«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311250
| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
  | 
| 
 10 մայիսի 2011 թ. N 298-Ն  | 
 19 մայիսի 2011 թ. N 772-Ն  | 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 150-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգը` համաձայն հավելված 1-ի:
| 
 ՀՀ էկոնոմիկայի նախարար  
 Տ. Դավթյան  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական  եկամուտների կոմիտեի նախագահ 
 Գ. Խաչատրյան  | 
| 
 Հավելված 1  | 
Կ Ա Ր Գ
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
1. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր ավտոգազալիցքավորման ճնշակայան (այսուհետ` ԱԳԼՃԿ) պետք է ունենա կապարակնքման սխեմա` հաստատված Չափագիտության ազգային մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
2. ԱԳԼՃԿ-ն շահագործելիս անցկացվում է ստուգաչափում` օրենքով սահմանված կարգով:
3. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը իր հաշվառման վայրի Հարկային տեսչություն (այսուհետ` Հարկային տեսչություն) է ներկայացնում ավտոգազալիցքավորման աշտարակի տեսակի հաստատման սերտիֆիկատը և յուրաքանչյուր աշտարակի համար ստուգաչափման մասին առանձին վկայական:
4. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է Չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել ԱԳԼՃԿ-ի կապարակնքման սխեման, որը և հաստատվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
5. Գազի հնարավոր լրացուցիչ արտահոսքը բացառելու համար ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանը, գազի հանգույցները և խողովակաշարերը պետք է կապարակնքված լինեն համատեղ Հարկային տեսչության և Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
6. ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանի, գազի հանգույցների և խողովակաշարերի վրա տեղադրված կապարակնիքները վնասված կամ հանված լինելու դեպքում, Հարկային տեսչության և (կամ) Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կազմում են արձանագրություն` համաձայն Ձև 1-ի:
7. Արձանագրությունը ստորագրվում է Հարկային տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և ԱԳԼՃԿ-ի ներկայացուցչի կողմից, վերջինիս հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է հրաժարվողի անուն-ազգանունը և պաշտոնը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է Հարկային տեսչություն, մյուսը` Չափագիտության ազգային ինստիտուտ, երրորդ օրինակը մնում է ԱԳԼՃԿ-ում:
8. Մեխանիզմների նորոգման և այլ աշխատանքներ կատարելու համար, երբ անհրաժեշտ է հանել կապարակնիքը, ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը մինչ հայտ ներկայացնելը տվյալները գրանցում է համաձայն Ձև N 2-ի, որտեղ նշվում է գումարային հաշվիչի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքները:
9. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային ինստիտուտ և ստանում համապատասխան թույլտվություն կապարակնիքը հանելու համար:
10. Չափագիտության ազգային ինստիտուտը Հարկային տեսչությանը տեղեկացնում է ԱԳԼՃԿ-ի տնօրինության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ:
11. Եթե ԱԳԼՃԿ-ի աշխատակիցները հայտնաբերում են, որ կապարակնիքը վնասված կամ հանված է, ապա ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Հարկային տեսչությանը կամ Չափագիտության ազգային ինստիտուտին: Գումարային հաշվիչի ցուցմունքի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելով (համաձայն Ձև N 3-ի) և կասեցնելով տվյալ գազալիցքավորող աշտարակի հետագա շահագործումը:
12. Եթե Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից հայտնաբերվում են թերություններ, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Հարկային տեսչությանը, եթե Հարկային տեսչության կողմից հայտնաբերվում է մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև 5% և ավելի տարբերություն` տեղյակ է պահվում Չափագիտության ազգային ինստիտուտ` հետագա քայլեր ձեռնարկելու համար:
13. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունն է պատասխանատու ԱԳԼՃԿ-ի տեխնիկական շահագործման համար:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՎՆԱՍՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| 
 ____________________________________________________________________________   | 
| 
 Ես _________________________________________________________________________ անուն, ազգանուն, պաշտոն  | 
| 
 ԱԳԼՃԿ-ի կապարակնիքների զննման ժամանակ հայտնաբերել եմ, 
 որ________________________________________________________________________ 
 _________________________________________ կնիքը վնասված և (կամ) բացակայում է`  | 
| 
 ____________________________________________________________________________  | 
| 
 Գումարային հաշվիչի ընդհանուր ցուցմունքը`   | 
| 
 Արդյունաբերական հաշվիչի ցուցմունքը __________________________________________________________________________  | 
| 
 _________________________________________________________________________________________  | 
| 
 __________________________________________________________________________________________  | 
| 
 _________________________________________________________________________________________  | 
| 
 (Կազմված է երեք օրինակից)  | 
| 
 «______»____________20 թ.  | 
Ձև N 2
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
| 
 Հ/հ  | 
 Սարքավորման անվանում  | 
 Սարքավորման  | 
 Սարքավորման  | 
 Գումարային հաշվիչի ցուցմունք  | 
 Արդյունա-բերական հաշվիչի ցուցմունք  | 
 Աշխատանքի դադարեցման պատճառ  | 
 Այլ նշումներ  | 
Ձև N 3
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
(ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)
| 
 Ստուգաչափողի կանչ  | 
 Սարքավորման ներդրումը շահագործման մեջ  | 
 Նորոգման աշխա- տանքներ  | 
 Գումարային հաշվիչի ցուցմունքը  | 
 Աշխատանքի ընդունում և հանձնում   | 
 Այլ նշումներ  | ||||
| 
 Ամսաթիվ, ժամ  | 
 Հայտն ընդունողի անուն, ազգանուն  | 
 Ներդրման  | 
 Գումա-րային հաշվիչի ցուցմունքը  | 
 Արդյու-նաբե-  | 
 Ընդունում  | 
 Հանձնում  | |||