ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1991 թ. N 208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
1. Գրանցել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի մասին կանոնադրությունը (կցվում է):
2. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 570 որոշման 1-ին կետի 2-րդ պարբերությունը:
(2-րդ կետը փոփ. 12.08.98 N 493)
3. (3-րդ կետը հանվել է 12.08.98 N 493)
4. (4-րդ կետը հանվել է 12.08.98 N 493)
5. Ճյուղային արհմիությունների հանրապետական կոմիտեներին` անհրաժեշտ վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն աշխատավորների նյութական ապահովության և նրանց իրավունքների ու երաշխիքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված բոլոր ծախսերի օրինականության պահպանման ու միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ:
6. (6-րդ կետը հանվել է 12.08.98 N 493)
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
1. Հիմնական դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության աշխատավորների սոցիալական պաշտպանվածության ուժեղացման և սոցիալական ապահովագրության գծով նպաստների վճարման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 570 որոշմամբ 1991 թ. հունվարի մեկից կազմավորվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
1.2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը ինքնուրույն ֆինանսաբանկային համակարգ է, նրա միջոցները պետական բյուջեի կազմի մեջ չեն մտնում, եկամտահարկման, գանձույթների և մաքսավճարների ենթակա չեն, օգտագործվում են այն նպատակներով ու կարգով, որոնք որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հիմնական խնդիրները
2.1. Ֆոնդի հիմնական խնդիրներն են`
ա) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների ֆինանսավորումն ու իրականացումը:
(2.1 կետը փոփ. 12.08.98 N 493)
3. Ֆոնդի միջոցները և ֆոնդի ծախսերը
3.1. Ֆոնդի միջոցները կազմավորվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին տրամադրվող միջոցներից,
բ) ուղեգրերի իրացումից ստացված գումարներից.
գ) բանկային ավանդների տոկոսներից, ինչպես նաև երկարատև ներդրումներից ու առևտրատնտեսական այլ գործունեությունից ստացված եկամուտներից.
դ) այլ եկամուտներից:
(3.1 կետը փոփ. 12.08.98 N 493)
3.2. Ֆոնդի միջոցները ծախսվում են`
ա) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստների վճարման համար.
բ) հաշմանդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների, միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, ինչպես նաև աշխատավորների ու նրանց ընտանիքների առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման համար այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին,
գ) ֆոնդի սեփականությունը համարվող առողջարարական հիմնարկների կառուցման, վերակառուցման պահպանման և նյութատեխնիկական բազայի զարգացման ծախսերի ֆինանսավորման համար.
դ) («դ» ենթակետը հանվել է 12.08.98 N 493)
ե) («ե» ենթակետը հանվել է 12.08.98 N 493)
զ) ֆոնդի կառավարման, ինչպես նաև հավատարմատար բժիշկների, աշխատանքի տեխնիկական և իրավական տեսչությունների հաստիքային աշխատողների վարձատրման համար.
է) («է» ենթակետը հանվել է 12.08.98 N 493)
ը) («ը» ենթակետը հանվել է 12.08.98 N 493)
(3.2 կետը փոփ., հանվ. 12.08.98 N 493)
4. Ֆոնդի կառավարումը
4.1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆոնդի կառավարման կազմակերպման, սոցիալական ապահովագրության աշխատանքների կոորդինացման համար կազմավորվում է ֆոնդի կառավարչություն և գործադիր տնօրինություն: Կառավարչությունը ֆոնդի կառավարման կենտրոնական մարմինն է, օժտված իրավաբանական անձի իրավունքով, իր անվամբ ունի կլոր կնիք և ընթացիկ հաշիվ:
4.2. Ֆոնդի կառավարչության կազմում ընդգրկվում են`
- ճյուղային արհմիությունների հանրապետական մարմինների, դրանց մեջ չմտնող առանձին արհմիությունների միավորումների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների և պետբանկի մեկական ներկայացուցիչներ.
- ՀԱՄԽ-ի և անմիջապես նրա կողմից սպասարկվող արհմիությունների երեք ներկայացուցիչներ:
Կառավարչության կազմը հաստատվում է Հայաստանի արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
4.3. Ֆոնդի կառավարչության նախագահը ընտրվում է կառավարչության ներկայացուցիչների հիմնադիր ժողովում և հաստատվում է Հայաստանի արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
4.4. Ֆոնդի գործադիր տնօրենը, ապարատի կառուցվածքը, աշխատողների անհատական կազմը, աշխատանքի վարձատրման ֆոնդն ու պաշտոնական դրույքները հաստատվում են կառավարչության կողմից:
4.5. Ճյուղային արհմիությունների հանրապետական մարմիններում և դրանց մեջ չմտնող արհմիությունների միավորումներում սոցիալական ապահովագրության աշխատանքները կազմակերպելու, իրականացնելու ու կոորդինացնելու համար ֆոնդի կառավարչության որոշմամբ դրանցում ստեղծվում են ֆոնդի գործադիր մարմիններ` բաժանմունքներ (ծառայություններ):
Բաժանմունքների (ծառայությունների) աշխատողների և ֆոնդի հաշվին պահվող հավատարմատար բժիշկների, աշխատանքի տեխնիկական և իրավական տեսուչների հաստիքային ցուցակները, ֆոնդի կառավարչության կողմից սահմանված նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում հաստատում են արհմիությունների համապատասխան հանրապետական մարմինները:
4.6. ՀԱՄԽ-ի կողմից անմիջապես սպասարկվող արհմիություններում և առանձին այլ կազմակերպություններում սոցիալական ապահովագրության աշխատանքներն իրականացվում է գործադիր տնօրինության կազմում ստեղծվող ծառայության կողմից, որի աշխատողների անհատական կազմը, աշխատավարձի ֆոնդերը և աշխատողների պաշտոնական գրքույկները սահմանվում ու հաստատվում են կառավարչության կողմից:
4.7. (4.7 կետը հանվել է 12.08.98 N 493)
4.8. (4.8 կետը հանվել է 12.08.98 N 493)
4.9. (4.9 կետը հանվել է 12.08.98 N 493)
4.10. Ֆոնդի գործադիր տնօրինությունը ֆոնդի կառավարչության մշտական գործող աշխատանքային մարմինն է և իրականացնում է նրա գործադիր-բաշխիչ ու հսկողական ֆունկցիան:
Գործադիր տնօրինությունը` ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- պատասխանատվություն է կրում սույն կանոնադրությամբ աշխատավորներին սոցիալական ապահովագրության գծով նախատեսված բոլոր վճարումների ու ծախսերի ֆինանսական ապահովման համար.
- իրականացնում է ֆոնդի միջոցների և նյութական արժեքների հաշվապահական հաշվառումը, փաստաթղթերի մշակումը և բաժանմունքներից ստացված հաշվետվությունների ամփոփումն ու քննարկումը.
- ֆոնդի սուբյեկտների համաձայնությամբ կազմակերպում է կենտրոնացված կարգով առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման ու բաշխման աշխատանքները.
- բաժանմունքների (ծառայությունների) ֆոնդի հաշվին պահվող այլ աշխատողների հետ համատեղ վերահսկողություն է սահմանում սոցիալական ապահովագրության գծով ընդունված օրենսդրական, նորմատիվ ակտերի կենսագործման ճշտության, ֆոնդի միջոցների հաշվին կատարվող ծախսերի օրինականության ապահովման, հանրապետության բուժհիմնարկներում ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության դրվածքի, առողջարաններում և առողջապահական հիմնարկներում ազգաբնակչությանը ցույց տրվող ծառայությունների լիարժեքության և որակի նկատմամբ.
- կոորդինացնում է ֆոնդի բաժանմունքների և հավատարմատար բժիշկների աշխատանքը և նրանց ցույց տալիս գործնական ու մեթոդական օգնություն.
- իրականացնում է ֆոնդի կառավարչության և գործադիր տնօրինության ֆինանսական ու վարչատնտեսական աշխատանքները.
- որոշում է ընդունում ֆոնդի միջոցների ժամանակավոր ազատ մնացորդների կայուն գումարները բանկերի ավանդային հաշիվներում պահելու և դրանց վերարտադրությունը կազմակերպելու համար:
4.11. Ֆոնդի բաժանմունքները (ծառայությունները) ֆոնդի խնդիրներին համապատասխան`
ա) ապահովագրական մուծարքների ծավալը.
բ) աշխատավորների, նրանց երեխաների, վետերանների ու հաշմանդամների առողջարանային բուժման, հանգստի ու տուրիզմի կազմակերպման միջոցների գումարի չափը.
- կատարում են ֆոնդի միջոցների հաշվապահական հաշվառման, փաստաթղթերի մշակման ու ապահովադիրներից ստացված հաշվետվությունների ամփոփման աշխատանքները.
- պատասխանատվություն են կրում ֆոնդի միջոցների հաշվին կատարվող ծախսերի ժամանակին ֆինանսավորման համար.
- սկզբնական արհմիութենական մարմինների հետ համատեղ վերահսկում են ֆոնդին կատարվող ամենամսյա մուծարքների լրիվության, ծախսերի օրինականության, այդ ուղղությամբ գործող օրենսդրական ակտերի պահանջների կատարման, աշխատավորների աշխատանքային պայմանների բարելավման և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ.
- առաջարկություն են մտցնում արհմիությունների համապատասխան կոլեգիալ մարմնի ի հաշիվ ապահովագրական մուծարքների, չընդունելու այն ծախսերը, որոնք կատարվել են սահմանված կարգի խախտումներով և արտադրական վնասվածքների ու պրոֆհիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ու այլ վճարումների համար.
- կիսամյակի և տարվա կտրվածքով վերլուծում են ֆոնդի ցուցանիշների կատարման արդյունքները և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ:
(4.11 կետի 1-ին և 5-րդ պարբերությունները հանվել են 12.08.98 N 493)
4.12. Արհմիությունների սկզբնական կազմակերպությունների կոմիտեները, տեղերում, աշխատավորության սոցիալական ապահովագրության իրավունքներն ու երաշխիքները իրականացնող մարմիններ են և ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- գործող օրենսդրության համաձայն նշանակում են ֆոնդի գծով սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստներն ու որոշում դրանց չափերը.
- վերահսկողություն են սահմանում գործատուների կողմից սոցիալական ապահովագրության նպաստների նշանակման և վճարման օրինականության նկատմամբ:
(4.12 կետը փոփ. 12.08.98 N 493)
4.13. (4.13 կետը հանվել է 12.08.98 N 493)
5. Ֆոնդի խնդիրների իրականացման հետ կապված այլ հարցեր
5.1. (5.1 կետը հանվել է 12.08.98 N 493)
5.2. (5.2 կետը հանվել է 12.08.98 N 493)
5.3. (5.3 կետը հանվել է 12.08.98 N 493)
5.4. Ֆոնդի միջոցների հաշվին կառուցված առողջարարական և առողջապահական հիմնարկները և ձեռքբերված հիմնական միջոցներն ու գույքը ֆոնդի սուբյեկտների համատեղ սեփականությունն են և բռնագանձման ենթակա չեն:
Դրանց տնօրինման և հետագա օգտագործման կարգը որոշվում է ֆոնդի սուբյեկտների համաձայնությամբ, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
5.5. (5.5 կետը հանվել է 12.08.98 N 493)
5.6. (5.6 կետը հանվել է 12.08.98 N 493)
5.7. Ֆոնդին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քննարկվում են կառավարչության նիստերում և ընդունվում համապատասխան որոշումներ: Որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և պարտադիր են ֆոնդի աշխատանքներն իրականացնող բոլոր ծառայությունների ու կազմակերպությունների համար: