ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2006 թ. |
N 211-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ» Ա/Ձ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 208 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 22-ի թիվ 23 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «Ժզ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Սամվել Պողոսյան» Ա/Ձ ք. Երևան, Կոմիտասի 39 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա թիվ 208) կողմից արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել արտարժույթի առք ու վաճառքի թիվ 208 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սամվել Պողոսյան» Ա/Ձ արտարժույթի փոխանակման կետին (ք. Երևան, Կոմիտասի 39) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|