«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1204-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Միացյալ ազգերի կազմակերպության «Շրջակա միջավայրը և զարգացումը» խորագրով (Ռիո-դե-Ժանեյրո, 1992 թվական), Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Շրջակա միջավայրը և առողջությունը» խորագրով եվրոպական 2-րդ (Հելսինկի, 1994 թվական) և 3-րդ (Լոնդոն, 1999 թվական) համաժողովներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցին համապատասխան՝ տվյալ տարվա բյուջետային գործընթացով նախատեսվող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ֆինանսավորման հայտ՝ նշված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ միջոցների նախատեսման հնարավորության հարցը քննարկելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն 2. Շրջակա միջավայրի գործոնների և բնակչության առողջության վրա դրանց ազդեցության կառավարման կազմակերպման հիմնական բաղադրիչներ 2.1. Բնակչության առողջության ու շրջակա միջավայրի գործոնների դիտարկում և տեղեկատվական համակարգեր 2.2. Տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատում 2.3. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման իրավական հարցեր. 2.4. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման տնտեսական հարցեր. 2.5. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնարկներ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն 2.6. Քիմիական անվտանգություն 2.7. Մասնագիտական կրթություն և վերապատրաստում 2.8. Հասարակության տեղեկացում և սանիտարական լուսավորություն 2.9. Գիտահետազոտական գործունեության և տեխնոլոգիաների զարգացում 3. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնական թեմաներ 3.1.Շրջակա միջավայրի հետ կապված հիվանդագին վիճակների համաճարակաբանություն՝ աշխարհագրական տեղեկատվական վերլուծության տվյալներ 3.2. Խմելու ջրի որակ 3.2.1. Մակերևութային ջրերի որակը և բաց ջրավազանների վիճակը 3.3. Մթնոլորտային օդ 3.4. Բնակչության սնուցում և անվտանգ սնունդ 3.5. Թափոնների կառավարում և հողի աղտոտում 3.5.1. Թափոնների կառավարում 3.5.2. Հողի աղտոտում ծանր մետաղներով 3.6. Իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթում 3.6.1. Իոնացնող ճառագայթում 3.6.2. Ոչ իոնացնող ճառագայթում 3.7. Բնական աղետներ, պատահարներ 3.8. Վնասվածքներ և պատահարներ 3.9. Բնակության միջավայրի հիգիենա 3.10. Աշխատանքային միջավայր 1. Ներածություն
Սույն ծրագիրը մշակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ ի կատարումն «Շրջակա միջավայրը և զարգացումը» Միացյալ ազգերի կազմակերպության (այսուհետև՝ ՄԱԿ) կոնֆերանսի (1992թ., Ռիո-դը-Ժանեյրո)՝ Հայաստանի Հանրապետության կողմից իր վրա վերցված պարտականությունների և «Շրջակա միջավայրը և առողջությունը» Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետև՝ ԱՀԿ) 2-րդ Եվրոպական կոնֆերանսի (1994թ. Հելսինկի) որոշումների: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ համաձայն երկու նախարարների 23.01.1997թ. ստորագրած հուշագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1998թ. հունվարին հաստատված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագրի մշակմանը զուգահեռ և համահունչ: Բնակչության կյանքի համար առողջ միջավայրի ստեղծումը և վնասակար ազդեցության կանխարգելումը կայուն զարգացման բաղկացուցիչ մասն են: Առողջության հարցերում կայունության ապահովումն առողջության բարելավմանը նպաստող առողջ և անվտանգ ֆիզիկական միջավայրի ստեղծման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության քաղաքականության «Առողջություն բոլորի համար» ազգային մոտեցման կարևոր բաղկացուցիչ մասն է: Ծրագիրը մշակվել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ: Նպատակը Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի գործոնների՝ բնակչության առողջության վրա անբարենպաստ ազդեցության հետ կապված, առկա հիմնախնդիրները և առաջնայնությունները (գերակայությունները), և առաջարկել գործողություններ՝ ուղղված անբարենպաստ ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանը: Ծրագրի համառոտ նկարագիրը Վերլուծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետ կապված և որպես ցուցանիշ ընտրված հիվանդությունների տարածվածությունը՝ ըստ մարզերի, և դրանց առաջացման հնարավոր պատճառ հանդիսացող շրջակա միջավայրի գործոնների աղտոտման մակարդակները, դրանց միջև առկա հնարավոր կապը: Ուսումնասիրության տվյալների հիման վրա ընտրվել են բնակչության առողջության համար առավել կարևոր հիմնախնդիրները (գերակայություններ) և առաջարկվում են առաջնահերթ (գերակայող) գործողություններ՝ ըստ բնագավառների և շրջակա միջավայրի գործոնների: Դրանց իրականացումը կնպաստի պետության կողմից տրամադրվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային, հումանիտար, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների հնարավորությունների առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը՝ Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի համար առողջ միջավայր ստեղծելու նպատակով: «Առողջություն և շրջակա միջավայր» գործընթացի զարգացման անցած ուղին Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում անընդհատ աճում է հետաքրքրությունը շրջակա միջավայրի, առողջության և դրանց փոխազդեցության վերաբերյալ: 1984թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն ընդունել են 38 նպատակ, որոնք կազմում են ԱՀԿ-ի «Առողջություն բոլորի համար» ռազմավարության հիմքը: Այդ նպատակները պետք է իրագործվեին 2000 թվականին: 1998թ. սեպտեմբերին ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի կողմից հաստատվել է այդ ռազմավարության թարմացված տարբերակը՝ «Առողջություն-21. համընդհանուր առողջության ձեռքբերման ուղիներն ԱՀԿ-ի եվրոպական շրջանում»: Այդ ռազմավարության խնդիրներից 5-ը անմիջականորեն կապված են առողջության և շրջակա միջավայրի փոխազդեցության հետ: Դրանք են՝ Խնդիր 9. Բռնության և դժբախտ դեպքերի հետևանքով առաջացող վնասվածքների նվազեցում Խնդիր 10. Առողջ և անվտանգ ֆիզիկական միջավայր Խնդիր 11. Կյանքի առավել առողջ ձև Խնդիր 13. Առողջ միջավայրի պայմաններ Խնդիր 14. Բազմակողմանի պարտականություններ առողջության բնագավառում: 1989 թվականին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն կազմակերպել էր եվրոպական առաջին նախարարական կոնֆերանսը՝ «Առողջություն և շրջակա միջավայր» թեմայով, որը կարևոր իրադարձություն էր առողջ միջավայրով զբաղվող բնագավառի՝ շրջակա միջավայրի հիգիենայի զարգացման համար: Կոնֆերանսի արդյունքում ընդունվեց կարևորագույն մի փաստաթուղթ՝ Առողջության և շրջակա միջավայրի եվրոպական խարտիան: Այդտեղ ընդունվեցին առողջ միջավայրի քաղաքականության հիմնական սկզբունքները և գերակայությունները: Շրջակա միջավայրի որակի և առողջության փոխազդեցությունը 1992թ. Ռիո-դը-Ժանեյրոյում կայացած Միացյալ ազգերի կազմակերպության «Շրջակա միջավայրը և զարգացումը» համաշխարհային գագաթաժողովի գլխավոր թեմաներից մեկն էր: Այդ կոնֆերանսին Հայաստանի Հանրապետությունը մյուս երկրների հետ միասին ընդունեց և ստորագրեց «Օրակարգ-21»-ը և «Ռիոյի դեկլարացիան»: «Օրակարգ-21»-ում նախատեսված են կայուն զարգացմանը հասնելու ծրագրերը: «Ռիոյի դեկլարացիայի» առաջին սկզբունքը կայանում է նրանում, որ կայուն, անընդհատ զարգացմանը հասնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել մարդու՝ բնության հետ ներդաշնակ, առողջ և լիարժեք կյանքի իրավունքի վրա: 1991թ. Դոբրիսում Եվրոպայի երկրների շրջակա միջավայրի նախարարներն ընդունեցին «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագիրը, որն ուղղված է շրջակա միջավայրի որակի բարելավմանը և մարդու առողջության վրա դրա անբարենպաստ ազդեցության նվազեցմանը: Շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության նախարարների Լյուցեռնի (1993թ.) և Սոֆիայի (1995թ.) կոնֆերանսները որոշեցին օժանդակել տարածաշրջանի երկրներին շրջակա միջավայրի պահպանության և շրջակա միջավայրի հիգիենայի ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մշակման գործընթացին: 1994թ. Հելսինկիում ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի կողմից կազմակերպվեց Եվրոպական երկրորդ նախարարական կոնֆերանսը՝ «Առողջություն և շրջակա միջավայր» թեմայով, որի ընթացքում վերլուծվեց առողջության և շրջակա միջավայրի իրավիճակի վերաբերյալ զեկույցը՝ «Անհանգստություն Եվրոպայի վաղվա օրվա համար»: Ստորագրվեց հելսինկյան հռչակագիրը և հավանություն տրվեց Եվրոպայում շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ծրագրին: Հատուկ նշվեց, որ առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության նպատակները ոչ միայն չեն հակասում, այլ նաև լրացնում են միմյանց: Այս երկու բնագավառների սերտ համագործակցությունը որոշիչ դեր է խաղում շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ օգտագործման կազմակերպման և ղեկավարման գործում: Գործողությունների գլխավոր սկզբունքներն են՝
Հելսինկյան եվրոպական երկրորդ նախարարական կոնֆերանսում բոլոր անդամ-պետությունները պարտավորվեցին մշակել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրեր, որտեղ պետք է արտացոլվեն յուրաքանչյուր երկրի համար բնորոշ հիմնախնդիրները և կարիքները: Այդ ծրագրերի մշակման ընթացքում անհրաժեշտ է սերտ համագործակցություն տնտեսության բոլոր ճյուղերի, տեղական գործադիր մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Այս փաստաթղթում օգտագործվող «շրջակա միջավայրի հիգիենա» հասկացությունը («environmental health») ամբողջացնում է մարդկային կյանքի այն ասպեկտները՝ ներառյալ կյանքի որակը, որոնց վրա ազդեցություն ունեն շրջակա միջավայրի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, սոցիալական և հոգեբանասոցիալական գործոնները: Այդ հասկացությունը վերաբերում է ներկա և ապագա սերունդների առողջության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի գործոնների գնահատման, բարելավման, հսկողության և կանխարգելման գործընթացի տեսական և գործնական զարգացմանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության և բնապահպանության նախարարությունները 1997թ. հունվարի 23-ին հուշագիր ստորագրեցին՝ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագիր մշակելու մասին: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարին հաստատված շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագրի նպատակներին և մոտեցումներին համապատասխան և «Առողջություն բոլորի համար. ազգային մոտեցում» ծրագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության առողջապահության և բնապահպանության նախարարությունների սերտ համագործակցությամբ:
Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 14.12.1998թ. թիվ 801 որոշմամբ: Փաստաթղթում ներառված են շրջակա միջավայրի պահպանության բնագավառի գերակայությունները, առաջարկված է ռազմավարություն և միջոցառումներ: Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագիրը ներկայացնում է առողջության հետ կապված շրջակա միջավայրի հիմնախնդիրների ընդհանուր քաղաքականությունը: Այն ընդգրկում է շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործունեության հիմնական ասպարեզները, որոնք են՝ իրավիճակային վերլուծություն, «հրատապ հիմնահարցեր», գերակայություններ, առողջապահական գործողություններ:
Այս փաստաթղթում առողջապահության նպատակների երկարաժամկետ հեռանկարները ներկայացված են որպես ազգային առողջապահության գերակայություններ: Փաստաթուղթը հանդիսանալու է բարեփոխումների և այլ որոշումների հիմք: Առողջապահության քաղաքականության հիմնական բաղադրյալներն են՝
Բազմասեկտորային ռազմավարություն՝ առողջության բարելավման համար Այստեղ ներկայացված են շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում երկրի ընտրած խնդիրները՝ Խնդիր 3.1. Առողջ ապրելակերպ՝ ապահով միջավայրում, Խնդիր 3.2. Բազմասեկտորային պատասխանատվություն առողջապահության բնագավառում: Այդ խնդիրների լուծման հիմնական ուղիներն արտացոլված են սույն փաստաթղթում:
Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում ազգային գործողությունների ծրագրի յուրաքանչյուր գլուխ բաղկացած է հետևյալ մասերից՝
Ծրագրով նախատեսված գերակայությունները և առաջնահերթ գործողությունները պարբերաբար պետք է վերանայվեն, գնահատվեն և ճշտվեն: Այս փաստաթուղթը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հայտնաբերմանը: Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման համակարգումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Ծրագրի իրագործման հաջողությունը գլխավորապես կախված է այլ շահագրգիռ նախարարությունների հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արդյունավետ համագործակցությունից (մասնավորապես` Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման և այլն): Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը ծրագրի իրագործման գործընթացում կունենա կարևոր դեր վերջինիս արդյունավետության և շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների տեղական ծրագրերի մշակման գործում: Գերակայությունների մշակումը, դրանց որոշումը և ծրագրի իրականացումը պետք է հիմնվի տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցության, ինչպես նաև հանրության ակտիվ ներգրավման վրա: Հելսինկյան կոնֆերանսի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ծրագիրը մարդկանց առողջությանն աջակցելու և այն պահպանելու նպատակով շրջակա միջավայրի որակի բարելավմանն ուղղված ծրագիր է: Առողջության և շրջակա միջավայրի բնագավառի հիմնահարցերի լուծման առավել արդյունավետության հասնելու համար շատ կարևոր է հետևել գերակայությունների ընտրության հետևյալ չափանիշներին՝
Ելնելով այդ չափանիշներից՝ առաջարկվում է առանձնացնել գործողությունների 3 խումբ: 1-ին խմբի գործողություններն ուղղված են շրջակա միջավայրի այն գործոններին, որոնց բացասական ազդեցությունն առողջության վրա ստույգ բացահայտված է և որոշված: Սովորաբար դրանք անկանխատեսելի են և անհետաձգելի միջոցառումների բացակայության դեպքում կարող են լայնորեն տարածվել (խմելու ջրի և սննդի աղտոտում, աղբի հավաքում, տեղափոխում ու վնասազերծում և այլն): Այս խմբի գործողությունները կապված են դժբախտ դեպքերի կանխարգելման կամ առողջությանը վնաս հասցնող արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի նվազեցման հետ: Սովորաբար դրանք ուղղված են շրջակա միջավայրի հիգիենայի հիմնական պահանջների կատարման հսկողությանը: 2-րդ խմբի գործողությունները ներառում են շրջակա միջավայրի այն գործոնները, որոնք մարդկանց առողջության վրա ունեն երկարաժամկետ ազդեցություն: Այդ գործոնների համեմատաբար ոչ բարձր կոնցենտրացիաների պատճառով դրանց կապը բնակչության առողջության շեղումների հետ դժվար է որոշվում, սակայն կարող է նկարագրվել առողջության վրա բացասական գաղտնի ազդեցությունը, որպես այդպիսի գործոնի երկարատև կամ կարճատև ազդեցության արդյունք: 3-րդ խմբի գործողությունները կապված են ոչ այնքան հիվանդությունների կանխարգելման, որքան կյանքի որակի և հոգեկան առողջության հետ: Այս տեսակետից շատ կարևոր է, թե հասարակության կողմից ինչպես են ընկալվում շրջակա միջավայրի և դրա՝ առողջության վրա ազդեցության հարցերը: Սովորաբար այս խմբի գործողությունները կապված են այնպիսի իրավիճակների հետ, ինչպիսիք են աղմուկը, տհաճ հոտերը, լանդշաֆտը, հանգստի գոտիների և քաղաքների կանաչապատման, հանգստավայրերում խմելու ջրի որակի անբավարարությունը և այլն: 1-ին խմբի հիմնահարցերի լուծման համար ողջ հանրապետության տարածքում, շատ կարևոր է նախօրոք ծրագրավորել դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները, հատակապես նոր տնտեսական գործունեություն կազմակերպելիս, հետագայում 2-րդ և 3-րդ խմբի հիմնահարցերից խուսափելու նպատակով: Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի նպատակներն են՝
Իրավիճակային վերլուծություն Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և լիարժեք տեղեկատվություն առողջության և շրջակա միջավայրի ցուցանիշների, ինչպես նաև դրանց փոխազդեցության վերաբերյալ: Ներկայումս առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալներ հավաքվում և վերլուծվում են տարբեր պետական կառույցներում: Առողջության և առողջապահության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հավաքվում և մշակվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության համակարգի այլ կառույցներում: Բնապահպանության նախարարության վարույթում է գտնվում շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հիմնական աղբյուրը: Վերջինս այդ տվյալների կառավարող մարմինն է: Տարատեսակ տվյալների բազաները, ցանկերը և կադաստրները գտնվում են այնտեղ, որտեղ հավաքվում է տեղեկատվություն շրջակա միջավայրի որակի և դրա կեղտոտման աղբյուրների վերաբերյալ: Բոլոր ճյուղերի, այդ թվում՝ և առողջության ու շրջակա միջավայրի բնագավառների պետական հաշվետվության տվյալները հավաքվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում, միայն՝ ավելի փոքր ծավալով և առանց գերատեսչական վիճակագրության տվյալների: Վերջինիս կողմից տվյալները պարբերաբար ամփոփվում, վերլուծվում և հրապարակվում են՝ տարբեր թեմատիկ վիճակագրական-վերլուծական ժողովածուների տեսքով: Օրինակ, «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում» և այլն: Սակայն այդ տեղեկատվությունը դժվար է օգտագործել ռիսկի գործոնների և առողջության վրա ազդեցության գնահատման համար, քանի որ այն ունի տվյալների կուտակման տարբեր մակարդակներ և շրջակա միջավայրի որակի տարբեր ցուցանիշներ: Շրջակա միջավայրի դիտարկումը պլանավորելու ժամանակ շատ կարևոր է, առկա հնարավորություններին համապատասխան, հաշվի առնել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ տվյալները: Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններում հավաքվում են մեծ քանակով տվյալներ վարակիչ հիվանդությունների, խմելու ջրի, սննդի անվտանգության, ճառագայթման, բնակության և աշխատանքային միջավայրի պայմանների վերաբերյալ: Սակայն առկա տեղեկատվությունն անհրաժեշտ ձևով չի վերլուծվում՝ տեխնիկական և ֆինանսական դժվարությունների պատճառով: Անհրաժեշտ է ավելացնել տվյալների վերլուծման ժամանակակից ծրագրերի փաթեթների քանակը և կապի ու հաղորդակցման միջոցներով ապահովվածությունը: Բարելավման կարիք ունի տարբեր իրավիճակների կանխատեսման, պատասխան գործողությունների արագ կազմակերպման պլանավորման և մոդելավորման օգտագործումն առողջապահության կառավարման ընթացքում: Տեղեկատվության լիարժեք վերլուծության համար անհրաժեշտ է օգտագործել նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգեր: Հիմնահարցերից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանում օգտագործվող շրջակա միջավայրի հիգիենայի ցուցանիշները նախատեսված չեն առողջության և շրջակա միջավայրի երկարաժամկետ դիտարկման, այդ բնագավառին վերաբերող տվյալների հավաքման և համապատասխան մակարդակի կուտակման համար, ինչը թույլ կտար կատարել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերլուծություն և կանխատեսում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալների հավաքումը ժամանակատար և ծախսատար գործընթաց է, գոյություն ունեցող տվյալները և դրանց բազան պետք է լրամշակվեն և օգտագործվեն առավել արդյունավետ: Այսօր առողջության վերաբերյալ առկա տվյալների բազաները չեն պարունակում լիարժեք տվյալներ հնարավոր ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչը խոչընդոտում է առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության պատշաճ վերլուծմանը և գնահատմանը: Կարևոր է նաև այն, որ առողջության և շրջակա միջավայրի մասին տվյալները հավաքվեն աշխարհագրորեն փոքր տարածքների համար, օրինակ՝ քաղաքի, տարածաշրջանի, մարզի համար: Առողջության վրա շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության գնահատման համար սովորական կարգով հավաքված տվյալների հետ մեկտեղ անհրաժեշտ է օգտագործել նաև հատուկ հարցումների և համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները: Դրանց վերլուծման համար անհրաժեշտ է օգտագործել վիճակագրական վերլուծության ձևերը: Խիստ կարևոր են տվյալների հուսալիության, դրանց որակի և գաղտնիության հարցերը: Ներկայումս բնակչության առողջության դիտարկման համար առկա են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված պաշտոնական հաշվետվության ձևերը բոլոր տեսակի հիվանդությունների վերաբերյալ: Վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղերում հավաքվում և հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մարմիններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն: Ոչ վարակիչ հիվանդությունների մասին հաշվետվությունները ներկայացվում են տարին մեկ անգամ: Բացակայում է այս խմբի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հստակ մեխանիզմը բոլոր մակարդակներում՝ հորիզոնական կտրվածքով: Հաշվետվության ձևերում տվյալները ներկայացվում են ինչպես ըստ առանձին հիվանդությունների, այնպես էլ ըստ տարիքային կազմի: Սակայն այդ ձևերում ներառված տվյալները լիարժեք չեն՝ շրջակա միջավայրի ազդեցության հետ կապված հիվանդությունների ընդգրկման առումով: Դրանց մեջ բացակայում են մի շարք հիվանդություններ և համախտանիշներ, ինչպես ալերգիաները, հղիության վաղաժամ ինքնաբեր ընդհատումները և այլն: Բացի այդ, ներկայացվող տեղեկատվությունը ստանդարտացված չէ և չի համապատասխանում վերլուծության մինիմալ պահանջներին: Բացակայում է դեպքերի բաժանումը՝ ըստ սեռի և տարիքային կազմի, քանի որ արտահայտում է միայն երկու տարիքային խմբերի հիվանդացությունը (ընդամենը և մինչև 14 տ. երեխաներ): Շրջակա միջավայրի հիգիենայի տեղեկատվական համակարգերի առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ստանալ հնարավորին չափ շատ հավաստի տեղեկություն «Շրջակա միջավայր-առողջություն» շղթայի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Դա թույլ կտա ոչ միայն կանխատեսել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը բնակչության առողջության վրա, այլ նաև հայտնաբերել աղտոտման աղբյուրները և դրանց հաշվեկշիռն այլ աղտոտիչների կազմում: Սա մեծ չափով կօժանդակի այդ գործոնների նպատակային դիտարկման իրականացմանը և դրանց դեմ պայքարին: Առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման բնագավառում առավել արդյունավետ միջճյուղային համագործակցություն ապահովելու նպատակով երկիրը պետք է կողմնորոշվի, թե ինչպես պետք է բարելավել առողջության և շրջակա միջավայրի գործոնների ռիսկի հետ կապված առողջապահական հաշվետվություններում ներկայացվող տեղեկությունները: Անհրաժեշտ է բարելավել այդ տեղեկատվության մշակումը և հաղորդումը, որպեսզի այն օգտագործելի դառնա Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և առողջապահական տեղական մարմինների համար: Շրջակա միջավայրի գործոնների դիտարկումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործառույթներից է: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից նույնպես կատարվում են նման դիտարկումներ՝ հիմնականում ելնելով բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից: Շրջակա միջավայրի գործոնների մշտական հսկման ենթակա գործոնների ցանկը, հետազոտությունների պաշտոնական մեթոդները ու դրանց հաճախականությունը կարիք ունեն վերանայման, լրամշակման և արդիականացման: Խիստ հնացել է նաև նյութատեխնիկական բազան, առկա սարքավորումները չունեն անհրաժեշտ զգայունություն և չեն ընդգրկում անհրաժեշտ բոլոր գործոնները: Չափազանց ցածր է շեղումների հայտնաբերումը նորմերից: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ
1. Շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության հետ կապված բնակչության հիվանդացության և այդ գործոնների ազդեցության մակարդակների դիտարկման միասնական համակարգի ստեղծում, 2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության տեղեկատվական համակարգերի և լաբորատորիաների նյութատեխնիկական և ծրագրային բազայի վերազինում, 3. Տեղեկատվական միասնական հոսքի ստեղծում, ուղիղ և հետադարձ կապի ապահովում շահագրգիռ կառույցների, կենտրոնի և տեղերի միջև: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ 1. Բարելավել օգտագործվող վիճակագրական ձևերը՝ հավաքվող տեղեկատվության մեջ ընդգրկելով շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության հետ կապված հիվանդությունները և համախտանիշներն ու այդ գործոններով աղտոտման ցուցանիշների առավելագույն քանակը, 2. Բարելավել տեղեկատվության և դիտարկման համակարգերի նյութատեխնիկական և ծրագրային բազան, ավելացնել հետազոտվող աղտոտիչների ցանկը, ինչպես մանրէաբանական, այնպես էլ ֆիզիկական և քիմիական, ներդնել հետազոտման արդիական և էքսպրես մեթոդներ, 3. Ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան տեղեկատվական տվյալների բազաներ և տեղեկատվության փոխանակման համակարգեր՝ կենտրոնական և տեղական մակարդակներում: 2.2. Տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատում Իրավիճակային վերլուծություն Ներկայումս Հայաստանում տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատումը և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն իրականացվում են հետևյալ բնագավառներում՝
Առողջության վրա ազդեցության կանոնակարգումը հիմնվում է սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների համակարգի վրա: Սանիտարական կանոնների, նորմերի ու հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը և պայմանները հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում սանիտարահիգիենիկ նորմավորման համակարգի վարումը դրված է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա: Այն նախատեսում է՝
Վերոհիշյալ բոլոր իրավական ակտերը սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Հաստատված և գործող բոլոր սանիտարական նորմերը և հիգիենիկ նորմատիվները հաշվի են առնվում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդգրկվում բոլոր այլ գերատեսչական նորմատիվներում, երբ վերջիններս վերաբերում են մարդկանց առողջությանը: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից հսկվում է բոլոր գերատեսչական նորմատիվների պահանջների կատարումն, օրինակ շինարարական նորմերի ու կանոնների, պետական ստանդարտների և այլն: Նպատակը Մշակել առողջության վրա ազդեցության մարդածին գործոնների ռիսկի գնահատման տնտեսական և իրավական հիմքերը: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Բնակչության տարբեր խմբերի համար առողջության վրա տնտեսական գործունեության ազդեցության անվտանգության նորմատիվների մշակում, 2. Գործող նորմատիվ բազայի, այն է՝ սանիտարական նորմերի և հիգիենիկ նորմատիվների վերանայում, լրամշակում և արդիականացում՝ միջազգային պահանջներին համապատասխան, 3. Առողջության համար տնտեսական գործունեության վտանգի և վերջինիս առողջության վրա ազդեցության գնահատման արդյունքում առողջությանը հասցված վնասի գնահատման հիմունքների մշակում: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ
2.3. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման իրավական հարցեր Իրավիճակային վերլուծություն Իրավական միջոցները որոշում են շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի գործունեության մակարդակը, կառուցվածքը և եղանակը: Այս բնագավառի իրավական ակտերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում զգացվում է այնպիսի նորմատիվ-տեխնիկական ակտերի պակաս, որոնք հաշվի կառնեն ստեղծված իրավիճակը և կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության համար ընդունելի միջազգային ստանդարտներին: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում է այդ ակտերի վերանայումը և լրամշակումը: Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնական նորմատիվ ակտերը սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվներն են: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի համաձայն՝ դրանք սահմանում են բնակչության առողջության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշները և մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները: Նպատակը Մշակել շրջակա միջավայրի հիգիենայի և բնակչության առողջության վրա ազդեցության բնագավառում իրավունքների և պատասխանատվությունների կանոնակարգման, առողջությանը հասցված վնասի որոշման և հատուցման, դրա համար պատասխանատվության իրավական նորմատիվ բազա և մեխանիզմներ: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Առկա իրավական ակտերի վերանայում, լրամշակում և արդիականացում, 2. Առողջությանը հասցված վնասի հատուցման իրավական ակտերի լրամշակում, հաստատում և կիրարկում, 3. Առողջությանը հասցված վնասի համար ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության իրավական մեխանիզմների լրամշակում, հաստատում և կիրարկում: Գործողություններ 1. Լրամշակել առողջության վրա ազդեցության և դրա ռիսկի գնահատման իրավական, տնտեսական, կազմակերպչական, բժշկական և կենսաբանական հարցերը կանոնակարգող ակտերը, 2. Մշակել և իրականացնել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի իրավական ակտերի վերանայման և լրամշակման ծրագիրը, 3. Մշակել տնտեսության զարգացման նախատեսվող և իրականացվող տնտեսական գործունեության առողջության համար հնարավոր ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատման վերաբերյալ իրավական ակտեր: Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և իրականացնել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում իրավական ակտերի վերանայման և արդիականացման ծրագիր, 2. Մշակել տնտեսության զարգացման նախատեսվող և իրականացվող տնտեսական գործունեության առողջության համար հնարավոր ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատման վերաբերյալ իրավական ակտեր:
2.4. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման տնտեսական հարցեր Իրավիճակային վերլուծություն Տնտեսական միջոցներն անմիջականորեն խրախուսում են շրջակա միջավայրի և առողջության բնագավառի բարենպաստ գործունեությունը և սահմանափակում հնարավոր վնասը կամ ռիսկը: Իրավական հիմքը
Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում մշտապես առկա են տնտեսական հարցեր, քանի որ այդ բնագավառի գործունեությունն ազդում է երկրի տնտեսության վրա, և այնտեղ կիրառվում են տնտեսական և ֆինանսական կարգավորման միջոցներ: Դրանք պետք է ընդունվեն համապատասխան որոշումներով՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի հիգիենիկ դիտարկման տվյալների հստակ հիմնավորումը: Սակայն պետության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվում: Շրջակա միջավայրի և առողջության վրա դրական ազդեցություն ունեցող գործունեության խրախուսման միջոցառումները գտնվում են մշակման փուլում: Տնտեսական միջոցների առավելագույն արդյունավետությանը հասնելու անհրաժեշտ պայմանը կլինի դրանց կիրառման հետևողական և կանոնավոր հսկողությունը, որի արդյունքում տնտեսական կարգավորման խրախուսող և սահմանափակող միջոցների միջև հարաբերությունը կդառնա առավել արդյունավետ: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Առողջության և շրջակա միջավայրի պահպանման բնագավառում տնտեսական տույժերի և խրախուսման միջոցների լրամշակում, 2. Գոյություն ունեցող ֆինանսավորման աղբյուրների ընդարձակում և նորերի հայթայթում, 3. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առողջությանը հասցված վնասի որոշման, հաշվարկման և հատուցման մեթոդիկաների մշակում: Գործողություններ Կառավարման միջոցառումներ
Տնտեսական միջոցառումներ 1. Մշակել առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման և այդ բնագավառում ֆինանսական ներդրումների տնտեսական խրախուսման համակարգ, 2. Մշակել շրջակա միջավայրի աղտոտման և առողջությանը վնաս հասցնելու համար տնտեսական տուգանքների, տույժերի, վճարումների և այլնի արդյունքում առաջացած գումարների՝ առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման համար օգտագործման նոր մեխանիզմներ: Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել շրջակա միջավայրի աղտոտման և առողջությանը վնաս հասցնելու համար տնտեսական տուգանքների, տույժերի, վճարումների և այլնի արդյունքում առաջացած գումարների՝ առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման համար օգտագործման նոր մեխանիզմներ, 2. Մշակել առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների կատարման և այդ բնագավառում ֆինանսական ներդրումների տնտեսական խրախուսման համակարգ: 2.5. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնարկներ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն Իրավիճակային վերլուծություն Առողջության վրա անբարենպաստ ազդեցությունը, դրա նվազեցումը, շրջակա միջավայրի անվտանգությունը, առողջության վրա ազդեցության և ռիսկի գնահատումը, վնասակար գործոնների հսկողությունը և դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը և հասցված վնասի հատուցումը գտնվում են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունների շրջանակներում: Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության համար բոլոր ճյուղերի համակարգումը որոշիչ դեր է խաղում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության և հասարակական առողջապահության տարբեր հարցերի համար պատասխանատվություն ունեն հետևյալ կառույցները՝ Իրավական հիմքեր
Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի հիգիենայի հիմունքները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը սահմանում է պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար: Ենթակառուցվածք Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը ու հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնական նպատակն է: Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության խնդիրներն են՝
- բնակչության առողջական վիճակի զննումը, կանխատեսումը և գնահատումը՝ ըստ շրջակա միջավայրի վիճակի, - վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների և պայմանների հայտնաբերումը, - բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը, - հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը, - վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը, - բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության կազմակերպական-մեթոդական ղեկավարումը, - բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը, - վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, - հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը, - Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը: Նախատեսվող կամ իրականացվող գործունեության շրջակա միջավայրի՝ առողջության համար վտանգավորության գնահատումը միակ պայմանն է ընտրելու այնպիսի գործողություններ, որոնք թույլ կտան սահմանափակ միջոցներից ստանալ առավելագույն արդյունք՝ բնակչության առողջացման առումով: Գնահատման մեխանիզմը պետք է լինի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողության հիմքը և կարիք ունի բարելավման: Պետական հիգիենիկ հակահամաճարակային ծառայության ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են՝
Բացի այդ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման առաջնային խնդիրների լուծման նպատակով իրականացվում են նաև համատեղ նպատակային ծրագրեր՝ միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ: Իր նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը կարիք է զգում օժանդակության տարատեսակ մեխանիզմների: Ծառայության զարգացումը կախված է մի շարք շահագրգիռ նախարարությունների հետ համագործակցությունից (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և այլն): Նպատակը Զարգացնել և ուժեղացնել շրջակա միջավայրի հիգիենայի պատասխանատու Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը՝ բոլոր մակարդակներում առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ազդեցության նվազեցման և բնակչության առողջության պահպանմանն ուղղված ռազմավարությանը համապատասխան: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության բավարար ֆինանսավորումը, 2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության արդի համակարգչային տեխնիկայով, ծրագրերով և կապի միջոցներով ապահովումը, 3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների նյութատեխնիկական բազայի բարելավումը և արդիականացումը: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության արդի համակարգչային տեխնիկայի, ծրագրերի և կապի միջոցների վերազինման և արդիականացման ծրագրեր, 2. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լաբորատոր ստորաբաժանումների վերազինման և արդիականացման ծրագրեր, 3. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նյութատեխնիկական բազայի բարելավման և արդիականացման ծրագրեր: 2.6. Քիմիական անվտանգություն Իրավիճակային վերլուծություն Քիմիական անվտանգությունը հանդիսանում է առաջնահերթ խնդիր՝ բնակչության համար աշխատանքի, հանգստի, սնուցման, բնակության պայմաններ և անվտանգ շրջակա միջավայր ստեղծելու համար: Քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից բնակչության առողջության անվտանգության ապահովման և շրջակա միջավայրը պահպանելու, ինչպես նաև թունավոր և վտանգավոր արտադրանքի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով Հայաստանը որդեգրել է թունավոր քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման սկզբունքը: Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ կառավարումն իրականացվում է Ռիո-դը-Ժանեյրոյում ընդունված Քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման գերակայող ուղղությունների ծրագրի հիմնադրույթներին համապատասխան: Դրանք հետևյալն են՝ 1. քիմիական ռիսկերի գնահատման ներդրումը, 2. քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման ներդաշնակեցումը, 3. վտանգավոր քիմիական նյութերի և դրանց հետ կապված ռիսկի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, 4. ռիսկի նվազեցման ծրագրերի մշակումը, 5. քիմիական նյութերի կառավարման ինստիտուցիոնալ և իրավական հենքի ուժեղացումը, 6. վտանգավոր քիմիական նյութերի ապօրինի փոխադրման կանխումը: Հայաստանում 1988թ. գոյություն ուներ հզոր, բավականին զարգացած քիմիական և լեռնաարդյունահանման արդյունաբերություն: Երևանում խոշոր ձեռնարկություններից էին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը (կաուչուկի արտադրություն՝ քլորոպրենից), «Պոլիվինիլացետատ» գիտաարտադրական միավորումը, «Արմբիտքիմ» գիտաարտադրական միավորումը, Վանաձորում՝ քիմիական կոմբինատը (կալցիումի կարբիդ, միզանյութ), Կապանի և Քաջարանի լեռնաարդյունաբերական, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները և այլն: 1989թ. հերթով փակվեցին հիմնական խոշոր քիմիական ձեռնարկությունները, մնացածները, փաստորեն, չեն աշխատել էներգետիկ ճգնաժամի պատճառով: Սկսած 1993-94թթ. այդ արտադրությունները վերագործարկվել են, բայց անհամեմատ փոքր ծավալներով: Արտադրության բոլոր տեսակներից 1985-1990թթ. Հայաստանում գոյանում էին 35,2 մլն տոննա արդյունաբերական թափոններ, որոնց կազմում հաշվառված են նաև թունավոր թափոնները, որոնք կազմել են 20 հազար տոննա և հիմնականում պարունակել են սնդիկ, կապար, նիկել, քրոմ և դրանց միացությունները, օգտագործված լուծիչներ, գալվանական արտադրությունների թափոններ, ֆտորի ոչ օրգանական միացություններ, պեստիցիդներ, թունաքիմիկատներ և այլն: Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս բնագավառում միջազգային գործընթացներին և ստորագրել է մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝
Հանրապետությունում կատարվում է վտանգավոր քիմիական նյութեր սինթեզող կամ օգտագործող արդյունաբերական կազմակերպությունների հաշվառում, հսկողություն է իրականացվում քիմիական նյութերի ներմուծման և արտահանման նկատմամբ: Պեստիցիդներ Առանձնահատուկ հիմնախնդիր են ներկայացնում պեստիցիդները: Մինչև 1990թ. գործում էր պեստիցիդների գնման և բաշխման կենտրոնացված կարգ, որն իրականացվում էր մեկ պետական կազմակերպության կողմից: Յուրաքանչյուր տնտեսությունում (կոլեկտիվ և պետական տնտեսություններ՝ կոլխոզում և սովխոզում) գոյություն ուներ մասնագիտական պատրաստում անցած մարդկանց սահմանափակ շրջանակ, որն իրականացնում էր պեստիցիդների պահպանումը և օգտագործումը մասնագետ-գյուղատնտեսների ղեկավարությամբ: Օգտագործվող պեստիցիդների ընտրությունը, դրանց կիրառման չափաքանակները և ժամկետները, պահպանման պայմանները համեմատաբար դյուրին էին հսկվում և հիմնականում պահպանվում էին դրանց հետ աշխատելու կանոններն ու պահանջները: Ներկայումս հանրապետությունում պեստիցիդների կիրառումը բարդացել է մի շարք հիմնախնդիրներով՝ կապված դրանց ներկրման, բաշխման և օգտագործման հետ: Պեստիցիդների ներկրումը և օգտագործումն իրականացվում են առանց պատշաճ հսկողության՝ բոլոր նորմերի և կանոնների խախտումներով: Բացակայում են դրանց մակնշումը և պիտակավորումը: Չի կատարվում ներկրվող պեստիցիդների պարտադիր սերտիֆիկացում: Հողի համարյա 100% սեփականաշնորհման պայմաններում պեստիցիդներն օգտագործվում են ամենուրեք, յուրաքանչյուր սեփականատիրոջ կողմից՝ առանց համապատասխան կանոնների պահպանման, խտության և մեկ հեկտարին ընկնող բեռնվածության հաշվարկման: Նպատակը Քիմիական նյութերի անվտանգ կառավարումը: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների և թունավոր թափոնների ներկրման, պահպանման, վաճառքի և օգտագործման գործընթացի իրավական և գործադիր կանոնակարգման, դրանց գրանցման, հսկողության համակարգի, տեղեկատվության փոխանակման իրավական հիմքերի և նորմատիվ ակտերի մշակում և լրամշակում, 2. Ժամկետանց վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների և թունավոր թափոնների վնասազերծման և մշակման կետերի, այդ նյութերի՝ շրջակա միջավայրում տեղադրման համար հատուկ աղբավայրերի կազմակերպում, 3. Վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների՝ շրջակա միջավայրի օբյեկտներում պարունակության որոշման և հսկողության համար արդիական սարքավորումներով և մեթոդիկաներով ապահովում: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ 1. Կազմակերպել ժամկետանց քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների և թունավոր թափոնների, վարակազերծման և մշակման կազմակերպություններ և այդ նյութերի՝ շրջակա միջավայրում տեղադրման համար հատուկ վայրեր, 2. Ներդնել քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների գրանցման համակարգ, 3. Ձեռնարկել միջոցներ քիմիական նյութերի ապօրինի շրջանառության կանխման համար, 4. Ապահովել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկներն արդիական սարքավորումներով և մեթոդիկաներով՝ վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների պարունակության որոշման համար՝ շրջակա միջավայրում, այդ թվում՝ և սննդում: 2.7. Մասնագիտական կրթություն և վերապատրաստում Իրավիճակային վերլուծություն Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը խիստ կարիք է զգում շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի բավարար մակարդակով պատրաստված մասնագետների: Ներկայիս կրթական համակարգը բավարար չափով հաշվի չի առնում ժամանակակից պահանջները՝ միջազգային փորձի հիման վրա արդեն փորձարկված և գործնականում կիրառվող մոտեցումները և հայացքները: Թերություններ կան բազային (ինստիտուտ) և հետդիպլոմային կրթության բնագավառում: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության աշխատողներին կարելի է բաժանել 3 խմբի՝ բժիշկներ, ճարտարագետներ (ինժեներ), քիմիկներ, կենսաբաններ, կենսաքիմիկներ և այլն, և գիտնականներ, որոնք մասնագիտացված են շրջակա միջավայրի հիգիենայի նեղ ճյուղերում: Այդ մասնագետների կրթությունը ոչ միշտ է իր մեջ ներառել համապատասխան տեխնիկական, շրջակա միջավայրի և առողջության փոխազդեցության հարցեր, հասարակական առողջության հարցեր: Արդյունքում ծառայության շատ ղեկավարներ և մասնագետներ դժվարությունների են հանդիպում նոր պայմաններում աշխատելու ժամանակ: Մասնագիտական կրթության և վերապատրաստման նպատակն է պատրաստել և վերապատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք պատասխանատու են լինելու շրջակա միջավայրի հիգիենայի ամրապնդմանն ուղղված յուրահատուկ ծրագրերի մշակման և իրականացման համար: Այդ գործընթացի հիմնական իրականացնողներն են՝
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է: Լիցենզավորման է ենթակա նաև կազմակերպությունների կամ անհատ ձեռներեցների կողմից բժշկական օգնության կամ սպասարկման իրականացումը, ինչը ենթադրում է, որ այդ գործունեությամբ զբաղվող անձանց համար կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ: Լիցենզավորման կարգերը պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և ներկայումս գտնվում են մշակման փուլում: Ակնկալվում է, որ այս գործընթացը կբարելավի մասնագիտական կրթության և վերապատրաստման որակը և կնպաստի դրա արդիականացմանը, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների պատրաստվածության բարձրացմանը: Նպատակը Բարելավել մասնագիտական բարձր մակարդակ ունեցող կադրային ներուժով ապահովվածությունը՝ բնակչության շրջանում շրջակա միջավայրի հիգիենայի կուլտուրա ստեղծելու համար: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության բժիշկ-մասնագետների համալսարանական և հետդիպլոմային կրթության բարելավում, 2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ոչ բժշկական կրթության մասնագետների կրթության և վերապատրաստման որակական բարելավում, 3. Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի բոլոր մասնագետների շարունակական մասնագիտական կրթության և վերապատրաստման ապահովում: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ 1. Վերանայել բժիշկների բազային կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով արդի պահանջներին և հաշվի առնելով միջազգային փորձը, 2. Վերանայել բժիշկների հետդիպլոմային կրթության և վերապատրաստման ծրագրերը և իրականացնել աշխատող անձնակազմի մասնագիտական որակավորում՝ Հայաստանի Հանրապետության «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, 3. Ընդգրկել շրջակա միջավայրի հիգիենայի հարցերը բոլոր աստիճանների կրթական ծրագրերում: 2.8. Հասարակության տեղեկացում և սանիտարական լուսավորություն Իրավիճակային վերլուծություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մարդու առողջության պահպանումը մոտ 70 տոկոսով կախված է շրջակա միջավայրից և ապրելակերպից: Ներկայումս առկա են մեծաքանակ գիտական հիմնավորումներ այն մասին, որ քրոնիկ հիվանդություններով հիվանդացության և այդ պատճառով վաղ մահացության աճն առավելապես կապված է անառողջ, սխալ ապրելակերպի և անբարենպաստ շրջակա միջավայրի ազդեցության հետ: Այսպիսով, առողջության պահպանումը և բժշկասանիտարական լուսավորությունը մեծ դեր են խաղում մարդու առողջության վիճակի բարելավման գործում: Այն օգնում է ձևավորել անձի վարքը և ապահովում է բավարար գիտելիքներով՝ առողջության պահպանման և շրջակա միջավայրի բարելավման վերաբերյալ: Դրա գլխավոր նպատակներն են՝
Սանիտարական լուսավորությունը սերտ կապված է հիվանդությունների կանխարգելման հետ, որովհետև այն ուղղված է մարդու վարքի փոխմանը, նրա գիտակցության զարգացմանը և առողջության համար բարենպաստ սովորությունների ձևավորմանը: Սանիտարական լուսավորության տարբեր ձևերը կիրառվում են ինչպես մարդկանց տարբեր խմբերի, այնպես էլ ամբողջ հասարակության վրա ներազդելու համար՝ առողջության վրա ազդող շրջակա միջավայրի, տնտեսության և սոցիալական գործոնների մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Այդ տեղեկատվությունը պետք է լուսաբանի տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների տարբերակները և դրանց առողջության համար բարենպաստ տարբերակի ընտրությունը: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 21-ի համաձայն՝ Հայաստանում իրականացվում է հիգիենիկ ուսուցում, որն ուղղված է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի և հիգիենիկ գիտելիքների քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը: Խնդրի լուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» 1993թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշմամբ դրված է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա:
Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում հիգիենիկ ուսուցման և սանիտարական լուսավորության ռազմավարությունները տարբեր են վերը թվարկված կազմակերպությունների համար: Առողջապահության նախարարության ոլորտում՝
Այլ ոլորտների ռազմավարությունները՝
Հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունների ռազմավարությունները.
Շատ կարևոր է համակարգել սանիտարական լուսավորությունը կրթության և բնակչության իրազեկության և տեղեկացման հետ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում: Սույն ծրագրում առաջարկվում են էկոլոգիական ուսուցմամբ զբաղվող տարբեր գերատեսչությունների նպատակները, խնդիրները և գերակայությունները: Հասարակության շրջակա միջավայրի հիգիենայի ոլորտում իրազեկության և լուսավորության բարելավման նպատակով առաջարկվում է՝
Նպատակը Ապահովել շրջակա միջավայրի վիճակի մասին հավաստի տեղեկատվությունը, բարձրացնել բնակչության, այլ բնագավառների ղեկավար կազմի, լրագրողների գիտելիքները շրջակա միջավայրի գործոնների առողջության վրա ազդեցության վերաբերյալ: Բարելավել շրջակա միջավայրի հիգիենայի հիմունքների դասավանդումը հանրակրթական և բարձրագույն կրթական համակարգերում: Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմունքների դասավանդում հանրակրթական և բարձրագույն ոչ պրոֆիլային կրթական հաստատություններում, 2. Շրջակա միջավայրի գործոնների՝ առողջության վրա ազդեցության վերաբերյալ հավաստի և մատչելի տեղեկատվությամբ կանոնավոր ապահովում՝ օրենսդիր, գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավար անձնակազմին, 3. Շրջակա միջավայրի գործոնների՝ առողջության վրա ազդեցության վերաբերյալ հավաստի և մատչելի տեղեկատվությամբ ապահովում՝ բնակչությանը և լրագրողներին: Գործողություններ 1. Երաշխավորել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը և մատչելիությունը, 2. Ներդնել առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի ծրագրերը, որոնք կապված են քարոզչության հետ՝ առողջության և շրջակա միջավայրի բնագավառում, 3. Լրամշակել և ներդնել անհրաժեշտ օրենսդրական բազա և մեխանիզմներ՝ առողջության և շրջակա միջավայրի ոլորտում հասարակության ներգրավման նպատակով, 4. Երաշխավորել, որ առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը կհասնի շահագրգիռ կազմակերպություններին, անձանց և հասարակությանը, 5. Առավել սերտ համագործակցել գոյություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ, 6. Խրախուսել սահմանված կարգով իրականացվող կամավոր գործունեությունն առողջության և շրջակա միջավայրի ոլորտներում, 7. Ստեղծել տեղեկատվական կապի համակարգ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում, 8. Կազմակերպել ուսուցողական դասընթացներ զանգվածային լրատվության համակարգի աշխատողների համար՝ բնագավառի խնդիրների հարցերով՝ նրանց կողմից մատուցվող նյութերի որակը բարձրացնելու համար: Առաջնահերթ գործողություններ 1. Ստեղծել տեղեկատվության փոխանակման համակարգ շահագրգիռ գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում, 2. Կազմակերպել ուսուցողական դասընթացներ շրջակա միջավայրի գործոնների վիճակի և դրանց՝ առողջության վրա ազդեցության վերաբերյալ՝ օրենսդիր, գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավար անձնակազմի, լրագրողների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 2.9. Գիտահետազոտական գործունեության տեխնոլոգիաների զարգացում Իրավիճակային վերլուծություն Գիտական հետազոտությունների հիմնական նպատակն է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցության միջև պատճառահետևանքային կապի հայտնաբերումը, արդյունաբերական, գյուղատնտեսական տեխնոլոգիաների բարելավումը, առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց անբարենպաստ ազդեցության նվազեցումը: Գերակայությունը տրվում է հետևյալ հիմնախնդիրներին՝
Ներկայումս Հայաստանում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով խիստ նվազել է շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գիտատեխնիկական հետազոտությունների ծավալը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կառուցվածքում եղած մեծ գիտական ներուժը լիարժեք չի օգտագործվում: Միաժամանակ առկա է ճիշտ ծրագրավորված և կանոնավոր գիտահետազոտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնք կնպաստեն առկա հիմնախնդիրների պարզաբանմանը: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Գիտահետազոտական հիմնարկների բավարար ֆինանսավորում, 2. Առողջապահության նախարարության գիտահետազոտական ներուժի նպատակային և համակարգված ընդգրկում շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի ռազմավարությունների իրականացման գործընթացում, մասնավորապես, առողջության վրա ազդեցության և ռիսկի գնահատման մեթոդիկաների մշակման: Գործողություններ 1. Մշակել շրջակա միջավայրի հիգիենայի ցուցանիշները, 2. Ապահովել ռիսկի գործոնների գնահատման մեթոդների մշակումը, 3. Հետազոտել քանակական «դոզա-պատասխան» կապը շրջակա միջավայրի աղտոտման գործոնների և առողջության վրա դրանց ազդեցության միջև, 4. Գնահատել առողջության վրա աննշան և համալիր աղտոտումների ազդեցությունը, 5. Ճշտել բնակչության այն խմբերը, որոնք ենթարկվում են ռիսկի յուրահատուկ գործոնների ազդեցությանը, 6. Ապահովել շրջակա միջավայրի հիգիենայի մասնագետների համապատասխան վերապատրաստումը ռիսկի գործոնների գնահատման արդի մեթոդները՝ կենսաբանավիճակագրական և արդի համաճարակաբանություն թեմաներով: Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության խնդիրներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքների երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, 2. Մշակել և իրականացնել գիտահետազոտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով և նյութատեխնիկական բազայով ապահովման ծրագրեր: 3. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնական թեմաները
Շրջակա միջավայրի գործոնների համեմատաբար ոչ բարձր կոնցենտրացիաների պատճառով դրանց կապը բնակչության առողջության շեղումների հետ դժվար է որոշել, սակայն այն թողնում է բացասական գաղտնի ազդեցություն, որն ի հայտ է գալիս ժամանակի ընթացքում՝ որպես գործոնի երկարատև ազդեցության արդյունք: Նման ազդեցության հնարավոր արդյունք հանդիսացող հիվանդագին վիճակների առկայությունը պարզելու և զարգացումը կանխատեսելու նպատակով կատարվել է աշխարհագրական-տեղեկատվական վերլուծություն: Վերլուծությունը կատարվել է 1986-1996թթ. ժամանակահատվածի հնարավոր երկարաժամկետ ազդեցության արդյունքները գնահատելու նպատակով՝ ըստ Հայաստանի վարչատարածքային բաժանման: Օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարությունների կողմից հրապարակված պաշտոնական հաշվետվությունների տվյալները: Դրանք վերահաշվարկվել են ըստ մարզերի /քանի որ ընտրված ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ենթարկվել է փոփոխության/: Այսպիսով վերլուծության ընթացքում հաշվի են առնվել շրջակա միջավայրի գործոնների և հիվանդագին վիճակների ոչ միայն բացարձակ մեծությունները, այլ նաև դրանց միջին և ցածր մեծությունների երկարաժամկետ ազդեցության կուտակումը: ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ (ըստ 1000 բնակչի) տարածվածությունը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի Այս ցուցանիշի վերլուծության արդյունքում պարզվել է, որ 1988-1996թթ. ընթացքում բնածին արատների առավել բարձր մակարդակ հստակ գրանցվել են Երևան քաղաքում և Սյունիքի մարզում: Ընդ որում, եթե 1988թ. հիվանդացության մակարդակը երկու տարածաշրջանում բնութագրվել է որպես բարձր՝ ցածր լինելով միայն Տավուշի և Վայոց ձորի մարզերում հիվանդացության մակարդակից, ապա 1989-1995թթ. Սյունիքի մարզը միակն է հանրապետությունում՝ բնածին արատների դեպքերի գրանցման ամենաբարձր մակարդակով: Ըստ այս ցուցանիշի Երևան քաղաքը 1989-1995թթ. գտնվում էր երկրորդ տեղում, իսկ 1996թ. բնածին արատների դեպքերի ամենաբարձր մակարդակ արձանագրվել է երկու տարածաշրջանում՝ Սյունիքի մարզում և Երևան քաղաքում: ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ (ըստ 1000 բնակչի) տարածվածությունը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի Երևան քաղաքը և Լոռու մարզում ք. Ալավերդին հանրապետության միակ քաղաքներն են, որտեղ նորագոյացություններով հիվանդացության մակարդակն զգալի գերազանցել է հանրապետության մյուս տարածաշրջաններում արձանագրված մակարդակները: ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ տարածվածությունը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի, Երևան քաղաքը հանրապետության միակ տարածաշրջանն է, որտեղ 1988-1996թթ. արձանագրվել է պերինատալ մահացության կայուն՝ ամենաբարձր ցուցանիշը: Որոշակի հետաքրքրություն է առաջացնում պերինատալ մահացության ցուցանիշի բարձր մակարդակը Կոտայքի մարզի երկու տարածքներում՝ Հրազդանի շրջանում և Չարենցավանում: Եթե Հրազդանի տարածաշրջանը 1988-1990թթ. նշված ցուցանիշի առումով գտնվում էր երրորդ տեղում, ապա 1991-1996թթ. այն կայունաբար զբաղեցրել է երկրորդ տեղը: Չարենցավան քաղաքում 1988-1992թթ. պերինատալ մահացության մակարդակը եղել է կայունաբար բարձր՝ զբաղեցնելով տարբեր տարիների՝ երկրորդ-երրորդ, իսկ 1990թ.՝ առաջին տեղը: 1994-1996թթ. Չարենցավանում, ինչպես Երևան քաղաքում, պերինատալ մահացության ցուցանիշի մակարդակն զգալիորեն գերազանցել է հանրապետության մյուս տարածաշրջաններում արձանագրված մակարդակը: ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԲԱՑ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի 1988-1995թթ. ժամանակաշրջանում բաց ջրամբարներ թափվող կեղտաջրերի ամենամեծ քանակը կայունաբար արձանագրվել է հետևյալ երեք տարածաշրջաններում՝ Երևան քաղաքում, Արմավիրի և Արարատի մարզերում: Դրա հետ մեկտեղ ուշադրության է արժանի Սյունիքի մարզը, որտեղ նույն ժամանակաշրջանում կեղտաջրերի արտահոսքի ընդհանուր ծավալն զբաղեցրել է երկրորդ տեղը հանրապետությունում, իսկ 1996թ. Երևանի և Արմավիրի մարզի հետ միասին՝ առաջին տեղը: Հարկ է նշել, որ հանրապետության ևս 3 տարածաշրջան՝ Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը 1988-1996թթ. եղել են զգալի քանակությամբ կեղտաջրեր թափող տարածաշրջաններ և վերը նշված ժամանակաշրջանում, ըստ արտահոսող կեղտաջրերի ընդհանուր ծավալի, հանրապետությունում գտնվել են երկրորդ-երրորդ տեղերում: ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՏ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԲԱՑ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՏԱՀՈՍՔԻ քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի 1988-1996թթ. կեղտաջրերի հետ բաց ջրամբարներ թափվող նավթամթերքների ամենամեծ քանակությունը հստակ արձանագրվել է երկու տարածքներում՝ Երևան քաղաքում և Սյունիքի մարզում: Միայն 1995թ. Երևանն ըստ այդ ցուցանիշի հանրապետությունում զբաղեցրել է երկրորդ տեղը, Սյունիքի մարզը՝ 1989թ. այդ ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ, իսկ 1996թ.՝ երրորդ տեղերը: Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերը բնութագրվում են ջրավազաններ թափվող նավթամթերքների զգալի քանակություններով և 1988-1996թթ. փոխարինաբար հանրապետությունում զբաղեցրել են երկրորդ-երրորդ տեղերը: ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ՝ հանրապետությունում պեստիցիդների օգտագործման տվյալներն ընդգրկում են 1988-1991թթ. ժամանակաշրջանը, քանի որ մինչև 1990թ. պեստիցիդների ներկրումը, պահպանումը, բաշխումը և օգտագործումը կատարվում էին կենտրոնացված, և տարվում էր պատշաճ հաշվառում: ՔԼՈՐՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 1988-1991թթ. հանրապետությունում քլորօրգանական պեստիցիդների օգտագործման մակարդակի վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանց ամենամեծ քանակությունն օգտագործվել է հետևյալ 5 մարզերում՝ Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի, ընդ որում նշված մարզերն օգտագործված պեստիցիդների քանակի, տարբեր տարիներին փոխարինաբար հանրապետությունում զբաղեցրել են առաջին կամ երկրորդ տեղը: ՖՈՍՖՈՐՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 1988-1991թթ. ֆոսֆորօրգանական պեստիցիդների օգտագործման ամենաբարձր մակարդակը եղել է 4 մարզում՝ Արարատի, որը վերջին 3 տարում գտնվել է առաջին տեղում: Տավուշի, որը 1988-1989թթ. զբաղեցրել է առաջին, իսկ 1990-1991թթ.՝ երկրորդ տեղը: Կոտայքի մարզն օգտագործման քանակի առումով 1988-1989թթ. գտնվել է երկրորդ, իսկ 1990-1991թթ.՝ առաջին տեղում: Արագածոտնի մարզը 1988թ. զբաղեցրել է առաջին, իսկ հետագա 3 տարիներին՝ երկրորդ տեղը: ԿԱՐԲԱՄԱՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 1988-1991թթ. կարբամատ պարունակող պեստիցիդներն ամենաշատն օգտագործվել են Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում: Տավուշի և Արարատի մարզերում դրանց օգտագործման ամենաբարձր մակարդակը գրանցվել է 3 անգամ՝ 4 տարվա ընթացքում: Արմավիրի մարզում 1989թ. գրանցվել է օգտագործման ամենաբարձր մակարդակը, իսկ մնացած տարիներին հստակ զբաղեցրել է երկրորդ տեղը: ՆԻՏՐՈՖՈՒՐԱՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 1988-1991թթ. նիտրոֆուրաններ պարունակող պեստիցիդների օգտագործման ամենաբարձր քանակություններն արձանագրվել են հետևյալ 4 մարզում՝ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի և Տավուշի: Նշված ժամանակաշրջանում՝ թվարկված մարզերը հաջորդաբար զբաղեցրել են առաջին կամ երկրորդ տեղը: Ուշադրության է արժանի Վայոց ձորի մարզը, որը բոլոր՝ 4 տարվա դիտարկումների ընթացքում հստակ զբաղեցրել է երկրորդ տեղը: ԾԾՈՒՄԲ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 4 տարվա դիտարկումների ընթացքում ծծումբ պարունակող պեստիցիդների ամենամեծ քանակություններն օգտագործվել են Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Հարկ է հաշվի առնել նաև, որ Արարատի և Արագածոտնի մարզերում արձանագրվել են ծծումբ պարունակող պեստիցիդների օգտագործման զգալի քանակություններ: ՊՂԻՆՁ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԾԱԽՍԸ Հայաստանի Հանրապետության տարածքում 1հա հողատարածքի վրա՝ ըստ ակտիվ նյութի քաշի, ըստ մարզերի 1988-1991թթ. պղինձ պարունակող պեստիցիդների օգտագործման ամենաբարձր քանակներ կայուն կերպով պահպանվել են Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում: Արժանի են ուշադրության Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում օգտագործված պղինձ պարունակող պեստիցիդների զգալի քանակները: ԲԱՑ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՐԻ ՆԻՏՐԻՏՆԵՐՈՎ աղտոտման խտությունները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի 1988-1993թթ. ժամանակաշրջանում բաց ջրամբարների բոլոր գետահատվածներում չի գրանցվել նիտրիտների թույլատրելի սահմանային խտությունների գերազանցում: Նույն ժամանակաշրջանում նիտրիտների ամենաբարձր խտությունը հստակ դիտվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Արմավիրի մարզում 1988-1989թթ. գրանցվել է նիտրիտների ամենաբարձր խտություն, իսկ 1990 թվականից կայունաբար զբաղեցրել է երկրորդ տեղը: Հակառակ դրան, Շիրակի մարզը 1989թ. գտնվել է երկրորդ տեղում, իսկ 1991-1992թթ. այնտեղ գրանցվել է ամենաբարձր նիտրիտների խտություն հանրապետությունում: Սակայն որոշակի գետահատվածներում հետազոտությունների բացակայության պատճառով հնարավոր չէ գնահատել իրական պատկերը մարզում՝ 1992-1993թթ.: Նկատվել է նիտրիտների խտության աճի միտում Երևան քաղաքում: Եթե 1988-1991թթ. այնտեղ վիճակն այդ առումով բարվոք էր, ապա 1992թ. Երևանն զբաղեցրել է երկրորդ, իսկ 1993թ.՝ առաջին տեղը հանրապետությունում: Ուշադրության արժանի է նաև Արագածոտնի մարզը, որը 1990-1993թթ. գտնվել է երկրորդ տեղում: ԲԱՑ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ աղտոտման խտությունները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի 1988-1993թթ. ժամանակաշրջանում բաց ջրամբարների բոլոր գետահատվածներում նիտրատների քանակի գերազանցում թույլատրելի սահմանային խտությունների՝ չի գրանցվել: Դրանց ամենաբարձր խտությունը գրանցվել է Երևան քաղաքում: 1993թ. Երևանը հանրապետությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ կեղտոտման մակարդակով: Շիրակի մարզում 1988-1989թթ. գրանցվել է նիտրատների ամենաբարձր խտությունը, իսկ 1990թ. նույն ցուցանիշով գտնվել է երկրորդ տեղում: 1992-1993թթ. հետազոտությունների տվյալների բացակայության պատճառով հնարավոր չէ գնահատել իրական վիճակը մարզում: Ուշադրության են արժանի Լոռու և Արմավիրի մարզերը, որտեղ նշված ժամանակաշրջանում բաց ջրամբարներում նիտրատների պարունակությունը, ըստ տարիների, հաջորդաբար տեղափոխվել է առաջին տեղից երկրորդը և հակառակը: Տավուշի մարզում նիտրատների ամենաբարձր խտություն դիտվել է 1988-1990թթ. այդ ցուցանիշն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 1993թ. մարզում հետազոտություններ չեն կատարվել: ԲԱՑ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՐԻ՝ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐՈՎ աղտոտման խտությունները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի Երևան քաղաքը բաց ջրամբարներում նավթամթերքների խտության առումով հաստատուն կերպով զբաղեցրել է առաջատար տեղ: 1988, 1990, 1992, 1993թթ. գրանցվել է խտությունների ամենաբարձր մակարդակ: Միայն 1989թ. Երևանը գտնվել է երկրորդ, իսկ 1991թ.՝ երրորդ տեղերում: Այդ տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում Կոտայքի մարզը, որտեղ 1988-93թթ. նավթամթերքների խտությունը բաց ջրամբարներում փոփոխվել է ըստ տարիների՝ գտնվելով առաջին կամ երկրորդ մակարդակում: Արարատի մարզը, որտեղ 1988-1993թթ. գրանցվել էր նավթամթերքների առավելագույն խտությունը, հետագայում չի հասել առաջին 3 մակարդակներին, իսկ Արմավիրի մարզը, զբաղեցնելով 1992թ. երկրորդ տեղը, 1993թ. տեղափոխվել է առաջին տեղ: Հարկ է նշել, որ Շիրակի մարզը 1989թ. գրավել է նավթամթերքների ամենաբարձր խտությունը բաց ջրամբարներում, 1990թ. այդ ցուցանիշով գտնվել է երկրորդ տեղում հանրապետությունում, իսկ 1992-1993թթ. մարզում հետազոտություններ չեն կատարվել: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ համախառն ծավալների քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի (անշարժ աղբյուրներից) Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Լոռու և Արմավիրի մարզերում անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների համախառն ծավալների քանակն զգալիորեն գերազանցել է՝ համեմատած հանրապետության այլ տարածաշրջանների հետ: Նշված տարածաշրջաններից Երևանը, Արարատի և Կոտայքի մարզերն ունեն արտանետումների ամենաբարձր քանակ, իսկ Լոռիում և Արմավիրում դրանք կայուն կերպով գտնվել են երկրորդ տեղում: Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքներում արտանետումների քանակները կազմել են հանրապետությունում ամբողջ արտանետումների 90-99,2 տոկոսը: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ համախառն ծավալների քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի (անշարժ աղբյուրներից) Ազոտի օքսիդների համախառն արտանետումների ամենամեծ քանակները կայուն կերպով գրանցվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Ազոտի օքսիդների համախառն արտանետումների զգալի քանակներ են դիտվել Արարատի, Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում, որոնք զբաղեցրել են երկրորդ տեղը: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ համախառն ծավալների քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի (անշարժ աղբյուրներից) Ըստ ածխածնի օքսիդի արտանետումների համախառն ծավալների՝ հանրապետությունում միակ առաջատարը եղել է Երևան քաղաքը: Ածխածնի օքսիդի համախառն արտանետումների զգալի քանակներ գրանցվել են նաև Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերում, որոնք այդ ցուցանիշով զբաղեցրել են երկրորդ տեղը: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԿԱՊԱՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ համախառն ծավալների քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի (անշարժ աղբյուրներից) Դրանց ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երևան քաղաքում: Մյուս տարածքներում կապարի միացությունների արտանետումների համախառն ծավալը եղել է անհամեմատ քիչ և գտնվել է միևնույն մակարդակում՝ բոլոր մարզերում: ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԲԵՆԶԻՆԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ համախառն ծավալների քանակը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ մարզերի Երևան քաղաքը կայուն կերպով հանդիսացել է հանրապետության միակ տարածքը, որտեղ բենզինի արտանետումների համախառն ծավալները եղել են ամենամեծը և զգալիորեն գերազանցել են հանրապետության մյուս տարածաշրջաններում առկա գրեթե հավասար արտանետումները: 3.1. Խմելու ջրի որակ Իրավիճակային վերլուծություն Ստորերկրյա ջրերի ռացիոնալ օգտագործումը, կոնսերվացիան և որակի բարելավումը կարգավորվում են տարբեր իրավաբանական, տնտեսագիտական և վարչարարական փաստաթղթերով: Հայաստանի Հանրապետության օրենքներ՝
1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, 2. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝
«Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» 10.12.93թ. N 518: Սակայն, ներկայումս հանրապետությունում, համապատասխան իրավաբանական ակտերի, նորմատիվ, կարգավորող փաստաթղթերի լիարժեք փաթեթ դեռևս գոյություն չունի՝ «Խմելու ջրի մասին» օրենքի բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, Հայաստանն ակտիվ մասնակցում է միջազգային կարգավորող փաստաթղթերի մշակման համաեվրոպական գործընթացին, մասնավորապես, Ջրի և առողջության հիմնահարցերի արձանագրության մշակման գործում, որտեղ ներառված սկզբունքները և մոտեցումները նախատեսվում է արտացոլել ազգային օրենսդրության մեջ: Բնակավայրերի ջրամատակարարումը Հայաստանում իրագործվում է 867 կենտրոնացված և գերատեսչական ջրմուղների միջոցով: Դրանց շահագործումն իրականացնում են՝ 1. Երևան քաղաքում՝ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, 2. Մյուս քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը: Հայաստանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանրապետության ջրմուղների 95.5 տոկոսը սնվում է ջրամատակարարման ստորերկրյա աղբյուրներից՝ կայուն որակի ջրով: Ջրի որակն անմիջապես ջրառի տեղերում, ըստ զգայաբանական, թունաբանական և մանրէաբանական ցուցանիշների, հիմնականում համապատասխանում է հայրենական, ինչպես նաև ԱՀԿ-ի նորմատիվների պահանջներին: Միայն մի քանի աղբյուրներում աղիքային ցուպիկի ցուցանիշը (ինդեքս) տատանվում է 4-46-ի սահմաններում, կան նաև այլ ցուցանիշներով շեղումներ ունեցող աղբյուրներ: Հայաստանում խմելու ջրերը հիմնականում բնութագրվում են ցածր հանքայնացմամբ, փափկությամբ, հաստատուն քիմիական բաղադրությամբ, ֆտորի և դրա միացությունների ցածր պարունակությամբ: Չնայած ջրառի տեղերում ջրի բավարար քանակին՝ գործնականում բոլոր քաղաքներում և գյուղական բնակավայրերի մեծ մասում բնակչությունը ջուր ստանում է օրական 2-6 ժամ: Այսպես, Երևան քաղաքը սնող աղբյուրներից ստացվող ջրաքանակը, 1 բնակչի հաշվարկով, կազմում է մոտավորապես 800 լ/օր, սակայն ներքին ցանցում առկա հոսակորուստների պատճառով իրականում սպառողին է հասնում միայն 200 լ/օր ջուր: Նույն վիճակն է և հանրապետության մյուս բնակավայրերում: Հանրապետության ջրամատակարարման համակարգերի մոտ 50 տոկոսն աշխատում է պոմպերի միջոցով, որոնք հաճախ անջատվում են էլեկտրաէներգիայի բարձր արժեքի պատճառով: Ջրի կորուստները բաշխիչ ցանցում չափազանց մեծ են՝ ջրախողովակների բարձր մաշվածության հետևանքով: Վերոհիշյալի պատճառով կենտրոնական ցանցով մատակարարվող ջուրն իր մանրէաբանական ցուցանիշներով հաճախակի չի համապատասխանում նորմերին, ինչը վկայում է ջրի «երկրորդային» աղտոտման մասին՝ ջրաղբյուրից մինչև սպառողը ջրի տեղափոխման ընթացքում: Այստեղ բնակչության առողջության համար ռիսկը կայանում է ոչ թե աղիքային վարակիչ հիվանդություններով ընդհանուր հիվանդացության աճի մեջ, այլ ջրի միջոցով տարածվող սուր վարակիչ հիվանդությունների ջրային բռնկումների վտանգի մեջ, որի ընթացքում վարակվում են միանգամից զգալի թվով մարդիկ: Ակնհայտ դիտարկվում է ջրի որակի վատթարացում՝ գլխամասային կառույցներից հեռանալուն զուգընթաց, հատկապես մեծ քաղաքներում: Դրա գլխավոր պատճառը ջրամատակարարման ներքին ցանցի անբավարար սանիտարատեխնիկական վիճակն է՝ ջրախողովակների ծայրահեղ մաշվածության հետևանքով: Ջրամատակարարման ցանցից նմուշառված խմելու ջրի նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 98-99 տոկոսները չեն համապատասխանել «Խմելու ջուր» պետստանդարտի պահանջներին, որի արդյունքն է ջրամատակարարման ներքին ցանցում ջրի երկրորդային աղտոտումը: Ընդ որում, տարեցտարի հստակ դիտվում է ջրատարների սանիտարատեխնիկական վիճակի վատթարացման միտումը: Գործնականում վերջին 10 տարվա ընթացքում որևէ զգալի ներդրումներ ջրատարները պատշաճ սանիտարատեխնիկական վիճակի բերելու համար (վերանորոգման-վերականգնման աշխատանքներ չեն կատարվել՝ ֆինանսական դժվարությունների հետ կապված): Դրա հետևանքով, եթե սանիտարական նորմերին չհամապատասխանող ջրատարների թիվը 1990թ. կազմել է 21 տոկոս, ապա 1993թ. այն կազմել է 39.3 տոկոս, իսկ 1996թ.՝ 52 տոկոս: Մանրէաբանական ցուցանիշներով ստանդարտին չհամապատասխանող նմուշների թիվն աճել է 1996թ. 9.4 տոկոսից 13.4 տոկոս՝ 1998թ.: Արդյունքում, եթե մինչև 1992թ. հանրապետությունում սուր աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային բռնկումներ չէին արձանագրվել, ապա, սկսած 1992թ., արձանագրվել են ջրային բռնկումներ՝ հետևյալ թվով՝
Գրանցված վարակիչ հիվանդությունների կազմում հիմնականում գերակշռում են մանրէային դիզենտերիան և սուր աղիքային վարակիչ հիվանդացությունը, եզակի դեպքերում՝ սալմոնելյոզը, որովայնային տիֆը, գաստրոէնտրոկոլիտը և վիրուսային հեպատիտ Ա-ն: Վիճակը սրվում է ջրի մատակարարման հետևանքով, երբ ջուրը տրվում է քիչ քանակով և ընդհատումներով, որը ոչ միայն կորուստների պատճառ է դառնում, այլև հանդիսանում է ջրի երկրորդային աղտոտման հիմնական պատճառը: Քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրատարների սանիտարատեխնիկական վիճակը խիստ տարբեր է: Գյուղական ջրատարները, որոնք տարիների ընթացքում գտնվել են իշխանության տեղական մարմինների ենթակայության տակ, ծայրահեղ բարձիթողի վիճակում են: Տեղերում չկա շահագործման համար անհրաժեշտ աշխատակազմը, ջրամատակարարման կառույցներում և ցանցերում չեն կատարվում կանխարգելիչ վերականգնողական աշխատանքներ: Գործնականում բացակայում է մատակարարվող ջրի որակի արտադրական հսկողությունը: Կենտրոնացված ջրատարների ջրի որակը մշտապես (ամեն օր) պետք է հսկվի ջրամատակարարող ձեռնարկությունների լաբորատորիաների կողմից, սակայն համապատասխան լաբորատորիաների անբավարար թվաքանակը տեղերում և դրանց անբավարար ապահովվածությունը սարքավորումներով պատճառ են հանդիսանում ջրի որակի դիտարկման ծայրահեղ անբավարար իրականացման: Լաբորատորիաներում զգացվում է համապատասխան սարքավորումների պակաս: Մանրէաբանական հետազոտությունների մեթոդներն անկատար են, բացակայում են արագընթաց մեթոդները: Այդ բոլորը հնարավորություն չի տալիս ժամանակին հայտնաբերելու ջրի աղտոտման դեպքերը՝ ռիսկը բնակչության առողջության համար լրիվ բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար: Եվրոստանդարտների ներդրման գործընթացի ժամանակ անհրաժեշտ է վերանայել հետազոտությունների որոշ մեթոդներ և ավելացնել նոր ցուցանիշներ: Փաստորեն, լիարժեք չի կատարվում խմելու ջրի որակի ամբողջական հետազոտման և հսկման ծրագիրը: Ջրի կառավարման ինվեստիցիոն ծրագրերը պետք է հաշվի առնեն, որ Հայաստանում խմելու ջրի մատակարարման համակարգերը կարգի բերելու համար պահանջվում են մեծածավալ ֆինանսական և նյութական ռեսուրսներ, իսկ ներդրումներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծայրահեղ կարևորության կառուցվածքների՝ խողովակագծերի և ջրի վարակազերծման կառույցների շինարարությանը: Խմելու ջրի ապահովվածության և որակի պետական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, մասնավորապես, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման՝ ծառայության պարտականությունների մեջ մտնում են՝ 1. մասնակցություն ինչպես կենտրոնացված, այնպես և հատուկ ջրօգտագործման ջրամատակարարման աղբյուրի ընտրման գործընթացին՝ համապատասխան եզրակացություն տալու նպատակով, 2. մասնակցություն ջրի վերցման տեղի ընտրության գործընթացին՝ համապատասխան թույլտվություն տալու նպատակով, 3. ջրամատակարարման կառույցների նախագծերի փորձաքննություն և համաձայնեցում, 4. ջրամատակարարման համակարգերի շինարարության վերանորոգման և վերակառուցման ընթացքի նկատմամբ հսկողություն, 5. մասնակցություն ջրամատակարարման կառույցների շահագործման ընդունման հանձնաժողովների աշխատանքներին, 6. սանիտարական կանոնների և պետական ստանդարտների պահանջների պահպանության հսկողություն՝ ջրամատակարարման կառույցների օգտագործման ընթացքում, 7. բնակչությանը տրվող խմելու ջրի որակի և անվտանգության հսկողություն, 8. պետական ստանդարտների պահանջներին խմելու ջրի որակի անհամապատասխանության դեպքում խմելու ջրի օգտագործման նպատակով ջրամատակարարման կառույցների շահագործման դադարեցում՝ մինչև սանիտարական կանոններից և նորմերից հայտնաբերված շեղումների վերացումը: Հարկ է նշել նաև Հայաստանի եզակի բնային բուժիչ գործոնը՝ ստորերկրյա հանքային ջրերը: Հանքային բուժիչ ջրերի որակը հանրապետությունում կարգավորվում է պետական ստանդարտով, որը գործում է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներից: Սակայն այդ ստանդարտը չի համապատասխանում Եվրամիության և ԱՀԿ-ի դիրեկտիվներին, ավելին, ոչ բոլոր հանքային ջրի աղբյուրների նկատմամբ է իրականացվում կանոնավոր հսկողություն և մեծամասնության համար չեն որոշված սանիտարական պաշտպանության գոտիները: Հայաստանում դեռևս չկան լիարժեք իրավաբանական ակտեր և այլ նորմատիվ փաստաթղթեր՝ աղտոտումից ջրային աղբյուրների պաշտպանության, դրանց օգտագործման, տեղափոխման, վերամշակման և մատակարարման հարցերը կարգավորելու համար: Մշակման փուլում է գտնվում հանքային ջրերի և դրանց օգտագործման բոլոր հարցերն ընդգրկող օրենքի նախագիծը: Հիդրոսֆերայի (ջրոլորտի) պատշաճ պահպանության և բնակչությանը բարորակ խմելու ջրով ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային ծրագիրը ներառված է շրջակա միջավայրի պահպանության ազգային ծրագրում, որը հաստատվել է 1999թ. հունվարին: Ծրագրում հիմնականում սահմանված են գործողությունների և ծրագրերի գերակայությունները, ծառայությունների և գերատեսչությունների պարտականությունները, միջգերատեսչական համակարգման մեխանիզմը, բնակչության ուսուցման, տեղեկատվության ու ջրի պահպանության միջոցառումների իրականացման գործում ներգրավման մեթոդները: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Տեխնիկապես ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող ջրատնտեսական համակարգի կառույցների վերանորոգում կամ փոխում, ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացում, 2. Խմելու ջրի որակի արտադրական հսկողության և դիտարկման բարելավում, առկա արտադրական լաբորատորիաների սարքավորումների և մեթոդիկաների արդիականացում, 3. Ջրամատակարարման ինքնահոս համակարգերի քանակի ավելացում և ջրամատակարարման ցանցերում հոսակորուստների նվազեցում: Գործողություններ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մակարդակով՝
Տեղական մակարդակով (մարզեր և համայնքներ)՝
Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և ներդնել ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագիր, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սանիտարատեխնիկական վիճակի բարելավման, ջրային աղբյուրների սանիտարական գոտիների պահպանման և բնակավայրերին տրվող խմելու ջրի որակի ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրեր, ինչի համար ստեղծել ջրամատակարարման բնագավառի համակարգման միջգերատեսչական կոմիտե, 2. Մշակել և իրականացնել ջրամատակարարման ցանցերի վերանորոգման և փոխման անհետաձգելի միջոցառումների և խմելու ջրի մաքրման և վարակազերծման կառույցների վերակառուցման ծրագրեր, 3. Ապահովել արտադրական անհրաժեշտ հսկողություն բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի նկատմամբ: 3.2. Մակերևութային ջրերի որակը և բաց ջրավազանների վիճակը Իրավիճակային վերլուծություն Բաց ջրավազանների աղտոտման հիմնական պատճառը տնտեսաֆեկալ և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարող տարածքներից անկազմակերպ արտահոսքերով (հալվող, անձրևային, գետնային և ոռոգման ջրեր) աղտոտումն է: Չնայած տնտեսական ճգնաժամի հետևանքով արդյունաբերական արտահոսքերը նվազել են, այնուամենայնիվ, բաց ջրավազանների ջրի աղտոտման խնդիրը շարունակում է պահպանել իր կարևորությունը: Հանրապետությունում գոյություն ունի մոտ 56 բաց ջրավազան՝ 50 գետ և 6 լիճ: Ամենախոշոր գետերը Արաքս և Ախուրյան սահմանամերձ գետերն են, ամենամեծ լիճը՝ Սևանա լիճը: Մակերևութային ջրերի ընդհանուր դեբիտը կազմում է մոտ 6.5-7մլն մ3: Հանրապետության բոլոր քաղաքների, շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի մոտ 20% կոյուղացված են: Կեղտաջրերի ընդհանուր արտահոսքը ջրավազաններ 1998թ. կազմել է մոտ 760 մլն մ3, իսկ 1996թ.՝ փոքր ինչ պակաս՝ 600 մլն մ3: Կոյուղացված բնակավայրերի բոլոր կեղտաջրերը թափվում են բաց ջրավազաններ, բացի Արտաշատի կեղտաջրերից, որտեղ գործում են կենսաբանական մաքրման լճակներ: Հանրապետությունում, չհաշված պարզունակ ցածր արդյունավետությամբ կեղտաջրերի մաքրման օբյեկտները, գոյություն ունեն կեղտաջրերի ամբողջական մեխանիկական և կենսաբանական մաքրման և վնասազերծման 20 համաքաղաքային կառույցներ: Դրանք բոլորն էլ, առանց բացառության, չեն ապահովում կեղտաջրերի պատշաճ մաքրումը և վնասազերծումը՝ անարդյունավետ գործելու պատճառով հիմնականում ոչ բավարար նախագծային հզորության և մաքրման տեխնոլոգիայի խախտումների հետևանքով: Այսպես, Երևանի մաքրման կայանն ի վիճակի է մաքրել գոյացող կեղտաջրերի միայն 40 տոկոսը, Վանաձորինը՝ 48 տոկոս, Արմավիրինը՝ մոտ 75 տոկոս և այլն: Հանրապետությունում սկսած 1990թ. գործնականորեն ոչ մի մաքրման կայան չի գործել՝ առկա ճգնաժամային իրավիճակի, էլեկտրաէներգիայի ծայրահեղ անբավարարության, իսկ հետագայում նաև դրա գնի բարձրացման պատճառով: Լավագույն դեպքում կատարվում է մեխանիկական մաքրում, եզակի դեպքերում՝ կեղտաջրերի վնասազերծում: Բոլոր մաքրման կայանները կառուցված են մինչև 1990թ., դրանց տեխնոլոգիաները հնացել են և չեն համապատասխանում արդի պայմաններին և պահանջներին, դրանք ծայրահեղ անեկամտաբեր են, և շահագործումը պահանջում է մեծ ծախսեր, հատկապես օգտագործվող էլեկտրաէներգիայի վրա: Բաց ջրավազաններն աղտոտումից պահպանելու գործընթացը կարգավորվում է «Մակերևութային ջրերի պահպանումն աղտոտումից» N 4630-88 սանիտարական նորմերով և կանոններով, իսկ աղտոտող նյութերի պարունակությունը՝ «Վնասակար նյութերի սահմանային թույլատրվող խտությունները տնտեսական խմելու և կուլտուր-կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրերում» ցանկով: Վերջինս հաստատվել է 1988թ. և չի վերանայվել, դրա մեջ հաշվի չեն առնված մի շարք աղտոտող նյութեր: Բաց ջրավազանների ջրի վիճակի դիտարկումը Հայաստանում իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Նախատեսված է բաց ջրավազանների ջրի վիճակի դիտարկումներ 55 ջրավազաններում՝ 131 դիտարկման կետերի միջոցով: Սակայն իրականում այն իրականացվում է անբավարար և անկանոն: Այսպես՝ 1995թ. ընթացքում դիտարկումներ են կատարվել միայն 13 ջրավազաններում, հետազոտված նմուշների քանակը տարեկան կազմել է ընդամենը 165: Հսկողությունն իրականացվում է հիմնականում 9 ցուցանիշներով և բաղադրիչներով՝ թթվածնի կենսաբանական պահանջ, թթվածնի քիմիական պահանջ, լուծված թթվածին, ամոնիակ, նիտրատներ, նիտրիտներ, ֆոսֆատներ, նավթամթերքներ, պղինձ), որն անբավարար է: Գործնականում բացակայում է որևէ հսկողություն ջրի մեջ պեստիցիդների և թունաքիմիկատների, ինչպես նաև մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշների նկատմամբ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը կանոնավոր կերպով իրականացնում է բաց ջրավազանների ջրերի միայն մանրէաբանական հետազոտություններ՝ խոլերայի հարուցիչ և մասամբ պաթոգեն միկրոֆլորա հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում են խոլերայի վիբրիոնի ավիրուլենտ շտամներ, 1998թ. հայտնաբերվել է վիբրիոնը՝ «Օգավա» սերովարը: Նշված վիբրիոնը ոռոգման ցանցից մուտք էր գործել ջրատար և պատճառ էր դարձել խոլերա հիվանդության բռնկման Արմավիրի Զարթոնք գյուղում: Վարակման պատճառը Մեծամորի ինֆեկցիոն հիվանդանոցի, Արմավիրի և Մեծամոր քաղաքների կեղտաջրերը բաց ջրամբարների մեջ առանց մաքրման և վարակազերծման թափվելն էր, խոլերայի հարուցիչի հայտնաբերման տեղից վերև: Հայաստանի ամենանշանակալի մակերևութային ջրային օբյեկտը Սևանա լիճն է: Հազարամյակների պատմություն ունեցող քաղցրահամ մաքուր ջրով Սևանա լիճն անցած տարիների ընթացքում մեծ դեգրադացիայի է ենթարկվել հետևյալ պատճառներով.
Այս հիմնահարցերի լուծման նպատակով Հայաստանում 1998թ. մշակվել է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը, որում ընդգրկվել են լճի բնական պաշարների կայուն կառավարման, մակարդակի բարձրացման, ջրահավաք ավազանում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության հարցերը: Գիտակցելով Սևանա լճի ոչ միայն էկոլոգիական, այլև սոցիալ-տնտեսական և մշակութային յուրահատկությունը՝ 2001թ. ընդունվեց «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն մշակվել և Ազգային ժողովի հավանությանն է արժանացել Սևանա լճի համակարգերի վերականգնման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Կեղտաջրերի մաքրման և վարակազերծման գոյություն ունեցող կայանների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դրանցում օգտագործվող տեխնոլոգիաների արդիականացում, 2.Ծայրաստիճան մաշված կոյուղու ցանցերի վերանորոգում կամ փոխում, կոյուղու համակարգերի կառուցում այնտեղ, որտեղ այդպիսիք բացակայում են, 3. Բաց ջրամբարների վիճակի դիտարկման բարելավում: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և իրականացնել կեղտաջրերի մաքրման և վարակազերծման գոյություն ունեցող կայանների վերանորոգման և վերակառուցման, նորերի կառուցման, դրանցում օգտագործվող տեխնոլոգիաների արդիականացման ծրագրեր, 2. Մշակել և իրականացնել կոյուղու ցանցերի վերանորոգում կամ փոխում, կոյուղու համակարգերի կառուցում, դրանք շահագործող կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացում, 3. Իրականացնել բաց ջրամբարների վիճակի և մակերևութային ջրերի որակի համալիր, մշտական դիտարկում՝ լիարժեք ծավալով և ժամանակակից մեթոդիկաների օգտագործմամբ: 3.3. Մթնոլորտային օդ Իրավիճակային վերլուծություն Մթնոլորտային օդի որակը Հայաստանում պայմանավորված է շարժական /ավտոմոբիլային տրանսպորտի/ և անշարժ աղտոտման աղբյուրների արտանետումներով, տարածման օդերևութաբանական պայմաններով և անդրսահմանային աղտոտումներով: Վնասակար նյութերի արտանետում մթնոլորտային օդ Աղտոտումներից մթնոլորտային օդի պահպանության հարցերը Հայաստանում կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև 4946/8 Բնակավայրերի մթնոլորտային օդի պահպանման սանիտարական կանոններով: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային գործընթացներին և կատարում է հետևյալ Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները՝
Հայաստանն ուներ բավականին հզոր զարգացած արդյունաբերություն, ուր մթնոլորտի աղտոտման տեսակետից ամենավտանգավորները քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան և շինարարական արդյունաբերությունն էին: Դրանք հիմնականում տեղադրված էին 5 քաղաքում՝ Երևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Ալավերդի: Մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով ժամանակին այդ 5 քաղաքները գտնվում էին նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ամենաաղտոտված (մթնոլորտային օդի տեսակետից) 50 քաղաքների ցանկում: 1980-90-ական թթ. տեղի էին ունենում յուրահատուկ վնասակար նյութերի՝ քլորոպրենի, քլորի, ամոնիակի արտանետումներ: Դրանցից բացի, քաղաքներում առկա էր հետևյալ իրավիճակը\ Երևան քաղաքում մթնոլորտային օդն աղտոտվում էր ազոտի երկօքսիդով, ածխածնի օքսիդով, ծծմբային անհիդրիդով, բենզպիրենով: Վանաձորում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտումն ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Աղտոտման հիմնական աղբյուրը՝ ավտոտրանսպորտը, առաջատար արդյունաբերությունը՝ քիմիական: Առկա էին յուրահատուկ վնասակար նյութի՝ ամոնիակի արտանետումներ: Արարատում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտում՝ ցեմենտի փոշով, ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Առաջատար արդյունաբերությունը շինարարական-ցեմենտի արտադրությունն էր: Հրազդանում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտում ցեմենտի փոշով, ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Առաջատար արդյունաբերությունն էներգետիկան և շինարարական-ցեմենտի արտադրությունն էր: Մթնոլորտային աղտոտման հզոր աղբյուր էր նաև ավտոտրանսպորտը: Դրա արտանետումները կազմում էին ընդհանուր արտանետումների 60-67 տոկոսը: Արդյունաբերության անկման հետևանքով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումները Հայաստանում խիստ նվազեցին և ավտոմոբիլային տրանսպորտը ներկայումս մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուր է հանդիսանում, հատկապես մեծ քաղաքներում, որտեղ, համաձայն համընդհանուր մարդահամարի տվյալների, բնակվում է Հայաստանի բնակչության մոտավորապես 50 տոկոսը: Մթնոլորտային օդի որակի գնահատում Հայաստանում մթնոլորտային օդի որակը գնահատվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներով և ազդեցության կողմնորոշող անվտանգ մակարդակներով: Սակայն վերջիններս հաստատվել են 1988թ. և մինչ այժմ չեն վերանայվել, դրանց մեջ բացակայում է մի շարք աղտոտող նյութեր: Հայաստանում մթնոլորտային օդի որակը որոշվում է պետական դիտարկման ցանցի միջոցով, որն ունի ծայրահեղ սահմանափակ թվով դիտարկման ստացիոնար կետեր: Գործնականում դիտարկումը համեմատաբար կանոնավոր իրականացվում է միայն վերը նշված հինգ քաղաքներում: Որոշվում են օդում փոշու, ազոտի և ծծմբի դիօքսիդների, ածխածնի օքսիդի կոնցենտրացիաները: Մնացած յուրահատուկ վնասակար նյութերի պարունակությունը, ինչպիսիք են քլորոպրենը, քլորը, ամոնիակը, բենզպիրենը, կապարը, ածխաջրածինները, որոշվում են անկանոն ձևով, դեպքից դեպք, կամ ընդհանրապես չեն որոշվում, որը հնարավորություն չի տալիս գնահատել դրանց հնարավոր ազդեցությունն առողջության վրա: Այնուամենայնիվ, մթնոլորտ արտանետումների քանակությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ աղյուսակում նշված 4 քաղաքները մնում են գերակայող՝ մթնոլորտի աղտոտվածության առումով, իսկ Երևան քաղաքը հանրապետության «ամենաաղտոտված» քաղաքն է:
Բոլոր որոշված վնասակար նյութերի խտություններն օդում գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (այսուհետև՝ ՍԹԿ): Մթնոլորտային օդում ՍԹԿ-ի գերազանցումը 1995թ. բերված է աղյուսակում՝ Դիտարկման ընթացքում ծանր մետաղների՝ նիկելի, կապարի, կադմիումի, պղնձի, մանգանի և վանադիումի, օզոնի և բենզպիրենի խտությունները, ինչպես նաև յուրահատուկ աղտոտող նյութերի (ֆենոլ, ֆորմալդեհիդ և այլն) պարունակության միջին և առավելագույն արժեքները կամ չեն որոշվել, կամ որոշվել են դեպքից դեպք: Այդ պատճառով մթնոլորտային օդում դրանց պարունակության փոփոխման միտումները բացահայտել հնարավոր չէ: Այդ ուղղությամբ կան եզակի տվյալներ, օրինակ, 1987թ. Վանաձորում ամոնիակի խտությունը գերազանցել է ՍԹԿ-ն 20 անգամ, իսկ Ալավերդիում՝ ծծմբաթթվի խտությունը գերազանցել է ՍԹԿ-ն 2.4 անգամ: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայություններ 1. Մթնոլորտային օդի որակի դիտարկման բարելավում, դիտարկման անհրաժեշտ ցանցի ստեղծում, դիտարկման արդիականացում, ինչպես հետազոտվող նյութերի ցանկի, այնպես էլ հետազոտությունների քանակի ավելացման միջոցով, դիտարկման լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի բարելավում, 2. Արտանետումների խիստ հաշվառման և դրանց նվազեցման միջոցառումների իրականացման ապահովում, արտանետումներում վնասակար նյութերի որսման և մաքրման սարքավորումների վերանորոգում և նորացում, 3. Մթնոլորտային օդի որակի կառավարման բնագավառի առկա օրենսդրական բազայի համապատասխանեցումը Հայաստանի համար ընդունելի միջազգային պահանջներին և Եվրախորհրդի ստանդարտներին: Գործողություններ
III. Պինդ մասնիկներով և ծանր մետաղներով աղտոտման նվազեցում
IV. Մթնոլորտային օդի որակի նկատմամբ հսկողություն
VI. Հասարակության իրազեկում
VII. Հասարակական առողջության բարելավման պետական ծրագրերի մշակում
Առաջնահերթ գործողություններ 1. Իրականացնել մթնոլորտային օդի որակի համալիր, մշտական դիտարկում՝ լիարժեք ծավալով և ժամանակակից մեթոդիկաների օգտագործմամբ, 2. Ներդնել մթնոլորտային օդ արտանետվող պինդ նյութերի, ցնդող օրգանական միացությունների և այլ վնասակար որսման, մաքրման և հնարավոր արդյունավետ տեխնոլոգիաներ և սարքավորումներ, միջոցներ ձեռնարկել ավտոտրանսպորտից արտանետումների նվազեցման ուղղությամբ, 3. Իրականացնել ծրագրեր Հայաստանի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: 3.4. Բնակչության սնուցում և անվտանգ սնունդ Իրավիճակային վերլուծություն Սնունդը հիմնական գործոններից մեկն է, որն ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի շփումն արտաքին միջավայրի հետ և կարող է հանդիսանալ դրա ախտահարման պատճառ: Տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքներով քրոնիկ հիվանդությունների մոտ 60-70%-ը պայմանավորված է սնուցման գործոններով: Մարդու առողջության վրա ազդող հիմնական գործոնները միկրոօրգանիզմները, քիմիական և ռադիոակտիվ նյութերն են: Տնային, արդյունաբերական և տրանսպորտային աղտոտիչներով շրջակա միջավայրի աղտոտման բոլոր տեսակներն անդրադառնում են մարդու կողմից սպառվող բուսական և կենդանի հյուսվածքների կառուցվածքի վրա: Միջավայրի այն նյութերը, որոնք բնական պայմաններում օրգանիզմը չի պարունակում կամ որոնք կլանվում են ավելի մեծ քանակներով, քան անհրաժեշտ է, կողմնակի ազդեցություն են գործում կենսաբանական գործընթացների վրա և արհեստականորեն առաջացնում են առողջության խանգարումներ: Հիվանդության պատճառով աշխատունակության կորստի և վաղաժամ մահացության, ինչպես նաև ախտորոշման և բուժման ծախսերի հետևանքով երկիրը կրում է մեծ կորուստներ: Այդ ծախսերը կարող էին լինել ավելի քիչ, եթե մեծ ուշադրություն դարձվեր սնուցմանը, սննդամթերքի որակին, դրա տեսականուն: Եթե հասարակական առողջապահության մարմինները կարողանային ավելի խիստ հսկողություն իրականացնել սննդամթերքի անվտանգության, սննդի օգտագործման հետ կապված հիվանդությունների կանխարգելման աշխատանքների նկատմամբ: Իրավական հիմքերը Սննդի անվտանգության հիմնական պահանջները սահմանվում են մի շարք իրավական ակտերով: Դրանք են՝
Դրանք կանոնակարգում են հարաբերությունները սննդամթերք մատակարարողների, սպառողների և սննդամթերքի անվտանգությունը հսկող կազմակերպությունների միջև: Օրենքի համաձայն սննդամթերք արտադրող կազմակերպությունները պարտավոր են ապահովել իրացման ենթակա իրենց արտադրած սննդամթերքի՝ անվտանգության ժամանակակից պահանջների բավարարումը: Սննդամթերքի արտադրությանը, տեխնոլոգիային, դրանց փոխադրմանը, պահպանմանը և իրացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են կառավարության որոշումներով, սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով: Նշված իրավական ակտերից՝ բնակչության առողջության տեսակետից ամենակարևորները՝ հիգիենիկ պահանջները, սննդամթերքի աղտոտման ցուցանիշները, առողջության համար անվտանգության և դրա վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնների վերաբերյալ իրավական ակտերն արդեն իսկ առկա են Հայաստանում: Սակայն դրանք անհրաժեշտ է վերանայել, արդիականացնել՝ համապատասխանեցնելով միջազգային պահանջներին և գրանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բնակչության համար սննդամթերքի անվտանգության ապահովման պետական հսկողությունը գտնվում է պետական հիգիենիկ և համաճարակային ծառայության իրավասության շրջանակներում: Սննդամթերքի արտադրությունն իրականացվում է ըստ համապատասխան նորմատիվ-տեխնիկական ակտերի /տեխնիկական կանոնակարգեր, տեխնիկական պայմաններ, բաղադրագրեր և այլն/, որոնք գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման և չափաբանության վարչության կողմից՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համաձայնեցնելուց հետո: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սննդամթերքի արտադրությունը ենթակա է լիցենզավորման: Սննդամթերքի ներկրումը Հայաստան թույլատրվում է միայն որակի սերտիֆիկատի առկայության դեպքում: Գնահատում և ռիսկի կառավարում Բնակչության առողջության համար սննդամթերքի օգտագործման հետ կապված ռիսկի գնահատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության իրավասություններից մեկն է: Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվեցին մեծ թվով սննդամթերքի արտադրության, ներկրման և հասարակական սննդի մասնավոր կազմակերպություններ: Բազմաթիվ փոքր, անկազմակերպ արտադրությունների պայմաններում, որտեղ հաճախակի բացակայում են անհրաժեշտ նվազագույն սանիտարական և հիգիենիկ գիտելիքներն ու հմտությունը, սննդամթերքի անվտանգության արտադրական վերահսկողության իրականացումը խիստ դժվարացած է, չնայած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին: Ծայրահեղ ցածր է նաև սպառողների սանիտարական կուլտուրան, հանրապետությունում նոր է կազմավորվում սպառողների իրավունքների պաշտպանության շարժումը: Սննդամթերքի անվտանգության հսկողության արդյունավետությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ է հսկողության կրիտիկական կետերի և վնասի վերլուծության համակարգի (ՀԱՍՍՊ) ներդրումը: Չնայած նրան, որ աղտոտված սննդամթերքի հետ է կապված տարածաշրջանի բոլոր պետություններում ստամոքսաաղիքային վարակների զգալի տեսակարար կշիռը, նշված հիվանդության դեպքերի ճնշող մեծամասնությունը Հայաստանում չի գրանցվում, հատկապես, այն դեպքերում, երբ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է: Բնակչության առողջության համար ոչ պակաս սպառնալիք է հանդիսանում քիմիական նյութերով աղտոտված սննդամթերքի օգտագործումը: Աճող հիմնախնդիր է նաև սննդային հավելումների, հորմոնների և այլնի ինտենսիվ օգտագործումը, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ քիմիական տարատեսակ նյութերի չկանոնակարգված օգտագործելու արդյունքում հողի ու ջրի աղտոտման հետևանքով սննդամթերքի աղտոտումը, մարդու առողջության վրա դրանց ազդեցության գնահատումն ու օգտագործման կառավարելիությունը: Դրանց տեսականին, կոնցենտրացիան, օգտագործման հաճախականությունը կախված են արտադրվող մթերքի տեսականուց, տեխնոլոգիայի մակարդակից, աշխատողների որակավորումից: Անհրաժեշտ է լրամշակել և արդիականացնել սննդային հավելումների, ինչպես նաև այլ նյութերի օգտագործման հիգիենիկ նորմատիվները սահմանող իրավական ակտերը: Դրանք պետք է համապատասխանեն անվտանգության պահանջներին, օգտագործվեն միայն այն նպատակով, որի համար նախատեսվում են արտադրողի կողմից: Այս նյութերի օգտագործման հսկողությունը բարելավելու համար Հայաստանը պետք է ձգտի անվտանգ մթերքի մասին տեղեկատվության արագ փոխանակման ցանցին (ՌԱՊԵՔՍ) անդամակցելուն: Այդ համակարգն ապահովում է տեղեկատվություն արտասահմանյան երկրներ ներկրման համար թույլատրված սննդամթերքի վերաբերյալ: Քիչ է հետազոտված սննդի աղտոտումը կայուն օրգանական միացություններով: Բնակչության առողջության վիճակի խաթարումներ են հայտնաբերվել ոչ միայն սննդի մեջ անցանկալի նյութերի պարունակության հետևանքով, այլև անհրաժեշտ քիմիական նյութերի բացակայության պատճառով: Հայաստանն էնդեմիկ երկիր է՝ արտաքին միջավայրում յոդի պակասի առումով և երկրում առկա է յոդի անբավարարությամբ պայմանավորված լուրջ առողջապահական խնդիր՝ տարաբնույթ առողջական վիճակի խանգարումներ, խպիպ և այլն: Վիճակը շտկելու ուղղությամբ ձեռնարկված յոդի անբավարարության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում վերանայվել է կերակրի աղի յոդացման նորմը՝ այն համապատասխանեցնելով ԱՀԿ նորմերին, վերակառուցվել է Երևանի աղի կոմբինատը՝ կազմակերպվել է կերակրի աղի յոդացում, իրականացվում է կերակրի աղում յոդի պարունակության ամենամսյա դիտարկում, իրականացվել է բնակչության շրջանում լայնածավալ քարոզչություն՝ յոդի անբավարարության հետևանքների և դրանց կանխարգելման ուղիների մասին: Միջգերատեսչական գործունեություն Սննդամթերքի որակի հսկողության և դրանց վրա շրջակա միջավայրի ազդեցության հարցերով զբաղվում են հետևյալ գերատեսչությունները՝
Սակայն նշված ծառայությունների գործողությունների համաձայնեցվածությունը բարելավման կարիք ունի: Նախարարությունների գործողությունների ոլորտների հստակ տարանջատման և միջգերատեսչական համագործակցության բարելավման նպատակով ներկայումս մշակվում են միջգերատեսչական համագործակցության համաձայնագրեր: Տեղեկատվական համակարգեր Տեղեկատվության միջգերատեսչական փոխանակումը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, ինչպես գերատեսչական մակարդակում, այնպես էլ գերատեսչությունների ստորաբաժանումների միջև: Սննդի անվտանգության հարցերի ամբողջ տեղեկատվությունը պետք է կուտակվի մի տեղ` սննդի անվտանգության բնագավառում պետական լիազորված մարմնում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն): Սննդի անվտանգության հսկողության և հասարակական առողջապահության ոլորտներում աշխատող բոլոր հիմնարկների համար անհրաժեշտ են հաղորդակցության միջոցներ, այնպիսի, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը և Ինտերնետը: Ներկայումս սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը հավաքվում է ոչ լիարժեք, որը բավականին դժվարացնում է այդպիսի տեղեկատվության վերլուծությունը, գնահատումը և համեմատումը մյուս հիմնարկների տեղեկատվության հետ: Տեղեկատվության հավաքումը և փոխանակումը չի համակարգվում աղտոտված սննդամթերքի տվյալների միջազգային բազայի հետ (ԳԵՄՍ): Տեղեկատվության կենտրոնացված հավաքումը կարելի է ավելի լավ իրականացնել ազգային և միջազգային նպատակային ծրագրերի մշակումից և ներդրումից հետո (Հայաստանում սննդի աղտոտման դիտարկում, բնակչության սնուցման իրական վիճակի մասին և այլն): Նպատակներ
Հիմնախնդիրներ
Գերակայություններ 1. Սննդամթերքի անվտանգության հսկողության ապահովումը սնուցման շարքի ամբողջ ընթացքում՝ արտադրողից մինչև սպառող: 2. Բնակչության ապահովումն առողջ, համակշիռ սնուցմամբ՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, հատկապես սպիտակուցի, յոդի և երկաթի բավարար պարունակությամբ: 3. Սննդամթերքի անվտանգության արդիական և բավարար ապահովումը սնուցման ամբողջ շղթայում՝ արտադրողից մինչև սպառող: Գործողություններ ՀՀ Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության մակարդակով՝
Նախարարությունների, տեղական գործադիր մարմինների և տնտեսական աղբյուրների մակարդակով՝
Համայնքների մակարդակով
Առաջնահերթ գործողություններ
3.5. Թափոնների կառավարում և հողի աղտոտում 3.5.1. Թափոնների կառավարում Իրավիճակային վերլուծություն Թափոնների կառավարումն իր մեջ ներառում է թափոնների գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման և հեռացման /վնասազերծում, ոչնչացում, թաղում/ հետ կապված գործողությունների կանոնակարգումը: Իրավական հիմքեր Հայաստանում թափոնների կառավարումը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝
Վտանգավոր թափոններ 1980-90-ական թթ. Հայաստանում առաջանում էր միջինը 36,7 մլն տ թափոն, որից 35,2 մլն տ՝ արդյունաբերական: Արդյունաբերական թափոնների հիմնական աղբյուրներն էին հանդիսանում լեռնաարդյունահանման, մետալուրգիական, քարի հանածոների մշակման, փայտամշակման և քիմիական արդյունաբերությունները: Արդյունաբերական թափոնների կազմում ներառված են նաև վտանգավոր թափոնները՝ մոտ 20 հազ. տ, որոնք հիմնականում պարունակում էին սնդիկ, կապար, նիկել, քրոմ և դրանց միացությունները, օգտագործված լուծիչներ, գալվանական արտադրությունների թափոնները, ֆտորի անօրգանական միացությունները, թունաքիմիկատները և այլն: Ներկայումս արդյունաբերության անկման հետևանքով այդ թվերը նվազել են, սակայն արտադրական և վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման հետ կապված հիմնախնդիրները մնում են շրջակա միջավայրի աղտոտման լուրջ գործոն: Հանրապետությունում բացակայում է վտանգավոր թափոնների՝ շրջակա միջավայրում անվտանգ տեղադրման հատուկ վայր, բացակայում է դրանց տեսակավորումը և օգտահանումը, չկան վնասազերծման կետեր: Տարիներ շարունակ առաջացող վտանգավոր թափոնները կամ կուտակվել են արդյունաբերական օբյեկտների տարածքում, կամ տեղափոխվել են կենցաղային աղբաթափման վայրեր՝ հանդիսանալով շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր: Յուրահատուկ /հետվիրահատական, ախտաբանաանատոմիական և այլ/ հիվանդանոցային թափոնները, որոնք ենթակա են պարտադիր այրման՝ հատուկ վառարաններում, նույնպես լուրջ հիմնախնդիր են հանդիսանում: Այդպիսի վառարանների քանակն անբավարար է և չի ապահովում նման թափոնների ամբողջ ծավալի ոչնչացումը: Հիմնախնդիր է նաև Հայաստանում վերջին տարիների ընթացքում կուտակված, օգտագործման համար ոչ պիտանի և ժամկետանց դեղերի զգալի քանակը: Մշակվել և հաստատվել է դրանց ոչնչացման կարգը, սակայն հարցը դեռևս չի լուծված: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են որոշակի քայլեր: Այսպես, կատարվում է արդյունաբերական թափոնների քանակի և բաղադրության հաշվառում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ պաշտոնական վիճակագրական հաշվետվության ձևերի միջոցով: Կարևորելով վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման, ապօրինի միջազգային շրջանառության կանխման, դրանց անդրսահմանային փոխադրման և հեռացման նկատմամբ հսկողության անհրաժեշտությունը և հաշվի առնելով զարգացող երկրներում վտանգավոր թափոնների տեղադրման աճող միտումը՝ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիան: Դրա պահանջներին համապատասխան՝ հանրապետությունում կատարվում են գոյացող, ներմուծվող, արտահանվող, տարանցիկ փոխադրվող թափոնների, ինչպես նաև այդ ոլորտում ներգրավված արդյունաբերական կազմակերպությունների հաշվառման և հսկողության աշխատանքներ: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրվել է, որ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման հետ կապված գործողությունները ենթակա են լիցենզավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենցաղային թափոններ Կենցաղային թափոնների գոյացող ծավալը հանրապետությունում կազմում է օրական 127 հազար խ.մ, որից՝ 102 հազ. խ.մ՝ քաղաքներում, 25 հազար խ.մ՝ գյուղերում: Մինչ այսօր գոյություն ունի կենցաղային թափոնների կառավարման միայն մեկ եղանակ՝ դրանց հեռացումը և կուտակումը աղբավայրերում: Աղբաթափման վայրեր Համաձայն վիճակագրության տվյալների՝ Հայաստանում գոյություն ունի 54 կազմակերպված գործող աղբաթափման վայր, որոնք շահագործվում են կոմունալ տնտեսության մասնագիտացված հիմնարկների կողմից: Դրանք զբաղեցնում են 196 հա տարածք: Այդտեղ կուտակվում է մարզային կենտրոններում, քաղաքներում, քաղաքատիպ ավաններում և 5 գյուղերում կուտակված մոտ 1.5 մլն տոննա թափոն: Բացի կենցաղային թափոններից, այնտեղ կուտակվում է երկրորդական հումքային նյութերի, թղթի, ստվարաթղթի, ապակու, պլաստմասսայի և մետաղի հսկա քանակություն, որոնք կարող էին օգտագործվել, եթե գոյություն ունենային դրանց տեսակավորման, հավաքման և օգտահանության արդյունավետ համակարգեր: Աղբաթափման վայրերի մեծամասնությունը Հայաստանում չի համապատասխանում տարրական սանիտարահիգիենիկ և էկոլոգիական պահանջներին: Փաստորեն աղբաթափման վայրերում չեն կատարվում թափոնների վնասազերծման և մշակման, աղբավայրերի բարեկարգման աշխատանքներ, այլ միայն թափոնների կուտակում: Աղբաթափման վայրերում, որպես կանոն, բացակայում են պաշտպանիչ պատվարները, ստորերկրյա ջրերի հսկողության հորերը, ֆիլտրվող և կենսաբանական գազերը չեն հավաքվում, չկան անհրաժեշտ մեքենասարքավորումներ, թափոնների քանակը չի հաշվառվում և չի որոշվում տեղամասերի բեռնվածությունը: Առավել անբավարար վիճակում են գտնվում հատկապես փոքր բնակավայրերի աղբաթափման վայրերը, որոնք որոշ դեպքերում առաջացել են անկանոն, առանց համապատասխան թույլտվության: Համարյա բոլոր աղբաթափման վայրերում դրանց ոչ ճիշտ շահագործման արդյունքում տեղի է ունենում աղբի ինքնայրում և՝ դիօքսինների և այլ վտանգավոր նյութերի առաջացումով, որոնք շրջակա միջավայրի՝ հողի, ջրի և մթնոլորտային օդի աղտոտման պոտենցիալ աղբյուրներ են հանդիսանում՝ մասնավորապես, մթնոլորտային տեղումների հետևանքով: Աղբաթափման վայրերը վատթարացնում են լանդշաֆտը, զբաղեցնում են պիտանի հողերը: Գտնվելով տների, այգիների և բանջարանոցների մոտակայքում՝ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար (տհաճ հոտ, վնասակար գազեր), աղբավայրերում կերակրվող և բազմացող տարատեսակ կենդանիները և կրծողները վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ են սպառնում: Չարտոնված և հիգիենիկ պահանջներին չհամապատասխանող աղբաթափման վայրերի վերացումը /լիկվիդացիան/ և զբաղեցրած հողերի վերականգնումը մեծ դժվարություն են ներկայացնում, քանի որ առաջանում է տարածքի առողջացման անհրաժեշտություն: Այդ պատճառով շատ կարևոր է աղբահավաք վայրերի բարեկարգումը և դրանց համապատասխանեցումը հիգիենիկ պահանջներին: Նպատակներ
Հիմնախնդիրներ
Գերակայություններ 1. Քաղաքներում և գյուղական բնակավայրերում թափոնների հավաքման, տեղափոխման, վերամշակման, վնասազերծման և ոչնչացման գործընթացի բարելավում: 2. Գործող աղբաթափման վայրերի սանիտարատեխնիկական վիճակի բարելավում, թափոնների վերամշակման, վնասազերծման և օգտահանման արդիական տեխնոլոգիաների ներդրում: 3. Թափոնների կառավարման իրավական և նորմատիվ բազայի համապատասխանեցում Հայաստանի կողմից վավերագրված և ընդունելի այլ միջազգային պահանջներին: Գործողություններ պետական մակարդակով.
մարզերի մակարդակով.
Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և իրականացնել թափոնների կառավարման ազգային քաղաքականություն և ռազմավարություն: 2. Մշակել և իրականացնել ծրագրեր՝ թունավոր թափոնների հավաքման, տեղափոխման, վերամշակման, վնասազերծման, օգտահանման կամ ոչնչացման բարելավման ուղղությամբ: 3.5.2. Հողի աղտոտումը Իրավիճակային վերլուծություն Հայաստանում հողի աղտոտումն աղտոտիչների տեղական արտադրության, տնտեսական և տնտեսվարական գործունեության, ինչպես նաև տարածքային և միջպետական տեղափոխումների հետևանք է: Արդյունքում հողն աղտոտվում է պարարտանյութերի թույլատրելի չափը գերազանցող քանակներով և պարարտանյութերի ու պեստիցիդների մնացորդային քանակներով: Այն աղտոտվում է ծանր մետաղներով և պարարտանյութերով դրանց ոչ ճիշտ օգտագործման հետևանքով: Քաղաքներում և ավաններում հողը հաճախ աղտոտվում է ծանր մետաղներով և նավթամթերքով՝ արտադրական գործունեության հետևանքով: Ծանր մետաղները որպես աղտոտողներ ճանաչված են ամբողջ աշխարհում և էկոլոգիական հիմնական խնդիրներից են: Ծանր մետաղների մեծամասնությունը, ինչպիսիք են սնդիկը, կապարը, կադմիումը, քրոմը, պղինձը, նիկելը, կոբալտը, վանադիումը, մոլիբդենը, բերիլիումը, ուրանը, ստրոնցիումը, արսենը և շատ ուրիշները, ունեն առողջության վրա բացասական ազդեցության առնվազն մեկ կամ մի քանի հատկություններ (կոնցերոգեն, մուտագեն, տերատոգեն, գոնադո-էմբրիո-նեֆրո և/կամ նեյրոտոքսիկ էֆեկտներ): Մետաղների թույլատրելի մակարդակից ցածր խտության պայմաններում դրանք հատկապես վտանգավոր ազդեցություն են գործում հողում միաժամանակ միասին գտնվելու դեպքում: Աղտոտված տարածքների հետ կապված խոշոր հիմնախնդիրներից մեկը՝ դա մարդկանց առողջության սպառնալիքն է և հողային սեփականության պոտենցիալի սահմանափակումը: Բնակավայրերի տարածքների աղտոտումը ծանր մետաղներով Հայաստանում խոշոր քաղաքների հողերի հետազոտությունները կատարվել են պարբերաբար ոչ մեծ տարածքներում, առանձին, որոնց արդյունքները հավաստի չեն: Այնուամենայնիվ, հետազոտությունների արդյունքներում առնվազն երկու քաղաքում (Երևանում և Վանաձորում) հողն աղտոտվել է ծանր մետաղներով, մասնավորապես կապարով և սնդիկով՝ թույլատրվող մակարդակը գերազանցող քանակներով: Բնակելի տարածքների հողի աղտոտման մակարդակ Հայտնաբերված է, որ քաղաքներում անտրոպոգեն շեղումներ առաջացնող մետաղներն են՝ սնդիկը, կապարը, կադմիումը, քրոմը, պղինձը, նիկելը, մոլիբդենը, ցինկը և այլն: Դրանց կողմից հարուցվող շեղումներն ավելի հաճախ են հանդիպում և դրանց ազդեցության բաժինն աղտոտման ամփոփ ցուցանիշի մեջ գերազանցում է 85 տոկոսը: Բնակավայրերի էկոգերքիմիական միջավայրը որոշվում է պատմաքաղաքական ձևավորման կառուցվածքով և մոտակա արդյունաբերական ձեռնարկությունների յուրահատկությունով: Հողի աղտոտման մակարդակն արդյունաբերական օբյեկտների մոտակայքում Արդյունաբերական ձեռնարկություններում և դրանց մոտակայքում աղտոտման տեսակը կախված է արտադրության տեսակից և ինտենսիվությունից, ինչպես նաև արդյունաբերական հումքի բաղադրությունից: Մետաղամշակման ձեռնարկությունների փոշին (հաստոցներ, մեխանիզմներ, գործիքներ, վերանորոգման արհեստանոցներ և այլն) սովորաբար պարունակում է բոլոր տարրերը, սակայն ավելի բնորոշ են քրոմի, նիկելի, կոբալտի, վանադիումի, մոլիբդենի, բարիումի, արսենի, տիտանի, վոլֆրամի, ցելենի և այլնի բարձր խտությունները: Էլեկտրոնային ռադիոհեռուստատեսային արդյունաբերության ձեռնարկությունները, կենցաղային սարքերի վերանորոգման և ընդհանրապես վերանորոգման արհեստանոցներն աղտոտում են շրջակա միջավայրը՝ սնդիկով, կապարով, կադմիումով, պղնձով, նիկելով, կոբալտով և այլն: Մազութ օգտագործող էլեկտրակայանների արտանետումները պարունակում են քրոմի, պղնձի, նիկելի, վանադիումի, մոլիբդենի, մանգանի, ցինկի և մի քանի այլ տարրերի բարձր խտություններ: Ածխով աշխատող վառարանները և հնոցներն ավելի շատ արտանետում են արսեն, բոր, նիկել, բարիում, սելեն և այլն: Տպարանների շրջակա միջավայրում կուտակվում են արծաթի, ցինկի, կապարի, կադմիումի, պղնձի տարրերը: Ճանապարհատրանսպորտային ձեռնարկությունները շրջակա միջավայրն աղտոտում են առաջին հերթին կապարով, ինչպես նաև այն բոլոր տարրերով, որոնք բնորոշ են մետաղամշակման ձեռնարկությունների համար: Հողերի աղտոտման առավել կարևոր աղբյուրը լեռնամետալուրգիական և լեռնաարդյունահանող արտադրություններն են, որոնք աղտոտում են հողերը ծանր մետաղներով՝ սնդիկը, կապարը, կադմիումը, պղինձը, նիկելը և այլ, ինչպես նաև ցիանական միացություններով: Արդյունաբերական ձեռնարկությունների սանիտարական պաշտպանության գոտիները սովորաբար բնակեցված են մարդկանցով, որոնք ենթարկվում են ոչ բարենպաստ աշխարհահիգիենիկ միջավայրի ազդեցությանը: Միայն Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքը 3 կմ շառավղով աղտոտված է ծանր մետաղներով, որոնց պարունակությունը 20-40 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Առավել բարձր են պղնձինը՝ 32,3 և կապարինը՝ 16 անգամ: Լեռնահանքային կազմակերպություններին հանձնված հողերի ընդհանուր տարածքը Հայաստանում հասնում է մոտ 9.700 հա, որից՝ խախտված հողեր՝ 8.275 հա և պոչամբարների տակ գտնվող հողեր՝ 1.400 հա: Գյուղատնտեսական տարածքների հողերի աղտոտման մակարդակ Պեստիցիդներով հողի աղտոտման դիտարկումը կատարվում է խիստ անբավարար: Պոտենցիալ աղտոտման բոլոր աղբյուրների (հեղուկ վառելիքի պահեստարաններ, վառելիքային պոմպակայաններ, պեստիցիդների և քիմիական նյութերի պահեստարաններ, ինֆիլտրացիոն դաշտեր) գրանցումը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության գնահատումը ոչ լրիվ է և սահմանափակ: Այդ աշխատանքը պետք է իրականացվի պատշաճ կերպով, քանի որ հետազոտությունների արդյունքում նշված տարածքներում աղտոտված է ոչ միայն հողի մակերեսը, այլև հողի խորը շերտերը և ջրատարածքները, որոնք օգտագործվում են որպես ջրամատակարարման աղբյուրներ: Նպատակներ
Հիմնախնդիրներ
Գերակայություններ
Գործողություններ
Մարզերի մակարդակով
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակով
Առաջնահերթ գործողություններ
3.6. Իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթում 3.6.1. Իոնացնող ճառագայթում Իոնացնող ճառագայթման հիմնական ազդեցությունը նյութերի և միջավայրի մեջ իոնացման առաջացման ունակությունն է, որը բերում է ատոմների և մոլեկուլների փոփոխման: Կենդանի օրգանիզմների հետ շփվելիս իոնացնող ճառագայթումը վնասում է կենդանի բջիջները: Եթե այդ կամ մի ուրիշ պատճառով կենդանի բջիջը չի կարողանում վերադառնալ իր նախնական վիճակին, ապա դա ոչնչանում է կամ սկսվում է «սխալ» բջիջների վերարտադրություն: Եթե ոչնչացրած բջիջների քանակությունը բավականին մեծ է և ճառագայթված հյուսվածքի կամ օրգանի ֆունկցիան խախտված է, ապա այդ էֆեկտը կոչվում է դետերմինիստական: Եթե օրգանիզմում սկսվում է «սխալ» բջիջների վերարտադրություն կամ բջիջների մյուս սերնդին է հաղորդվում իոնացնող ճառագայթման ազդեցության տակ փոփոխված գենետիկ տեղեկատվությունը, ապա այդ էֆեկտը կոչվում է ստոխաստիկ: Դետերմինիստական էֆեկտը (ճառագայթային հիվանդություն) արտահայտվում է այն ժամանակ, երբ օրգանիզմն ստանում է համեմատաբար բարձր ճառագայթման չափաքանակ: Արտահայտման հիմնական ձևը կախված է ճառագայթման ազդեցության ինտենսիվությունից: Ստոխաստիկ էֆեկտը (չարորակ նորագոյացություններ և գենետիկ փոփոխություններ) կարող է տեղի ունենալ ճառագայթման ցանկացած չափաքանակ ստանալու դեպքում և դրա հավանականությունն ավելի է կախված ինտենսիվությունից: Քանի որ ճառագայթման միայն բարձր չափաքանակներն են ստեղծում դետերմինիստական էֆեկտ, ապա դրանից կարելի է խուսափել, օգտագործելով ճառագայթումից պաշտպանման հիմնական միջոցները: Չնայած աշխարհում երբեմն մարդիկ ստանում են դետերմինիստական էֆեկտը ծնող ճառագայթման չափաքանակներ, ճառագայթումից պաշտպանման հիմնական խնդիրն է՝ ստոխաստիկ էֆեկտից պաշտպանումը, որին հասնում են անհատական և կոլեկտիվ չափաքանակների նվազեցմամբ, այսինքն ճառագայթային անվտանգության նորմերի պահպանությամբ: Մարդիկ միշտ ենթարկվում են իոնացնող ճառագայթման ազդեցությանը, ներառյալ բնական ֆոնը: Անհրաժեշտ է իմանալ և ղեկավարվել ինչպես ամբողջ բնակչության, այնպես և ռիսկի յուրաքանչյուր մասնագիտացված խմբի ճառագայթման էքսպոզիցիայի (տևողության) չափով: Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրները հիմնականում հետևյալներն են՝ փակ տարածքներում գտնվող ռադոն գազը, բժշկական միջոցառումները, աշխատանքն իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ, ատոմային կայանի գործունեության հետևանքով հնարավոր ճառագայթային աղտոտումը, հարակից տարածքներում գտնվող պոտենցիալ աղբյուրների ազդեցությունը: Ճառագայթում փակ տարածքներում Հայաստանում օգտագործվող կամ արտադրվող շինարարական նյութի ռադիոլոգիական գնահատականի և խմելու ջրի մեջ ռադոնի խտության չափումների արդյունքում պարզվել է, որ փակ տարածքներում ռադոնի առկայության աղբյուրը հողն է: Սակայն իրական վիճակի գնահատման լաբորատոր տվյալները բավականին հակասական են և պահանջվում են լրացուցիչ համալիր հետազոտություններ: Տեխնոգեն ճառագայթման ազդեցություն Ճառագայթման աղբյուր կարող են հանդիսանալ հետևյալ տեխնոգեն գործոնները՝
Ճառագայթման բժշկական աղբյուրների ազդեցություն Բժշկական քննության ընթացքում հիվանդների կողմից ստացած ճառագայթման չափաքանակների ընտրական հետազոտումները ցույց են տվել, որ որոշ դեպքերում ռադիացիոն անվտանգության միջազգային նորմերը կարող են գերազանցվել բժշկական գործողությունների ժամանակ: Գոյություն ունեն բուժանձնակազմի անհատական դոզիմետրիայի խնդիրներ և բուժվողի ստացած չափաքանակի հաշվարկի հիմնախնդիրներ: Միջուկային բժշկության և ռադիոթերապիայում անվտանգության ու հսկողության որակի ապահովման ծրագրերը հաջողությամբ իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական կոոպերացիայի ծրագրերի համաձայն: Աշխատանք իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ Իոնացնող ճառագայթման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝
Համաձայն ՄԱԳԱՏԷ-ի ծրագրի 1997թ. պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ուժերով բոլոր ճառագայթման աղբյուրները վերցված են հաշվառման, կատարված է գույքագրում և յուրաքանչյուր աղբյուրի համար կազմված է համապատասխան անձնագիր: Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 20) և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Պետական հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության մասին» N 518 որոշման Հայաստանի տարածքում իրականացվում է ճառագայթման բոլոր աղբյուրների ներկրման, արտահանման, տեղափոխման, պահպանման, օգտագործման և թաղման լիարժեք հաշվառում: Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության ու իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը վերապահելու մասին» N 452 և 2001 թվականի օգոստոսի 16-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 765 որոշումներից՝ իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղափոխվել է Հայպետատոմհսկողություն: Բնական ֆոն Հայաստանի մի քանի շրջաններում տեղադրված են դիտարկման կայաններ՝ գրանցման ավտոմատ գործող սարքավորումներով՝ ազդեցության մակարդակի գրանցման նպատակով: Գրանցումը կատարվում է անընդհատ: Բնական ֆոնի մակարդակները որոշվում են ատոմային էլեկտրակայանի արտաքին ռադիացիոն հսկողության լաբորատորիայի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության, առողջապահության նախարարությունների, մասնավորապես, պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից և համապատասխանում են սահմանված մակարդակներին: Վերջին տարիներին, այդ թվում և ատոմային կայանի 2-րդ բլոկի վերագործարկումից հետո, ճառագայթման ֆոնի սահմանային թույլատրվող մակարդակի գերազանցում չի գրանցվել: Ատոմային էլեկտրակայանի արտանետումներ Հատուկ ծառայությունների կողմից անընդհատ կատարվել է շրջակա միջավայրի և ռադիոնուկլիդների դիտարկում ատոմային էլեկտրակայանի շրջակայքում: Արդյունքները ցույց են տվել, որ կայանի տարածքում գոյանում են աղտոտման երկրորդական աղբյուրներ: Գնահատվում են ռիսկի խմբերի՝ ատոմային կայանի շուրջ աշխատողների, ստացած ճառագայթման չափաքանակները և ատոմային կայանի արտաքին միջավայրի վիճակը: Ռադիոակտիվ նյութերի անօրինական տեղափոխում Հայաստանի օդային և ցամաքային սահմաններում բոլոր տրանսպորտային միջոցների (բեռնատար և ուղևորատար) ռադիոակտիվությունը որոշելու համար օգտագործվում են ստացիոնար և շարժական ճառագայթման չափաքանակը որոշող սարքեր (դոզիմետրեր): Հսկողությունն իրականացնում են մաքսային կետերի հատուկ ծառայությունները: Ռադիոակտիվ աղբյուրների կորստի (գողության) մասին հրատապ տեղեկատվություն ստանալուց հետո, ռադիացիոն վթարների ազգային համակարգողը (կոորդինատորը) և ատոմային հսկողության պետական կոմիտեն համապատասխան տվյալները հաղորդում են սահմանակետերին: Իրավական հիմք Իրավական հիմք են հանդիսանում Հայաստանի Սահմանադրությունը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: 1. Անվտանգության հիմնական գործող ստանդարտներ. 2. Ռադիացիոն պաշտպանության միջազգային հանձնաժողովի հանձնարարականներ. 3. Ռադիացիոն անվտանգության նորմեր ՆՌԲ-96 (ԱՊՀ անդամ պետությունների միջպետական նորմատիվ՝ ընդունված 1997թ. մարտին). Հայաստանում կազմակերպվել են տարբեր մակարդակի հատուկ դասընթացներ՝ մասնագիտական նախապատրաստման նպատակով: Բացի դրանից, միջազգային կազմակերպությունների կողմից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ: Ռադիացիոն պաշտպանության ոլորտի հայ մասնագետները մասնակցել են արտերկրներում կազմակերպվող վերապատրաստման հատուկ նստաշրջաններին (ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական կոոպերացիա): Կապ հասարակության հետ Կապը հասարակության հետ հաստատվում է զանգվածային տեղեկատվության միջոցների, կոնֆերանսների, խորհրդակցությունների և անձնական հանդիպումների (եթե շահագրգիռ անձինք դիմում են անմիջապես պատասխանատու օրգաններին) միջոցով: Նպատակներ Հիմնական նպատակներն են՝ դետերմինիստական էֆեկտից խուսափելու և ստոխաստիկ էֆեկտը նվազագույնի հասցնելու նպատակով ռադիացիայից բնակչության պաշտպանման ապահովումը, բնակչության տեղեկացումն իոնիզացնող ճառագայթման հարցերի, նրանց պաշտպանման միջոցների և այդ ուղղությամբ պետական օրգանների գործունեության մասին: Հիմնահարցեր
Գերակայություններ 1. Բնական ճառագայթող գազի-ռադոնի խտության ուսումնասիրում բնակելի շենքերում, բնակավայրերի տարածքում և շրջակա միջավայրում, 2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների լաբորատորիաների ապահովում ժամանակակից չափիչ սարքավորումներով, 3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ապահովում վերապատրաստված կադրերով: Գործողություններ Նախատեսվում են հետևյալ գործողությունները՝
Առաջնահերթ գործողություններ 1. Մշակել և իրականացնել իոնացնող ճառագայթումից պաշտպանության, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, այդ թվում շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման, իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման /շահագործման/ և իոնացնող ճառագայթման հետ կապված ռիսկի նվազեցմանն ուղղված «Ճառագայթային անվտանգության ազգային ծրագիր», 2. Մշակել և իրականացնել բնական ճառագայթող գազի-ռադոնի խտությունների՝ ուսումնասիրման և բնակչության առողջության համար դրա անվտանգության գնահատման համալիր ծրագիր՝ բնակելի շենքերում, բնակավայրերի տարածքներում և շրջակա միջավայրում: 3.6.2. Ոչ իոնացնող ճառագայթում Իրավիճակային վերլուծություն Ոչ իոնացնող ճառագայթման շարքին են դասվում ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և լազերային ճառագայթումները, միկրոալիքները, էլեկտրական և ցածր հաճախականության մագնիսական դաշտերը: Այդ գործոնները գոյություն ունեն ամենուր, դրանց գոյացման պատճառներ են՝ հեռուստառադիոհաղորդակցությունը, ռադիոլոկացիոն կայանները, արդիական կենցաղային տեխնիկան: Հաղորդակցության նոր տեխնոլոգիաները և ցանցերը՝ բջջային կապը, ռադիոցանցերը, համակարգչային ցանցերը, արագորեն մտնում են կենցաղի մեջ: Տարեցտարի աճում է առողջության վրա ոչ իոնացնող ճառագայթման բացասական ազդեցության մասին կլինիկական և համաճարակային տվյալների քանակը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր են՝ արևը, և որոշ բժշկական ու արդյունաբերական սարքավորումներ: Մթնոլորտի օզոնային շերտի հաստության նվազման հետ միասին բարձրանում է ճառագայթման ինտենսիվությունը: Նման ճառագայթմանը ենթակա են բարձր լեռնային շրջանների բնակչությունը և արդյունաբերության ու բժշկական աշխատողների որոշ խմբեր: Ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել մաշկի քաղցկեղի որոշ տեսակներ (չարորակ մելանոմա): Եվրոպական երկրներում դիտվում է մելանոմների միջին տարեկան աճ (Շվեյցարիայում այն կազմում է 5 տոկոս): Արևի ազդեցության տևողությունը սովորաբար կարգավորվում է մարդու կողմից, այդ իսկ պատճառով շատ կարևոր է տեղեկացնել բնակչությանն արևի տակ երկարատև գտնվելու վնասի մասին: Որոշ հետազոտություններ քաղցկեղային հիվանդությունների աճը կապում են ցածր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հետ: Գոյություն ունի տեղեկատվություն լեյկեմիայի աճող հավանականության մասին այն երեխաների մոտ, որոնք ապրում են էլեկտրական հոսանքի բարձր լարվածության գծերի գոտում: Բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում նաև նշված գծերի և վերափոխիչների հետ գործ ունեցող, ինչպես նաև հեռագրային ծառայության անձինք և ռադիոլոկատորների օպերատորները: Մարդու օրգանիզմը կլանում է էլեկտրամագնիսական էներգիայի մոտ 40-50 տոկոսը: Ռադիո- և միկրոալիքներն օրգանիզմում վեր են ածվում ջերմության: Ճառագայթման բարձր ինտենսիվության դեպքում այդ էներգիայի մի մասը մնում է օրգանիզմում և պատճառ է դառնում տեսողության (կատարակտա) և ռեպրոդուկտիվ առողջության վատթարացման, լեյկեմիայի և գլխի չարորակ գոյացությունների առաջացման: Բարձր ինտենսիվության ռադիո- և միկրոալիքային ճառագայթումը գոյություն ունի վերջինիս աղբյուրներին մոտ գտնվող աշխատատեղերում, սակայն արդիական զգայուն սարքավորումների բացակայության պատճառով այն ծայրահեղ անբավարար է ուսումնասիրվում և հսկվում: Բնակչության զգալի տոկոսը մշտապես գտնվում է ցածր ինտենսիվության էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության տակ: Նման ճառագայթման հետևանքները շոշափելի են դառնում ավելի քան 10 տարի հետո: Հիմնականում դրանք կենտրոնական նյարդային և սրտանոթային համակարգերի խանգարումներն են: Չնայած ոչ իոնացնող ճառագայթման ազդեցությունն առողջության վրա դեռ վերջնականորեն պարզված չէ, իսկ գոյություն ունեցող կլինիկական, համաճարակային և կենսաբանական տվյալները դեռ կարիք ունեն հաստատման, վերոնշյալ խանգարումների կարևորությունը պահանջում է ավելի լուրջ վերաբերվել այդ հիմնախնդրին: Հայաստանի բնակչության հետաքրքրությունը դեպի այն աճում է, հատկապես բջջային կապի ներդրման հետ կապված: Շատերն իրենց առողջության վատթարացումը կապում են բնակեցման վայրում ոչ իոնացնող ճառագայթման գոյության հետ, սակայն նրանց գանգատները չեն համընկնում գիտականորեն հայտնաբերված ախտանիշների հետ: Քաղաքներում ոչ իոնացնող ճառագայթման հիմնական աղբյուրները հեռուստակայանները, հեռուստա- և ռադիոհաղորդիչ սարքավորումները, ռադարները, օդանավակայանները և այլն, իսկ գյուղական բնակավայրերում՝ գործող ռադիո- և հեռուստավերահաղորդիչ կայաններն են: Վերջիններս ունեն նույն կառուցվածքը, սակայն ավելի փոքր հզորությամբ: Բջջային կապի կայանները, որոնք սպասարկում են առայժմ միայն Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, տեղադրվել են 1997թ.: Դրանք առաջացնում են ուլտրաբարձր հաճախականության էլեկտրամագնիսային ալիքների դաշտ (900 ՄՀց - մեգահերց): Հենակայաններն ունեն փոքր հզորություն՝ 20 Վ, սակայն տեղակայված են մոտ (5-30 կմ.): Այդ կայանների մեծամասնությունը տեղակայված են բնակելի կամ հասարակական շենքերի տանիքներում: Այդ պատճառով բջջային կապը պետք է դիտվի որպես ոչ իոնացնող ճառագայթման հիմնական աղբյուր: Իրավիճակի պատշաճ կառավարումն այս դեպքում պետք է երաշխավորի նշված շենքերում ապրող կամ աշխատող մարդկանց ճառագայթման չենթարկելը: Դրան կարելի է հասնել հիգիենիկ և համաճարակային հսկողության իրականացմամբ՝ հենակայանների տեղադրման (նախազգուշական հսկողություն) և գործունեության (ընթացիկ հսկողություն) գործընթացների նկատմամբ: Մարդիկ ենթարկվում են ոչ իոնացնող ճառագայթման ազդեցությանը նաև արդիական կենցաղային տեխնիկայի տարբեր աղբյուրների օգտագործման ընթացքում: Նման սարքավորման ոչ իոնային ճառագայթման հզորությունը մեծ չէ, սակայն սարքավորումն օգտագործվում է անմիջապես մարդու կողքին: Կենցաղային սարքավորումների ոչ իոնացնող ճառագայթման ինտենսիվությունը կախված է դրա տեխնիկական տվյալներից և վիճակից: Նման սարքավորման հիգիենիկ գնահատումը դժվար է, քանի որ միկրոալիքային վառարանների և դիսփլեյների ազգային ստանդարտները գտնվում են մշակման փուլում և հսկողության ծառայությունները չունեն հատուկ չափիչ սարքավորումներ: Լուրջ հիմնախնդիր է նաև աշխատատեղերում, ուսուցման ընթացքում (դպրոցներ, ինստիտուտներ) և կենցաղում օգտագործվող համակարգիչների ոչ իոնացնող ճառագայթմանը ենթարկվող մարդկանց քանակի ավելացումը: Էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների օգտագործման առումով արդիական էլեկտրամագնիսական իրավիճակը Հայաստանում բավարար է: Հարկ է նշել, որ հնարավոր է արագ փոփոխություններ դեպի կենսաբանորեն ավելի ակտիվ աղբյուրների օգտագործումը (1700-1900 ՄՀց հաճախականությամբ): Իրավական հիմք
Պաշտպանություն ոչ իոնացնող ճառագայթումից Գոյություն ունեն պաշտպանության ակտիվ և պասիվ միջոցներ: Ակտիվ միջոցներն ուղղված են ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրների հզորությունների նվազեցմանը՝ հաղորդիչների տեղակայման նախագծերի փորձաքննության, դրանց հզորության և բնակչության ու աշխատողների վրա ուղղվածության անվտանգության ապահովման առումով, ինչպես նաև աղբյուրների՝ ոչ բնակելի տարածքներում տեղադրման միջոցով: Պասիվ միջոցներն ընդգրկում են բնակավայրերի հատակագծման ժամանակ ճարտարագիտական լուծումների կիրառումը, աղբյուրների և դրանց շինությունների պաշտպանությունը: Հատակագծման ժամանակ պետք է հաշվի առնել հասարակական շենքերի և ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրների միջև փոքր հեռավորությունների անթույլատրելիությունը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սկսված է ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրներ հանդիսացող սարքերի սերտիֆիկացումը: Լիցենզավորման են ենթակա հեռուստահաղորդակցության բնագավառում համարյա բոլոր գործառույթները, ինչի ընթացքում անհրաժեշտ է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների եզրակացությունը: Նպատակներ
Հիմնախնդիրներ
Գերակայություններ 1. Ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրների վերաբերյալ անհրաժեշտ սանիտարահիգիենիկ հսկողության ապահովում: 2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ապահովում՝ ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետազոտման համար անհրաժեշտ արդիական զգայուն չափիչ սարքավորումներով: 3. Բնակչությանը տեղեկատվություն և հիգիենիկ ուսուցում՝ ոչ իոնացնող ճառագայթման աղբյուրների կենցաղում օգտագործման հարցերով: Գործողություններ
Առաջնահերթ գործողություններ
3.7. Բնական աղետներ, պատահարներ Ներկա իրավիճակ Աղետներն իրավիճակներ են, որոնք անսպասելի (հանկարծակի) ծագում են բնական, էկոլոգիական կամ սոցիալական պատճառների, պատահարների, ահաբեկչական գործողությունների, զանգվածային վայրագությունների և պատերազմների հետևանքով և կրում են իրենց մեջ մեծ վտանգ մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի և գույքի (տնտեսության) համար: Արտակարգ իրավիճակները, որպես տարաբնույթ աղետների հետևանք, սպառնալիք են մարդու կյանքի և առողջության համար և այդ դեպքերում պետք է իրականացվեն բուժօգնության հրատապ և համալիր միջոցառումներ՝ մարդկանց անխուսափելի մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով: Հատուկ էկոլոգիական իրավիճակները շրջակա միջավայրի վտանգավոր իրավիճակներն են, երբ տնտեսական գործունեության, պատահարների կամ այլ իրադարձությունների և բնածին պատճառների հետևանքով շրջակա միջավայրի որակական ստանդարտները ծայրահեղ կամ մշտապես գերազանցված են՝ վատթարացնելով այն: Ըստ ծագումնաբանության գոյություն ունեն տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներ: Տեխնածին արտակարգ իրավիճակներ՝ տարբեր տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների խախտումներ, որոնք առաջացնում են հրդեհներ, պայթյուններ, քիմիական և ճառագայթող նյութերի արտանետումներ, շինությունների ավերումներ, տարբեր տրանսպորտային միջոցների վթարներ, պատահարներ էներգետիկայում և ջրային ուղիների վրա, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառուցվածքների և կեղտաջրերի վերամշակման սարքավորումների ավերումներ կամ պատահարներ այդ ոլորտներում, որոնք բնորոշ են արդյունաբերական օբյեկտների և հաղորդակցության գծերի համար: Բնածին արտակարգ իրավիճակներ՝ բնական աղետների հետևանքով առաջացած հողի, ջրոլորտի, մթնոլորտի վիճակի, բաղադրության, որակի, ինչպես նաև կլիմայի հստակ փոփոխություններ, ինչպես նաև անտառների և տորֆի ճահիճների զանգվածային հրդեհներ, երկրաբանական վտանգավոր արտակարգ երևույթներ, հատկապես վտանգավոր զանգվածային համաճարակներ և անասնահամաճարակներ: Սոցիալական արտակարգ իրավիճակներ՝ զանգվածային վայրագություններ (անկարգություններ), շրջափակումներ, կանխամտածված արարքներ, ռազմական օբյեկտներում պատահարների հետ կապված ռազմաքաղաքական գործոններ, ահաբեկչական գործողություններ, այլ երկրներում ռազմական գործողություններ: Հայաստանում հնարավոր է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների առաջացում՝ 1. Ռադիացիոն (ճառագայթային) պատահարներ: Ճառագայթման ամենամեծ վտանգ է ներկայացնում ատոմային էլեկտրակայանը, որտեղ շահագործվում են ՎՎԷՌ-440 տիպի ռեակտորներ: Ատոմային էլեկտրակայանն արտադրում է հանրապետության ամբողջ էլեկտրաէներգիայի 80 տոկոսը, այնտեղ աշխատում են մոտ 5000 մարդ: Կայանի վթարի դեպքում կտուժեն ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների բնակիչները: Վթարի մեծության հետ կապված ռադիոակտիվ նյութերը կարող են տարածվել ավելի հեռու: Չերնոբիլյան վթարը բերեց լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքների, որոնք առ այսօր դեռ այժմեական են: Հետևաբար, ծայրահեղ կարևոր է ատոմային էլեկտրակայանի աշխատակազմի, տեղական իշխանությունների և բուժօգնության ու փրկարարական ծառայությունների պատրաստականությունը վթարի դեպքում համարժեք գործողություններ իրականացնելու հարցերով՝ շրջակա միջավայրի և առողջության վրա բացասական ազդեցության նվազման առումով: Բացի ատոմակայանից, Հայաստանում կա 921 կազմակերպություն, որտեղ օգտագործվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ: Փոքր չափերի ռադիացիոն վթարներ կարող են տեղի ունենալ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման, սարքավորումների շահագործման, իոնացնող ճառագայթների աղբյուրների օգտագործման, ռադիոակտիվ թափոնների պահպանման ժամանակ: Գոյություն ունի ճառագայթման սպառնալիք նաև երկրի սահմաններից դուրս տեղավորված քաղաքացիական և ռազմական օբյեկտներից (ատոմային կայաններ, միջուկային ռեակտորներով տիեզերական արբանյակներ և այլն): 2. Վտանգավոր քիմիկատների կողմից հարուցված պատահարներ: Հայաստանում գոյություն ունեն մի շարք կազմակերպություններ և օբյեկտներ, որոնք առնչվում են վտանգավոր քիմիկատների հետ՝ քլոր, ամոնիակ, ազոտի օքսիդներ, սնդիկ, որոշ օրգանական լուծույթներ, պեստիցիդներ և այլն: Ամենավտանգավոր խոշոր օբյեկտներից մեկում գերիշխում է քլորը, որն օգտագործվում է հիմնականում քլորոպրենի և հարակից նյութերի արտադրության համար: Բացի այդ, գոյություն ունի նաև խոշոր քիմիական համալիր միզանյութի, ազոտական թթվի, լատեքսների, պոլիվինիլացետատային խեժերի և այլնի արտադրության համար: Այդ պատճառով ծայրահեղ վտանգավոր քիմիական նյութերի հնարավոր արտանետումներն իրական վտանգ են ներկայացնում, չնայած նրան, որ ներկայումս այդ արտադրությունները կամ չեն աշխատում, կամ աշխատում են շատ փոքր ծավալներով: 3. Կենսաբանական բնույթի աղետները կարող են հարուցվել վարակիչ հիվանդություններ առաջացնող մանրէներով (մանրէներ, րիկետսիաներ, վիրուսներ, դրանց սաղմեր կամ մասնիկներ, մակաբույծներ, սնկեր և այլն) և դրանց տոքսիններով: Շնորհիվ արագ զարգանալու և մարդկանց շրջանում տարածվելու ունակությունների, դրանք կարող են առաջացնել զանգվածային վարակիչ հիվանդություններ՝ ժանտախտ, խոլերա, տուլյարեմիա, որովայնային տիֆ և պարատիֆեր, դիզենտերիա, վիրուսային հիվանդություններ և այլն: Ներկայումս Հայաստանի բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում մալարիան և խոլերան: 4. Տրանսպորտային վթարները կարող են տեղի ունենալ օդում կամ ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտային համակարգերում: 5. Բնական աղետներ: Հայաստանում բարձր է արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը երկրաշարժերի պատճառով, հաճախ են նաև հեղեղների և կարկտահարության դեպքերը: Բնական աղետներն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն մարդու առողջության վրա: Ուղղակի ազդեցությունը՝ դա երկրաշարժի, փոթորիկի, ջրհեղեղի, կարկուտի, կայծակի, ձյունատեղումների, մրրիկի հետևանքով պատճառած վնասվածքները կամ մահն են: Անուղղակի ազդեցությունը՝ դա էլեկտրա- և ջրամատակարարման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման ցանցերի վթարների, ճանապարհների ավերումների, հրդեհների, հեղեղների, բնական հիդրոօդերևութաբանական գործոնների հետևանքների ազդեցությունն է մարդու առողջության վրա: Բնակչության առողջության վրա տարբեր անբարենպաստ ազդեցություններ են տեղի ունենում հատկապես զանգվածային ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, օրինակ՝ խոլերայի: Շրջակա միջավայրերի հիգիենայի ոլորտում գործունեություն ծավալող ինստիտուտներն արտակարգ իրավիճակներում ղեկավարվում են հետևյալ իրավական ակտերով՝
Քաղաքացիական պաշտպանության համակարգը և փրկարարական ծառայությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը: Կան նաև մի շարք ինքնուրույն ոչ կառավարական փրկարարական կազմակերպություններ: Մշակված է արտակարգ իրավիճակներում գործողությունների հատուկ ծրագիր, որը ներառում է՝ 1. Բժշկական պատրաստականություն՝ ազգային և տեղական մակարդակներում, 2. Բուժկանխարգելիչ կազմակերպությունների պատրաստակամություն՝ հատուկ և ընդհանուր (վնասվածքներ և այլն) բժշկական օգնություն կազմակերպելու համար, 3. Ճառագայթային, քիմիական և թունաբանական հետախուզման ծառայությունների պատրաստակամություն, 4. Իրավիճակների գնահատման և հանձնարարականների մշակման մեխանիզմ՝ կառավարման բոլոր մակարդակների համար: Տվյալների տեղեկատվական բազան (ռեգիստրներ և այլն) Առողջապահության մասնագետները մասնակցում են մեծ և փոքր չափերի քիմիական վթարների և աղետների հետևանքների գնահատման գործընթացին: Նրանք կատարում են լաբորատոր հետազոտություններ և տալիս են այդ հետազոտությունների հիգիենիկ գնահատականը, կազմում են արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների աշխատանքային պլանները՝ բնակչության անվտանգության ապահովման, վթարները վերացնող անձնակազմի անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ: Հասարակության ուշադրությունը նշված ծառայության աշխատանքի նկատմամբ արտահայտվում է բացառապես արտակարգ իրավիճակների ժամանակ: Աղետների՝ քիմիական և ռադիացիոն վթարների, վարակիչ հիվանդությունների բռնկման տեղայնացման և վերացման հետ կապված միջոցառումների կազմակերպման դեպքում մարդիկ սպասում են առողջապահության ոլորտի մասնագետների բանիմաց տեղեկատվությանը՝ պատահարի չափերի, մեծահասակների և երեխաների առողջության նկատմամբ ռիսկի, անվտանգության միջոցների և այլնի մասին: Սակայն իրականում այդ ծառայությունն ունի շատ դժվարություններ՝ պաշտպանության անհրաժեշտ միջոցների, լաբորատոր սարքավորումների, ռեակտիվների, ռեսուրսների, ժամանակակից սարքերի, տեղեկատվության կուտակման և վերլուծման համակարգի, դրա մշակման և հաղորդման միջոցների հետ: Առողջապահության համակարգի մասնագետները պետության կողմից ապահովագրված չեն: Հասարակական առողջապահության պահպանման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կատարելու հնարավորություն չկա՝ ֆինանսների և պատրաստված մասնագետների պակասության պատճառով: Բացակայում են նախկինում աղտոտված տարածքների դիտարկումները, չեն կատարվում սննդամթերքի, խմելու ջրի, գյուղատնտեսական քիմիկատների խոշոր պահեստների շրջակայքի օդի հետազոտություններ և հիգիենիկ գնահատում: Արտակարգ իրավիճակների կենտրոնների գործունեության վերլուծության արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի վտանգավոր գործոնների ազդեցության կանխմանն ուղղված արդյունավետ առողջապահական միջոցառումներ կարող է իրականացվել միայն գնահատման արդիական միջոցների կիրառմամբ: Արտակարգ իրավիճակներում միջոցառումների պլանավորման ժամանակ չեն օգտագործվում դրանց արդյունավետության պլանավորման և կանխատեսման արդիական մեթոդները: Անհրաժեշտ է ուսուցանել առողջապահության մասնագետներին արտակարգ իրավիճակներում աշխատելը: Այդ նպատակով կարիք է զգացվում հատուկ դասընթացների, իսկ հետագայում՝ վերապատրաստումների ընդգրկումը բարձրագույն և հետդիպլոմային կրթական ծրագրերում: Բժշկական օգնությունն արտակարգ իրավիճակներում Բժշկական օգնությունն աղետների ժամանակ տարբերվում է սովորական պայմաններում ցուցաբերվող շտապ բուժօգնությունից, հիմնականում հնարավոր տուժողների մեծ քանակի պատճառով: Հիմնական բնութագրերը հետևյալն են՝
Աղետների ժամանակ բուժական օգնության ցուցաբերման պատրաստվածությունը, իր կարևորության առումով, գտնվում է սովորական և պատերազմի պայմաններում բուժօգնության կազմակերպման գործընթացների միջև: Հաշվի առնելով այդ, շատ երկրներ հիմնել և հիմնում են աղետների բժշկության համակարգ՝ հետևյալ գլխավոր ստանդարտների համաձայն՝ 1. իրավական հիմքերը, կառավարման և հսկողության մեխանիզմները որոշվում են պետության կողմից, 2. արտակարգ իրավիճակներում իրականացվող միջոցառումներն մշակվում և ծրագրավորվում են նախօրոք, 3. բժշկական անձնակազմի ուսուցումը կազմակերպվում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպման և իրականացման ուղղությամբ, 4. ձևավորվում է բժշկական օգնության պաշարների պահեստը՝ աղետների դեպքում աշխատելու համար, 5. շտապ բժշկական օգնության համակարգի ստեղծման ժամանակ առողջապահության ծառայությունների գործողությունները համակարգվում են փրկարարների, ոստիկանության և բանակի գործողությունների հետ: Հաշվի առնելով վերը նշված ստանդարտները, ներկայիս իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ արտակարգ իրավիճակներում համակարգող և կարգավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունն է, որը համաձայն գործող օրենքի պետք է համակարգի բոլոր մասնագիտացված ծառայությունների, նախարարությունների և գերատեսչությունների գործողությունները: Իր կազմում և անմիջական ենթակայության տակ արտակարգ իրավիճակների վարչությունն ունի՝ Ազգային մակարդակով՝
Մարզերի մակարդակով՝
Այլ փրկարարական ծառայությունները.
