«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2006 թ. |
N 543-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետի՝
ա) առաջին պարբերության «քաղաքացիական ծառայողի ցանկությամբ՝ նրա գրավոր դիմումի հիման վրա, կամ» և «այդ թվում քաղաքացիական ծառայողի հերթական վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում,» բառերը հանել.
բ) երկրորդ պարբերության «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերը.
2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 122-րդ հոդվածի 1-ին մասով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».
3) 10-րդ կետի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերը փոխարինել «Օրենքի» բառով.
4) 15-րդ կետի առաջին պարբերության և 16-րդ կետի «գրավոր դիմումի,» բառերը հանել.
5) 35-րդ կետի «սարքեր» բառից հետո լրացնել «, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ» բառերը.
6) 38-րդ կետի «մաքրելն» բառը փոխարինել «մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը, բացառությամբ Հանձնաժողովի կողմից ցուցված նշումների, գրառումների» բառերով, իսկ «դեպքում» բառը՝ «դեպքերում» բառով.
7) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Թեստավորման ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում
աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:».
8) 64-րդ կետի առաջին պարբերության «ծառայողի՝» բառը փոխարինել «ծառայողի, ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողի, որի մասնակցությունը դադարեցվել է ատեստավորմանը՝» բառերով.
9) 651-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ատեստավորվող քաղաքացիական ծառայողի ցանկությամբ համապատասխան մարմինը տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 65-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը:».
10) 651-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 652-րդ կետ.
«652. Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է:».
11) 68-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
12) 70-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները հանել.
13) 74-րդ կետի՝
ա) երրորդ պարբերության ««ը-ժզ» բառերը փոխարինել «ը-ժդ» բառերով.
բ) ութերորդ պարբերության «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
14) 77-րդ կետի առաջին պարբերության՝
ա) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.».
բ) «ժզ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
15) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«78. Հանձնաժողովի և Խորհրդի սույն կարգի 74-րդ կետով նախատեսված որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
Եթե Հանձնաժողովը, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհուրդն ընդունել են ատեստավորվող քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում, քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինն) ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 75-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև Խորհրդի սույն կարգի 74-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված համապատասխան որոշումը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:».
16) 781-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
17) 79-րդ կետի «, ինչպես նաև վերապատրաստման» բառերը հանել:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |