի ապահովում.
ե) ֆրեզերային եղանակով մշակված, մասնավորապես, գյուղատնտեսական մշակաբույսերի տակ գտնվող տորֆակուտակների յուրացում.
զ) գյուղատնտեսության համար ոչ պիտանի` մշակված տորֆակուտակների վրա անտառատնկարկների, տարբեր նշանակության ջրային համակարգերի և որսորդական տնտեսությունների ստեղծում.
է) հակահրդեհային միջոցառումների իրականացում:
21. Մշակված տորֆակուտակների հանքերում պետք է ստեղծվեն ջրային համակարգեր` սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:
VII. ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Գծային կառույցների շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ պետք է ռեկուլտիվացվեն խողովակաշարերի ուղեգծերը, մերձուղեգծային խրամները, կողմնատարները, հողակույտերը:
23. Գյուղատնտեսական հողատեսքերով և անտառատնկարկներով զբաղեցված հողատարածքներում ռեկուլտիվացման աշխատանքները պետք է ներառվեն գծային կառույցների շինարարության կամ վերակառուցման շինարարական և հավաքակցման (մոնտաժման) աշխատանքների ընդհանուր համալիրում` ապահովելով հողի բերրիության վերականգնումը:
24. Նախքան մայրուղային խողովակաշարերի, տրանսպորտային ուղիների և ջրանցքների շինարարությունն սկսելը հողի բերրի շերտը պետք է հանվի և պահվի շինարարության մոտակայքում նախատեսված ժամանակավոր լցակույտում` աշխատանքների ավարտից հետո ռեկուլտիվացման համար օգտագործելու նպատակով:
25. Գծային կառույցների շինարարության ժամանակ հողի ռեկուլտիվացման տեխնիկական փուլում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա) բոլոր ժամանակավոր սարքավորումների ու շինարարական աղբի հավաքում և շինարարական հրապարակից դրանց դուրսբերում.
բ) խողովակաշարերի խրամների լցում (գլանակներով)` գրունտի խտացումից հետո մակերեսի հարթեցումն ապահովելու նպատակով.
գ) ռեկուլտիվացվող մակերեսին մնացած գրունտի հավասար շերտով տարածում կամ տեղափոխում` դրանց համար նախագծով նախատեսված տեղադրման վայրեր.
դ) էրոզիոն պրոցեսների կանխարգելման միջոցառումների իրականացում.
ե) ռեկուլտիվացվող մակերեսի հողի բերրի շերտով ծածկում:
26. Անտառատնկարկներով զբաղեցված հողերի վրա մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ ռեկուլտիվացումը ներառում է փոսերի և խրամների լցումը, հատկացման գոտու ընդհանուր հարթեցում` շինարարական աղբի հեռացմամբ, մակերևույթի ճմապատումը: Արգելվում է հատկացման գոտում ծառաթփային բուսականության վերականգնումը, եթե այն կխանգարի մայրուղային խողովակաշարերի բնականոն շահագործմանը:
27. Հողօգտագործողների կողմից ստորգետնյա խողովակաշարերի և նավթի ու գազի պահեստարանների վրա գտնվող հողերը, ինչպես նաև դրանց պահպանման գոտիների հողերը պետք է ռեկուլտիվացվեն այդ կառույցները տնօրինող կամ շահագործող կազմակերպությունների համաձայնությամբ և այդ կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով` նաև նրանց հսկողությամբ:
28. Երկրաբանահետախուզական, հետազոտական աշխատանքների և շահագործական հորատանցքերի հորատման դեպքում խախտվող հողերի վրա գտնվող հողի բերրի շերտը հանվում, պահեստավորվում և պահպանվում է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, իսկ օգտագործված լվացող հեղուկները և ստացված նավթի ու կոնդենսատի առաջին նմուշները պահվում են այդ նպատակով ստեղծված պահոցներում (տարողություններում): Հողի մակերևույթում տեղադրված պահոցները (տարողությունները) պետք է լինեն էկրանավորված:
29. Երկրաբանահետախուզական, հետազոտական և շահագործական աշխատանքների ավարտից հետո պետք է իրականացվեն հետևյալ աշխատանքները`
ա) հորատանցքերն ամրացնող կառույցների, շինարարական աղբի և հորատման ընթացքում օգտագործվող նյութերի հեռացում.
բ) պահոցների (տարողությունների) լցում և մակերեսի հարթեցում.
գ) անհրաժեշտ մելիորատիվ և հակաէրոզիոն աշխատանքների կատարում.
դ) հողի բերրի շերտով մակերեսի ծածկում:
30. Նավթով, նավթամթերքներով և նավթարդյունաբերական կեղտաջրերով աղտոտված հողերի ռեկուլտիվացման ժամանակ պետք է իրականացվեն բնապահպանական միջոցառումներ` ուղղված նավթամթերքների արագ հեռացմանը և աղակալման ու աղուտավորման վերացմանը:
VIII. ՀՈՂԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
31. Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) խախտված հողերի տարածքների կազմավորում` օգտագործման համար հարմար ռելիեֆով, ձևերով, չափերով և դրանց մակերեսային շերտի կենսաբանական ռեկուլտիվացման համար պիտանի ապարների կազմով.
բ) խախտված հողերի հարթեցում` հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովումը և բացառելով սողանքների ու էրոզիոն պրոցեսների զարգացումը.
գ) հողի բերրի շերտի բացակայության կամ անբավարար առկայության դեպքում հնարավոր (պոտենցիալ) բերրի ապարների օգտագործում` հատուկ ագրոտեխնիկական միջոցառումների կիրառմամբ.
դ) որպես վարելահողեր օգտագործման համար հողերի բերրի շերտի սակավության դեպքում` քիչ պիտանի ապարների վրա հողի բերրի շերտի փռում.
ե) ռեկուլտիվացված հողատարածքների վերանորոգում.
զ) արմատային համակարգի համար բարենպաստ հողաշերտի ձևավորում կամ վերականգնում` մելիորատիվ միջոցառումների իրականացմամբ (միամյա կամ բազմամյա հացազգի կամ լոբազգի մշակաբույսերի աճեցման միջոցով) և ագրոքիմիական, ագրոտեխնիկական, ինժեներային և հակաէրոզիոն միջոցառումներ իրականացնելիս` օրգանական նյութերով հողաշերտի հարստացում:
Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացման դեպքում պետք է առկա լինեն Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինների եզրակացությունները` մարդկանց և կենդանիների համար բույսերի միջոցով թունավոր նյութերի տեղափոխման վտանգավորության ցուցանիշի բացակայության մասին:
32. Անտառային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) տնկարկների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հանգստի, պաշտպանիչ և ջրակարգավորիչ նշանակության անտառների հիմնում.
բ) լցակույտերի առափների (բերմաների) և թեքությունների (շեպերի) մակերեսի վրա անտառների ստեղծման համար ոչ թունավոր նյութերից մանրահողով ռեկուլտիվացվող շերտի ստեղծում.
գ) ելնելով լեռնային ապարների հատկություններից, ջրային ռեժիմի բնույթից և անտառատնկարկների տեսակից` ռեկուլտիվացվող շերտի հզորության և կազմի որոշում.
դ) էրոզիոն պրոցեսների զարգացումը բացառող և մեքենաների ու մեխանիզմների անխափան աշխատանքն ապահովող տարածքների հարթեցում.
ե) հողագրունտի անբարենպաստ պայմանների դեպքում` մելիորատիվ դեր կատարող անտառատնկարկների հիմնում.
զ) լեռնային ապարների դասակարգմանը, հիդրոերկրաբանական ռեժիմի բնույթին և այլ էկոլոգիական գործոններին համապատասխան` ծառաթփային բուսականության ընտրություն.
է) հակահրդեհային միջոցառումների կազմակերպում:
33. Ջրային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) հանքային փորվածքներում, խրամներում, հանքահորային դաշտերի ձևափոխված տեղամասերում` տարբեր նպատակներով օգտագործման համար ջրամբարների ստեղծում.
բ) ջրամբարների համալիր օգտագործում, մասնավորապես` ջրամատակարարման, ձկնաբուծության և ոռոգման նպատակով.
գ) թունավոր ապարների, ինքնաբոցավառման հակում ունեցող շերտերի, ջրամբարների հատակի ու ափերի, ջրի մակարդակից վերին կամ փոփոխական մակարդակի գոտիների էկրանավորում.
դ) հանքային փորվածքների ողողման և դրանցում ջրի մակարդակի պահպանմանն անհրաժեշտ համապատասխան հիդրոերկրաբանական կառույցների ստեղծում (շինարարություն).
ե) ջրամբարների թեքությունների (շեպերի) լվացումն ու սողանքները կանխարգելող միջոցառումների իրականացում.
զ) հնարավոր ֆիլտրումից հատակի ու ափերի պաշտպանում.
է) ջրամբարներ` թթու և հիմնային ստորերկրյա ջրերի ներթափանցումը կանխարգելող, ջրի կազմի ու բարենպաստ ռեժիմի պահպանումն ապահովող միջոցառումների իրականացում` սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան.
ը) տարածքի թեքությունների (շեպերի) բարեկարգման և կանաչապատման միջոցառումների իրականացում:
34. Առողջարարական նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են.
ա) խախտված հողերի կոնսերվացման միջոցների ընտրություն` կախված խախտված հողերի վիճակից, կազմից և պարունակող ապարների հատկանիշներից, բնակլիմայական պայմաններից, տեխնիկատնտեսական ցուցանիշներից,
բ) խախտված հողերի կոնսերվացման ժամանակ տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման միջոցառումների իրականացում,
գ) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող և բավարար ջրակայունություն ու ջերմակայունություն ունեցող կապող նյութերի օգտագործմամբ խախտված հողերի մակերեսի ամրապնդում,
դ) կենսաբանական ռեկուլտիվացման համար ոչ պիտանի հիմնանյութից կազմված արդյունաբերական թափոնակույտերի մակերեսներին պոտենցիալ բերրի ապարներով էկրանավորող շերտի ստեղծում,
ե) մելիորատիվ աշխատանքների կատարում,
զ) տեխնիկական, կենսաբանական կամ քիմիական միջոցներով արդյունաբերական լցակույտերի ամրապնդում:
35. Հանգստի (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
ա) խախտված հողերի կոնսերվացման միջոցների ընտրություն` կախված խախտված հողերի վիճակից, կազմից և պարունակող ապարների հատկանիշներից, բնակլիմայական պայմաններից, տեխնիկատնտեսական ցուցանիշներից.
բ) խախտված հողերի կոնսերվացման ժամանակ տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման միջոցառումների իրականացում.
գ) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող և բավարար ջրակայունություն ու ջերմակայունություն ունեցող կապող նյութերի օգտագործմամբ խախտված հողերի մակերեսի ամրապնդում.
դ) կենսաբանական ռեկուլտիվացման համար ոչ պիտանի հիմնանյութից կազմված արդյունաբերական թափոնակույտերի մակերեսներին պոտենցիալ բերրի ապարներով էկրանավորող շերտի ստեղծում.
ե) մելիորատիվ աշխատանքների կատարում.
զ) տեխնիկական, կենսաբանական կամ քիմիական միջոցներով արդյունաբերական լցակույտերի ամրապնդում.
է) նվազագույն ծավալով հողային աշխատանքների կատարմամբ տարածքի ուղղաձիգ հարթեցում` առկա կամ տեխնիկական փուլի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում առաջացած ռելիեֆի ձևի պահպանմամբ.
ը) հանգստի և սպորտով զբաղվելու համար կառույցների շինարարության ժամանակ գրունտների կայունության ապահովում.
թ) բնակչության կազմակերպված հանգստի և լողալու համար ջրային օբյեկտների ռեկրեացիոն գոտիների նախագծում, շինարարություն և շահագործում` հաշվի առնելով նաև սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ և 33-րդ կետերով սահմանված պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Աղյուսակ N 1 |
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Խախտված հողերի խմբերն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների |
Ռեկուլտիվացված հողերի հետագա օգտագործումը |
Գյուղատնտեսական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի և այլ հողատեսքերի հիմնման համար |
Անտառապատման ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
ընդհանուր տնտեսական և դաշտապաշտպան նշանակության անտառատնկարկների, անտառատնկարանների հիմնման համար |
Ջրային ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բնակչության խմելու ջրի, կենցաղային, գյուղատնտեսական, առողջարարական, բնապահպանական, արդյունաբերական, ջրատնտեսական, էներգետիկայի, պետության ու համայնքների կարիքների համար անհրաժեշտ ջրային համակարգերի ստեղծման կամ կառուցման համար |
Հանգստի ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
հանգստի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի գոտիների` պուրակների և անտառապուրակների ու որսորդական հանդակների հիմնման և ջրավազանների, լողավազանների, զբոսաշրջության բազաների և մարզահրապարակների ստեղծման համար |
Բնապահպանական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բնապահպանական նշանակության և հակաէրոզիոն անտառատնկարկների ու ճմապատված տարածքների հիմնման համար |
Առողջարարական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բուժական, առողջարարական վայրերի ու սանիտարական գոտիների հիմնման համար |
Շինարարական ուղղությամբ ռեկուլտիվացվող հողեր |
բնակավայրերի` ընդհանուր օգտագործման, արդյունաբերական, գծային, թափոնների ու մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման և այլ կառույցների շինարարական հրապարակների հիմնման համար |
Աղյուսակ N 2 |
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ` ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏԵԽՆԱԾԻՆ ՌԵԼԻԵՖԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Խախտված հողերի խումբը |
Խախտված հողերի բնութագիրն ըստ ռելիեֆի ձևի |
Ռելիեֆի ձևավորումը պայմանավորող գործոնը |
Ռելիեֆի գերակայող տարրը |
Ռելիեֆի մորֆոմետրիկ բնութագիրը |
Հնարավոր օգտագործումը | |||||
բնական մակերևույթի նկատմամբ բարձրությունը կամ խորությունը (մ) |
հանքաս-տիճանների թեքության անկյունը, | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||||
Բաց լեռնային աշխատանքների ժամանակ խախտված հողեր | ||||||||||
Հանքային փորվածք-ներ |
փոսորակա-մարգային |
տորֆային կուտակների հիդրոեղանակով մշակում |
հատակներ, փոսորակների միջև միջակապեր |
5-10 |
30-ից ավելի |
ձկնաբուծական ավազաններ, խոտհարքներ, անտառատնկարկներ ու բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ, որսորդական հանդակներ | ||||
խրամա- |
տորֆային կուտակների մեքենայացված եղանակով մշակում |
փորվածքների հատակներ և թեքություններ, փորվածքների միջև միջակապեր |
1-5 |
45-ից ավելի |
ջրավազաններ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, որսորդական հանդակներ | |||||
հարթեցված |
տորֆային կուտակների ֆրեզերային եղանակով մշակում |
հատակներ
|
1-5 |
- |
վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ | |||||
|
դարավանդա-վորված` շատ խոր և չափազանց խոր |
օգտակար հանածոների մշակում` խորքային ձևի, (8-300) թեքված կամ շեշտակի անկմամբ, արտաքին լցակույտեր` թափոնների տեղափոխմամբ |
հանքաստիճան-ների կողեր, հատակներ, թեքություններ |
100-ից ավելի |
45-ից ավելի |
ջրավորված` բազմանպատակային նշանակության ջրավազաններ, | ||||
Հանքային փորվածքներ |
խոր |
օգտակար հանածոների խորքային մշակում` թեքված կամ շեշտակի անկմամբ, արտաքին լցակույտեր` թափոնների տեղափոխմամբ |
հանքաստիճան-ների կողեր, հատակներ, թեքություններ |
30-100 |
45-ից ավելի |
ջրավորված` բազմանպատա-կային նշանակության ջրավազաններ, | ||||
միջին խորությամբ |
միջին հզորությամբ (մինչև 30 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ |
հատակներ, հանքաստիճաններ |
15-30 |
45-ից ավելի |
ջրավորված` բազմանպատա-կային նշանակության և ձկնաբուծական ջրավազաններ, | |||||
Հանքային փորվածքներ
|
փոսորակային` միջին խորությամբ |
միջին հզորությամբ (մինչև 30 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում` մեկ հանքաստիճանով: Մակաբացումը բացակայում է կամ շատ փոքր հզորությամբ է: |
հատակներ, թեքություններ |
15-30 |
45-ից ավելի |
ջրավորված` բազմանպատա-կային նշանակության և ձկնաբուծական ջրավազաններ, | ||||
ոչ խոր |
միջին հզորությամբ (մինչև 5-10 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում` մեկ հանքաստիճանով: Մակաբացումը բացակայում է կամ շատ փոքր հզորությամբ է: |
հատակներ, թեքություններ |
5-15 |
30-ից ավելի |
ջրավորված` ոռոգման, ձկնաբուծական և ռեկրեացիոն նշանակության ջրավազաններ, | |||||
Հանքային փորվածքներ |
ձորակատեսք |
փոքր հզորությամբ մինչև 5 մ) հորիզոնական և սակավաթեք անկմամբ հրապարակային կուտակների մշակում: Մակաբացումը բացակայում է: |
հատակներ, թեքություններ |
1.5-5.0 |
45-ից ավելի |
ջրավորված` բնապահպանական և ձկնաբուծական նշանակության ջրավազաններ, | ||||
խորքային լեռնա-դարավանդա-վորված |
ցանկացած հզորությամբ բարձրախորքային կամ մեծ անկմամբ օգտակար հանածոյի կուտակների մշակում` մակաբացման ապարներն արտաքին լցակույտեր տեղափոխելով |
հանքաստիճանների կողեր, հատակներ |
լեռնային մասը՝ 15-ից ավելի, խորքային մասը՝ 15-ից ավելի |
45-ից ավելի |
խորքային մասում` բնապահպանական և ռեկրեացիոն նշանակության ջրավազաններ, | |||||
|
լեռնային դարավանդա-վորված |
ցանկացած հզորությամբ բարձրադիր տեսակի մի քանի հանքաստիճանով օգտակար հանածոյի կուտակների մշակում` մակաբացման ապարներն արտաքին լցակույտեր տեղափոխելով |
հանքաստիճաններ |
30-ից ավելի |
45-ից ավելի |
բազմամյա տնկարկներ, բնապահպանական և ռեկրեացիոն նշանակության անտառատնկարկներ | ||||
Ներքին լցակույտեր |
բարձրա-վանդակաձև` բնական մակերեսի մակերևույթին մոտիկ |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի խորքային տեսակի փոքր (մինչև 20 մ) հզորությամբ կուտակների մշակման ժամանակ լցակույտերի թափում: |
բարձրավանդակ |
0-5 |
25-35 |
բարձրավանդակների վրա` վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ, | ||||
բարձրա-վանդակաձև դարավան-դավորված |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի խորքային տեսակի կուտակների մշակման ժամանակ մի քանի շարահարկերով լցակույտերի թափում: Մակաբացման հզորությունը` 40 մ-ից ավելի |
Բարձրա-վանդակներ, շարահարկերի աշխատանքային կողեր |
5-15 |
45-ից ավելի |
բարձրավանդակների վրա` վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ, լանջերի և դարավանդակների վրա` բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ | |||||
Ներքին լցակույտեր |
կատարաձև |
մակաբացման ապարների տեղափոխում` էքսկավատորներով |
կատարների համակարգ |
գագաթների բարձրությունը` |
30-45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո` վարելահողեր, խոտհարքներ, | ||||
Արտաքին լցակույտեր |
բարձրա-վանդակաձև` միջին բարձրությամբ |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոյի մեկ շարահարկային լցակույտերի ձևավորումը` ներառելով հիդրոլցակույտաառաջա-ցումը |
բարձրավան-դակներ, թեքություններ |
15-30 |
25-30 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո` վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, լանջերի վրա` բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ | ||||
Արտաքին լցակույտեր |
միջին բարձրությամբ բարձրավան-դակաձև և դարա-վանդավոր |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ երկշարահարկ լցակույտերի թափում |
բարձրավան-դակներ, թեքություններով դարավանդակներ |
30-50 |
մինչև 45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո` վարելահողեր, խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | ||||
|
բարձր և շատ բարձր |
տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ բազմաշարահարկ լցակույտերի թափում |
բարձրավան-դակներ, թեքություն-ներով դարավանդակ-ներ |
50-100 |
մինչև 45 |
բարձրավանդակների ու դարավանդակների վրա` խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | ||||
կատարաձև |
ոչ տրանսպորտային համակարգերով օգտակար հանածոների մշակման ժամանակ կողային լցակույտերի թափում |
կատարների համակարգ, թեքություններ |
մինչև 30 |
մինչև 45 |
խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | |||||
Արտաքին լցակույտեր |
կատարաձև` դարավան-դավորված լանջերով |
լցակույտ առաջացնող մեքենաներով բազմաշարահարկ լցակույտերում վերին շարահարկի թափում |
բարձրամասով կատարների համակարգ, թեքություններով դարավանդակներ |
30-100 |
մինչև 45 |
բարձրավանդակների վրա հարթեցումից հետո` խոտհարքներ, բազմամյա տնկարկներ, բոլոր տեսակի անտառատնկարկներ, | ||||
Ստորգետնյա լեռնային աշխատանքների ժամանակ խախտված հողեր | ||||||||||
Փլվածքներ |
օղակաձև |
կտրուկ անկում ունեցող (450 բարձր), փլվող տանիքներով ապարային զանգվածի (շտոկ) կուտակների մշակում |
թեքություններ |
5-15 |
45-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ` լցումից հետո | ||||
|
կանյոնաձև |
կտրուկ անկում ունեցող` միջին և մեծ հզորությամբ (1.5 մ ավելի) շերտային կուտակների մշակում |
թեքություններ |
5-15 |
30-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ` լցումից հետո | ||||
|
փոսորակային |
հորիզոնական կամ զառիկող (մինչև 270) տեղադիրքով շերտային կուտակների մշակում |
թեքություններ, հատակներ |
1.5-5.0 |
5-15 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | ||||
Փլվածքներ |
դարավանդա-կավորված |
զառիկող շերտային հանքակուտակների մշա-կում` բնական մակերեսի թեք ռելիեֆի դեպքում |
դարավանդակներ |
չի որոշվում |
30-ից ավելի |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ | ||||
Ճկվածքներ |
գոգավորված
|
փոքր և միջին հզորությամբ` հորիզոնական և ալիքա-վոր տեղադիրքով զառիկող շերտային հանքակուտակների մշակում` տանիքի փլվածքով |
թեքություններ, հատակներ |
մինչև 1.5 |
5-15 |
վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ, ինքնաաճման տարածքներ | ||||
Լցակույտեր |
բարձրա-վանդակաձև |
ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ միաշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավանդակներ, թեքություններ |
մինչև 30 |
մինչև 45 |
բնապահպանական նշանա-կության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, շինարարական հրապարակներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | ||||
բարձրավան-դակաձև դարավանդա-վորված` միջին հզորությամբ |
սվտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ երկշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավան-դակներ, թեքությունների դարավանդակ-ներ |
15-30 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, շինարարական հրապարակներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
|
բարձրավան-դակաձև դարավանդա-վորված` բարձր հզորությամբ |
ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ բազմաշարք ապարային լցակույտերի թափում |
բարձրավան-դակներ, թեքությունների դարավանդակներ |
30-100 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | ||||
|
կատարաձև |
ճոպանուղու օգտագործմամբ ապարային լցակույտերի թափում |
կատարների համակարգ, |
մինչև 15 |
մինչև 45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | ||||
կոնաձև |
սկիպերի կամ վագոնիկների օգտագործմամբ ապարային լցակույտերի թափում |
թեքություններ |
30-ից ավելի |
30-45 |
բնապահպանական նշանակության անտառատնկարկներ, ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, տեխնիկական միջոցներով ամրակապում | |||||
Թափոնների պահեստավորման հետևանքով խախտված հողեր | ||||||||||
Լցակույտեր |
բարձրա-վանդակաձև |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` միաշարք լցակույտաառաջացման ժամանակ |
բարձրավան-դակներ |
մինչև 15 |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | ||||
բարձրա-վանդակաձև դարավանդա-վորված` միջին բարձրությամբ |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` երկշարք լցակույտա-առաջացման ժամանակ |
բարձրավան-դակներ, թեքություններ |
15-50 |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | |||||
|
բարձր |
տրանսպորտային միջոցների օգտագործմամբ մոխրի, խարամի և հարստացման թափոնների տեղադրում` բազմաշարք լցակույտաառաջացման ժամանակ |
բարձրավան-դակներ, թեքություններ |
50-ից ավելի |
մինչև 35 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում | ||||
|
կատարաձև |
օգտակար հանածոների չոր հարստացման թափոնների տեղադրում` կախովի ճոպանային ճանապարհի օգտագործմամբ |
կատարների համակարգեր, թեքություններ |
մինչև 25 |
մինչև 50 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում և ամրակապում | ||||
կոնաձև |
օգտակար հանածոների չոր հարստացման թափոնների տեղադրում` սկիպերի կամ շրջվող վագոնիկների օգտագործմամբ |
թեքություններ |
30-ից ավելի |
30-60 |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ, հանգստի և սպորտի գոտիներ, տեխնիկական միջոցներով կոնսերվացում և ամրակապում | |||||
Գծային կառույցների շինարարության հետևանքով խախտված հողեր | ||||||||||
Հողային փորվածքներ |
պահուստներ |
լեռնային ապարների կորզում` հողաթումբ կառուցելու համար |
հատակներ, թեքություններ |
5-10 |
մինչև 45 |
ջրավորված` ձկնաբուծության ու ոռոգման համար, և բնապահպանական նշանակության ջրավազաններ, | ||||
|
առուներ |
ջրընդունող և ջրահեռացնող կառույցների շինարարություն |
թեքություններ |
մինչև 5 |
30-ից ավելի |
ջրավորված` բնապահպանական նշանակության ջրավազաններ, | ||||
Հողաթմբեր |
պատնեշներ, հողակույտեր |
հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն, փորվածքներից հեռացվող ավելորդ լեռնային ապարների պահեստավորում |
թեքություններ |
մինչև 15 |
30-ից ավելի |
անտառատնկարկներ և բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ | ||||
Ջրավորվածության բնույթով խախտված հողերի խմբավորում | ||||||||||
Խախտված հողերի խումբը |
Խոնավության բնույթը |
Խոնավության բնույթը որոշող հիմնական գործոնը |
Հնարավոր օգտագործում | |||||||
առանց հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումների իրականացման |
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումների իրականացմամբ | |||||||||
Հանքային և հո-ղային փորվածքներ |
չոր |
ստորերկրյա ջրերի խորքային (փորվածքի հատակի համեմատ) տեղակայում, ապարների բարձր անջրաթափանցելիություն, մթնոլորտային անբավարար խոնավություն |
խոտհարքներ, վարելահողեր, բոլոր տեսակի անտառա՟տնկարկներ, շինարարական հրապարակներ |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից | ||||||
չափավոր խոնավ |
ստորերկրյա ջրերի ոչ խորքային տեղակայում, մթնոլորտի բավա՟րար խոնավություն, ապարների ոչ բարձր ջրաթափանցելիություն |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից |
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումներ չեն պահանջվում | |||||||
|
գերխոնավ |
ստորերկրյա ջրերի մոտիկ (փորվածքի հատակի համեմատ) տեղակայում կամ մթնոլորտային տեղումների նշանակալի քանակ և ապարների ցածր ջրաթափանցելիություն |
խոտհարքներ, անտառատնկարկներ և բնապահպանական նշանակության ճմապատված տարածքներ
|
բոլոր տեսակի օգտագործում | ||||||
ջրավորված |
ապարների ցածր ջրաթափանցելիության դեպքում ստորերկրյա ջրերի սեպասպառում և մակերեսային ջրերի ներհոսք` բաց ջրավազանի գոյացմամբ |
բնապահպանական նշանակության ջրավազաններ
|
բազմանպատակային նշանակության ջրավազաններ | |||||||
Լցակույտեր և հողաթմբեր |
չոր |
մթնոլորտային տեղումների անբավարար քանակ, ապարների բարձր ջրաթափանցելիություն, ստորերկրյա ջրերի խոր (լցակույտի հատակի համեմատ) տեղակայում |
խոտհարքներ, վարելահողեր, բոլոր տեսակի անտառատնկարկներ, շինարարական հրապարակներ
|
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից | ||||||
չափավոր խոնավ |
մթնոլորտի բավարար խոնավություն, ապարների ոչ բարձր ջրաթափանցելիություն, ստորերկրյա ջրերի ոչ խոր տեղակայում |
բոլոր տեսակի օգտագործում` բացի ջրավազաններից
|
հիդրոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումներ չեն պահանջվում | |||||||
գերխոնավ |
ապարների ցածր թափանցելիություն, մթնոլորտային տեղումների նշանակալի քանակ կամ ստորերկրյա ջրերի մոտիկ (լցակույտի հատակի համեմատ) տեղակայում |
խոտհարքներ, բնապահպանական նշանակության անտառատնկարկներ և ճմապատված տարածքներ
|
բոլոր տեսակի օգտագործում |
Աղյուսակ N 3 |
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐՓԱԿՈՂ ԱՊԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Պիտանիու-թյան խումբը |
Ինժեներա-երկրաբանական բնութագիրը |
Քիմիական և հատիկաչափական կազմի ցուցանիշը |
Հնարավոր օգտագործումը | |||||||||
ջրային լուծա-մզուկի pH |
չոր մնա-ցորդը, % |
թունավոր աղերի գումարը, % ջրային լուծամ-զուկում |
CaSO4 . 2H2 O, % աղաթ-թվային մզուկում |
CaCO3, % (որոշ-վում է |
Al իոնի շարժունա-կություն, մգ/100 գ (որոշվում է pH 6.5-ից ցածր) |
Na, % կլանման ծավալից (որոշվում է pH 6.5-ից բարձր) |
հումուս, % |
չափամասերի գումարը, % | ||||
0.01 մմ-ից քիչ |
300 մմ-ից ավելի | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Պիտանի` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բուսահողի բերրի շերտը |
բուսահողի հումուսացված հորիզոններ |
5.5- 8.2 |
0.1- 0.5 |
0.0- 0.2 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
1 ավելի անտառային և կիսաանա-պատային գոտու համար, 2 ավելի տափաստանային և անտառատա-փաստանային գոտու համար |
10-75 |
- |
վարելահողի, խոտհարքների և տարածքային տիպային ագրոտեխնիկական միջոցառումներով բազմամյա ծառատունկերի տակ, տարբեր նշանակության անտառատնկարկների տակ |
Հնարավոր բերրի |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0-0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
1 պակաս անտառային և կիսաանապա-տային գոտու համար, 2 պակաս տափաստանային և անտառա-տափաստանային գոտու համար |
10-75 |
10-ից ցածր |
վարելահողի, խոտհարքների և տարածքային տիպային ագրոտեխնիկական միջոցառումներով բազմամյա ծառատունկերի տակ, որպես տապաստակ վարելահողի տակ, տարբեր նշանակության անտառատնկարկների տակ, ջրավազանների մահիճների տակ |
Քիչ պիտանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆիզիկական հատկություն-ներով |
շուտ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
տարբեր հա-տիկաչափական կազմի |
ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների տակ, հակաէրոզիոն նպատակով խոտցան, ջրավազանների մահիճների տակ | |
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0- 10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
5-10-ը ներառյալ |
10-ից ցածր |
մելիորատիվ անտառատնկարկների, հակաէրոզիոն նպատակով խոտցանի տակ, կավավորումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո անտառատնկարկների, խոտհարքների տակ | |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0-10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
75-ից ավելի |
10-ից ցածր |
ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների տակ, որպես տապաստակ վարելահողի տակ, հակաէրոզիոն նպատակով խոտցան, ջրավազանների մահիճների տակ | |
Քիչ պիտանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆիզիկական հատկություն-ներով |
կապակցված չցեմենտացված նստվածքային քարքարոտ ապարներ |
5.5- 8.4 |
0.1- 1.0 |
0.0- 0.4 |
0- 10 |
0-30 |
0-3 |
0-5 |
չի որոշվում |
10-75 |
10-ից ավելի |
քարհավաք աշխատանքներից, ապարների ֆիզիկական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների տակ, հակաէրոզիոն նպատակով խոտցան, |
|
|
|
|
|
|
|
|
| ||||
Քիմիական կազմով` | ||||||||||||
Թթու |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 5.5 |
չի որոշվում |
3-18 |
չի որոշվում |
չի որոշվում |
10-75 |
10-ից ցածր |
ապարների քիմիական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների և արոտավայրերի տակ, որպես տապաստակ վարելահողի տակ, ջրավազանների մահիճների տակ | |||
Հեշտ լուծվող աղեր, գիպս, կարբոնատներ պարունակող |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
5.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10-20 |
30-75 |
չի որոշվում |
5-20 |
չի որոշվում |
10-75 |
10-ից ցածր |
ապարների քիմիական հատկությունների բարելավումից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների և արոտավայրերի տակ, որպես տապաստակ վարելահողի տակ |
Ֆիզիկական հատկություն-ներով և քիմիական կազմով |
արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10-20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
տարբեր հա-տիկաչափական կազմի |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների տակ, | |
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10- 20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
5-10-ը ներառյալ |
10-ից ցածր |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների տակ, | |
Քիչ պիտանի` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆիզիկական հատկություն-ներով և քիմիական կազմով |
կապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
3.5- 9.0 |
1.0- 2.0 |
0.4- 0.8 |
10- 20 |
30-75 |
3-18 |
5-20 |
չի որոշվում |
75-ից ավելի |
10-ից ցածր |
մելիորացիայից և հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներից հետո տարբեր նշանակության անտառատնկարկների, խոտհարքների տակ, |
Ոչ պիտանի` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ֆիզիկական հատկություն-ներով |
դժվար հողմահարվող ժայռոտ մագմատիկ, մետամորֆիկ, ցեմենտացված նըստվածքային ապարներ |
չի որոշվում |
Հարկավոր չէ ապարները դուրս բերել մակերեսի վրա: Անհրաժեշտ է կատարելագործել լեռնային աշխատանքների տեխնոլոգիան` հաշվի առնելով ապարների թաղումը: | |||||||||
|
չկապակցված չցեմենտացված նստվածքային ապարներ |
չի որոշվում |
0-5 |
- |
Հարկավոր չէ ապարները դուրս բերել մակերեսի վրա: Մակերեսի վրա ապարների առկայության դեպքում անհրաժեշտ է կավավորում, որից հետո հնարավոր են մելիորատիվ անտառատնկարկների ստեղծումը, հակաէրոզիոն նպատակով խոտցանը: | |||||||
Քիմիական կազմով` | ||||||||||||
Սուլֆիդներ պարունակող |
կապակցված և չկապակցված չցեմենտացված, արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
մինչև 3.5 |
չի որոշվում |
18-ից ավելի |
չի որոշվում |
տարբեր հատիկաչափական կազմի |
Հարկավոր չէ ապարները դուրս բերել մակերեսի վրա: Անհրաժեշտ է կատարելագործել լեռնային աշխատանքների տեխնոլոգիան` հաշվի առնելով ապարների թաղումը: Մակերեսի վրա ապարների առկայության դեպքում անհրաժեշտ է արմատական քիմիական մելիորացիա, ապարների թունավոր հատկությունները չեզոքացնող էկրանի ստեղծում, հնարավոր բերրի ապարներով փռում` տվյալ բնակլիմայական պայմաններում բուսականության բնականոն զարգացումն ապահովող շերտի հզորությամբ: | |||||
Հեշտ լուծվող աղեր, գիպս, կարբոնատներ պարունակող |
կապակցված և չկապակցված չցեմենտացված, արագ հողմահարվող ցեմենտացված նստվածքային ապարներ |
6.5-ից ավելի |
2.0-ից |
0.8-ից ավելի |
20-ից ավելի |
75-ից ավե-լի |
չի որոշվում |
20-ից ավելի |
չի որոշվում |
տարբեր հատիկաչափական կազմի |
Հարկավոր չէ ապարները դուրս բերել մակերեսի վրա: Անհրաժեշտ է կատարելագործել լեռնային աշխատանքների տեխնոլոգիան` հաշվի առնելով ապարների թաղումը: | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մակերեսի վրա ապարների առկայության դեպքում անհրաժեշտ է արմատական քիմիական մելիորացիա, ապարների թունավոր հատկությունները չեզոքացնող էկրանի ստեղծում, հնարավոր բերրի ապարներով փռում` տվյալ բնակլիմայական պայմաններում բուսականության բնականոն զարգացումն ապահովող շերտի հզորությամբ: |