Փրկարարական բոլոր ծառայությունները հագեցված են նորագույն տեխնիկական, տրանսպորտային միջոցներով և սարքավորումներով: Դրանց անձնակազմը վերապատրաստվել է արտասահմանյան հայտնի կենտրոններում (մասնավորապես՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում): «Սպիտակ» փրկարարական ջոկատը Ռուսաստանում կայացած նույնանման ջոկատների զինավարժություններում գրավել է առաջին տեղը: Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայությունները 1. Արտակարգ վիճակներում առողջապահության համակարգի ազգային ռազմավարության մշակումը, 2. Աղետների՝ բժշկության ազգային կենտրոնի և դրա մարզային մասնաճյուղերի ստեղծումը, 3. Թույների և թունավորումների մասին տեղեկատվության ազգային կենտրոնի հիմնումը, 4. Բնական աղետների և արտակարգ իրավիճակների առաջացման, զարգացման կանխատեսման և գնահատման տեղեկատվական համակարգի ստեղծումը: Գործողությունները Բոլոր գործողությունները պետք է կատարվեն հետևյալ չորս ուղղություններով՝ - կանխատեսում և կանխում, - դիմակայում, - գործողություններ արտակարգ իրավիճակներում, - հետևանքների վերացում, նվազեցում (վերականգնում) և գնահատում:
Առաջնահերթ գործողությունները 1. Մշակել բնական աղետների և արտակարգ վիճակներում առողջապահության համակարգի ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, 2. Հիմնադրել «Թույների և թունավորումների տեղեկատվական կենտրոն»՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կազմում, 3. Մշակել օբյեկտների քիմիական վտանգավորության գնահատման գիտականորեն հիմնավորված ցուցանիշներ (չափանիշներ), 4. Մշակել և իրականացնել սողանքային երևույթների կանխատեսման ու կանխարգելման միջոցառումների համալիր ծրագիր: 3.8. Վնասվածքներ և պատահարներ Իրավիճակային վերլուծություն Հայաստանում մահացությունը, հիվանդացությունը և անդամալուծությունը էապես բարձր է համեմատ մյուս եվրոպական երկրների: Աճող ցուցանիշները վկայում են այն մասին, որ վթարները, թունավորումները և վնասվածքները կարող են հետագայում դառնալ երկրի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը: Մահացության պատճառների շարքում սիրտ-անոթային հիվանդություններից և նորագոյացություններից հետո ամբողջ աշխարհում բարձր տեղ են զբաղեցնում թունավորումները, պատահարները (վթարները) և վնասվածքները: Նպատակները Գլխավոր երկարաժամկետային նպատակը նշված է Հայաստանի առողջապահության ծրագրում, այն է «Մինչև 2010թ. նվազեցնել 30 տոկոսով վնասվածության և պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների, անդամալուծության և մահացության դեպքերի քանակը»: Ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել վնասվածքների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգ, որի հետևանքով կնվազեն վնասվածության ցուցանիշները և հնարավորություն կստեղծվի տուժած մարդկանց վերապրելու և առողջության պահպանման համար: Երիտասարդ մարդկանց (հիմնականում վնասվածք ստացածների) ֆիզիկական և սոցիալական վերականգնումը (ռեաբիլիտացիան) կունենա դրական տնտեսական արդյունք: Հիմնախնդիրները
Այս բոլորը հանգեցնում է շարժական բուժօգնության անարդյունավետությանը և մահացության բարձր ցուցանիշների՝ մինչ հիվանդանոցային մակարդակում,
Մահերի մեծ մասն արձանագրվում է մինչհիվանդանոցային փուլում, որը կարելի է բացատրել փրկության և շտապօգնության արդյունավետ ծառայությունների բացակայությամբ, և վերջինս վերակենդանացման և տեղափոխման համար անշարժացման միջոցներով անբավարար հագեցվածությամբ: Հայաստանում չի մշակված վնասվածքների բարդությանը համապատասխան հոսպիտալացման համարժեք սխեմա, վնասվածքաբանության բաժանմունքներն անբավարար են ապահովված ոսկորների կոտրվածքների ֆիքսման անհրաժեշտ ժամանակակից կոնստրուկցիաներով: Այս բոլորն ստեղծում է պայմաններ հետվնասվածքային հաշմանդամության ավելի բարձր մակարդակի համար՝ քան Արևմտյան Եվրոպայի երկրներում է: Հիմնախնդիրները
Գերակայությունները 1. Հայաստանի բնակչության վնասվածքներից և պատահարներից առավելագույն պաշտպանվածության ապահովում, 2. Աշխատող բնակչության աշխատատեղերում վնասվածքներից և պատահարներից առավելագույն պաշտպանվածության ապահովում, 3. Բնակչության լայն խավերի, մասնագետների, լրագրողների ուսուցում՝ վնասվածքների և պատահարների կանխարգելման գիտելիքների վերաբերյալ, վերջիններիս ժամանակ բնակչության մոտ վարքի ստերեոտիպերի ստեղծում:
Գործողությունները
Առաջնահերթ գործողությունները 1. Ներդնել վնասվածքների և պատահարների հետևանքով առաջացած հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգմանը համապատասխանող ազգային համակարգ, 2. Մշակել և իրականացնել վնասվածքների և պատահարների կանխարգելման ազգային ծրագիր՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, 3. Վերանայել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները՝ անվտանգության բարձրացման և վնասվածքների ու պատահարների նվազեցման և կանխարգելման նպատակով (անվտանգության գոտիներ, երեխաների համար հատուկ անվտանգ բազկաթոռներ, ձմեռային ավտոդողեր և այլն): 3.9. Բնակության միջավայրի հիգիենա Իրավիճակային վերլուծություն Աղմուկ Բնակարանի հիգիենիկ պայմանների վրա զգալի անբարենպաստ ազդեցություն ունեցող արտաքին կարևոր գործոններից մեկն աղմուկն է, որն առաջանում է տրանսպորտից, «շոու» բիզնեսի օբյեկտներից, հանգստի օբյեկտներից (կազինո, տարբեր խաղասրահներ), հասարակական սննդի, հատկապես, բացօթյա սեզոնային, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներից, անվտանգության ազդանշաններից (ազդանշանման համակարգ), հարևանների աղմկալի վարքից և այլ աղբյուրներից։ Նոր ճանապարհներ կառուցելուց առաջ հաշվարկվում է տրանսպորտային աղմուկի հնարավոր մակարդակը, բայց ոչ բոլոր դեպքերում են ուսումնասիրվում աղմուկի իջեցման համապատասխան միջոցները։ Հաճախ բացակայում է տեղեկատվությունն աղմուկի իջեցման ժամանակակից և առավել արդյունավետ մեթոդների մասին։ Շատ հաճախ կառուցապատման ընթացքում բնակելի տների առաջին հարկերում նոր օբյեկտների տեղադրման ժամանակ պարզապես չեն ընդգրկվում շրջակա միջավայրն աղմուկից պաշտպանող միջոցառումները՝ շինարարության, վերակառուցման կամ վերանորոգման նախագծերում, նույնիսկ դրանց առկայության դեպքում։ Վերջին ժամանակներս հիմնախնդիր է դարձել Հայաստանի քաղաքներում «շոու» բիզնեսի և ժամանցային կենտրոնների առաջացրած աղմուկը նվազեցնելը: Ռեստորաններից, համերգային դահլիճներից, բացօթյա բեմերից աղմուկի տարածումը վարչական օրենսգրքով բավարար չի կարգավորված, որի պատճառով դժվար է այդ աղմուկը կանխել կամ որևէ կերպ դրա վրա ազդելը։ Տարբեր սարքավորումների առաջացրած աղմուկը և կյանքի հիգիենիկ պայմանների վրա դրա ազդեցությունը դարձել են նոր հիմնախնդիրներ։ Գոյություն ունի սարքավորումների որոշակի խումբ, որը հարմար չէ տեղադրել բնակելի տներում՝ աշխատանքի ժամանակ առաջացած աղմուկի բարձր մակարդակի պատճառով։ Բացի այդ, այդ սարքավորումները հաճախ տեղադրվում են առանց վերջիններիս կողմից առաջացրած աղմուկի նախնական հաշվարկի և գնահատման։ Շենքերի ներքին կառուցվածքները չունեն բավարար ձայնամեկուսացում, որի պատճառով բնակիչները տուժում են ինչպես դրսից եկող աղմուկից, այնպես էլ հարևան բնակարաններից և շենքի ներսում գտնվող հասարակական նշանակության օբյեկտներից եկող աղմուկից։ Պետք է նշել, որ նշված բոլոր աղբյուրներից առաջացած աղմուկն ուժեղանում է երեկոյան և գիշերը, երբ աղմուկի ընդհանուր ֆոնի մակարդակն իջնում է և սկսում է գործել աղմուկի երեկոյան թույլատրելի մակարդակը։ Օդի որակը շենքերի ներսում Օդի որակը բնակելի տներում և հասարակական շենքերում հազվադեպ է հետազոտվում։ Չի իրականացվում շենքերի ներսում օդի որակի և առողջության վրա նրա ազդեցության դիտարկումը։ Հին տներն օդափոխվում են բաց պատուհանների, բնական և արհեստական օդափոխության օդանցքների համակարգի միջոցով։ Մինչև վերջերս կառուցված բնակարաններում պատուհանների մեծ մասը հերմետիկ չեն, այդ պատճառով առկա է ջերմության կորուստ, միևնույն ժամանակ, թարմ օդի ներս թափանցում։ Օդի որակի վատացում նկատվում է վերանորոգված շենքերում և նորակառույցներում, որտեղ պատուհանների հին մոդելները փոխարինված են հերմետիկներով, իսկ օդափոխանակության համապատասխան համակարգը չի կարգավորված։ Հասարակական շենքերում (համերգային դահլիճներ, մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, գրադարաններ, հասարակական սննդի օբյեկտներ և այլն) օդափոխության խնդիրը պետք է լուսաբանվի առանձին։ Օդափոխության մեխանիկական համակարգերը կամ տեղադրված չեն, կամ գործում են սխալ։ Մեծ մասամբ սենյակները, որտեղ անցկացվում է մարդկանց ուսուցում (դպրոցներ, բոլոր տեսակի ինստիտուտներ) օդափոխվում են բնական ձևով։ Օդն այդ վայրերում թարմ չէ և մարդիկ իրենց վատ են զգում, բողոքում են գլխացավից, շուտ հոգնում են, թուլանում են շոգից՝ անբավարար օդափոխության պատճառով։ Այդպիսի վայրերում հայտնաբերվում է ածխածնի երկօքսիդի բարձր խտություն, օդի բարձր հարաբերական խոնավություն, շատ բարձր ջերմաստիճան և մանրէների բարձր խտություն։ Բարձրանում է օդակաթիլային վարակիչ հիվանդացության վարակման վտանգը (ռիսկը)։ Դա կարող է պատճառ հանդիսանալ շնչառական ուղիների սուր վարակների քանակի ավելացման։ Սենյակների ճիշտ օդափոխությունը կարող է նվազեցնել օդի աղտոտվածությունը՝ միաժամանակ փոքրացնելով վարակման ռիսկը։ Այն շենքերում, որտեղ տեղադրված են մեխանիկական օդափոխիչներ, հաճախ անջատում են, որպեսզի իջեցնեն տվյալ շենքի շահագործման ծախսերը։ Դրանց տնօրենները չեն հասկանում օդափոխության կարևորությունը և այն, որ դրա հետ կապված դժվարությունները կարող են առաջացնել առողջության և, նույնիսկ, կյանքի համար վտանգավոր պայմաններ։ Մեծ մասամբ, ոչ ոք չի մտածում օդափոխության կարգավորման կամ բարելավման մասին, երբ իրականացվում է հերմետիկ պատուհանների տեղադրում։ Հայաստանի շատ բնակավայրերում, կապված կենտրոնացված ջեռուցման համակարգի շահագործման բացակայության հետ, բնակելի սենյակները, վերջին ժամանակներս, ջեռուցվում են տարբեր տեղական ջեռուցիչ սարքերով, հաճախ՝ հնացած, որոնցում օգտագործվում է ցածր որակի էժան վառելիք (փայտ, հեղուկ, ցածրորակ վառելիք և այլն)։ Ներկայումս նոր և նորացրած տներում սկսել են տեղադրել անհատական ջեռուցման հանգույցներ, այն քաղաքներում, որտեղ տների մեծամասնությունը ջեռուցվում էր ջեռուցման ցանցով սպասարկվող տաք ջրով։ Չի արգելվում նման սարքերի և հանգույցների տեղադրումը, սակայն բնակչությունը տեղեկատվություն չունի այդ սենյակներում օդի որակի վրա դրանց ազդեցության մասին։ Դրանից բացի, նման դեպքերում վատթարանում է մթնոլորտային օդի որակը։ Անհատական ջեռուցման հանգույցների տեղադրման տնտեսական և շահագործման դժվարությունների պատճառով կենտրոնական ջեռուցման բացակայությունը, ջեռուցման բարձր գները այնտեղ, որտեղ որ ջեռուցվում է և այն, որ չի ապահովվում ջեռուցման համակարգով տրվող ջրի բավարար ջերմաստիճանը։ Բնակելի և հասարակական շենքերում օդի որակի վրա խիստ բացասաբար է ազդում նաև ծխելը։ Հայաստանում մեծ չափով տարածված է այս վտանգավոր սովորությունը և, ցավոք, բացակայում է ծխելու դեմ պայքարի գործող ծրագիր։ Հասարակական շենքերում և հիմնարկներում արգելք չկա ծխելու դեմ, չկան ծխելու համար հատուկ սենյակներ, իրական արգելք չկա ծխելու գովազդի վրա: Չկա տարիքային սահմանափակում ծխախոտի արտադրանքի վաճառքի վրա։ Վերոհիշյալի պատճառով պասիվ ծխելու խնդիրը դասում է այն հիմնական գործոնների շարքում, որոնք շենքերի ներսում բացասաբար կարող են ազդել բնակչության առողջության վրա: Հետևաբար ծխելը դառնում է բնակելի սենյակների օդի աղտոտման լուրջ գործոն։ Առողջապահության նախարարությունը մշակում է ծխելու դեմ պայքարի ծրագիր Հայաստանի առողջապահության ազգային ծրագրի շրջանակներում։ Շատ կարևոր է նաև տանը բարենպաստ միկրոկլիմայի ապահովումը։ Ցուրտ եղանակների ժամանակ այն բնակարանների բնակիչները, որտեղ կա կենտրոնական ջեռուցում, բողոքում են ջերմության պակասից։ Ջեռուցման համակարգում ջեռուցումը բաշխվում է անհամաչափ, որի հետևանքով ցածր հարկերում ջերմաստիճանը լինում է շատ ավելի ցածր, քան վերին հարկերում։ Դա դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում, քանի որ ջեռուցման վարձը հաշվարկվում է անկախ բնակարանի իրական ջերմաստիճանից։ Բնակարանների ցածրագույն ջերմաստիճանը միշտ ցածր է լինում բոլոր տեսակի թույլատրելի նորմերից՝ վատ ջերմամեկուսացման և էներգետիկ ճգնաժամի պատճառով: Մինչև վերջերս կառուցված տների ջերմակայունությունը խիստ ցածր է, ցուրտ եղանակին պատերը սառչում են։ Այդ պատճառով պատերի ներսի մակերեսը պատվում է խոնավությամբ։ Այդ պայմանները շատ բարենպաստ են պատերի մեջ մանրէների աճի համար։ Այդ ֆենոմենը շատ հաճախ հանդիպում է բնակարանային բլոկներում։ Պարզվել է, որ բնակչությունը շատ քիչ տեղեկություն ունի մանրէաբանական սնկերի աճի պատճառների, առողջության վրա նրանց վնասի և վերացման միջոցների մասին։ Այդպիսի սնկերն արտադրում են թունավոր նյութեր, դրանց ազդեցությունը առողջության վրա լինում է տարբեր, այդպիսի նյութերը կարող են առաջացնել մաշկի քոր և ցան կամ ասթմա և շնչառական ուղիների հիվանդություններ, հատկապես փոքր երեխաների մոտ։ Տարածքների հատակագծման ընթացքում չեն գնահատվում բնակչության հիվանդացության ցուցանիշները, չեն վերլուծվում հիվանդության և մահացության հիմնական պատճառները, չեն նախատեսվում վերջիններիս վերացման ծրագրեր։ Ուշադրություն չի դարձվում վարակի բնական օջախների վրա։ Քաղաքային ենթակառուցվածքը տարածքների հատակագծային մյուս տարրերից ավելի դանդաղ է զարգանում։ Ենթակառուցվածքի օբյեկտների օգտագործման համար չկա սեփականության (տնօրինման) իրավունքների և պատասխանատվությունների համապատասխան կարգավորում։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ պետական ձեռնարկությունները կամ գյուղատնտեսական ընկերակցությունները, նախկինում կառուցում էին ջրամատակարարման ցանցեր և փոքր քաղաքներն ու գյուղերն ապահովվում էին խմելու ջրով: Այժմ դրանք վաճառում են իրենց սեփականությունը նոր տերերին, որոնք հաճախ շահագրգռված չեն լինում հետագա ջրամատակարարման համար և դադարեցնում են այն։ Խիստ հասունացած է հիգիենիկ պահանջներին համապատասխանող բնակելի շինարարության և բնակարանների բնակության համար պիտանելիության խնդիրը։ Բնակարաններով ապահովվածության մակարդակն անհամեմատ ցածր է, քան մյուս երկրներում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը գտնվում է երկրաշարժային ակտիվ գոտում, որն ընդգրկում է Հայաստանի առավել խիտ բնակեցված երկու մարզեր, որտեղ գտնվում են իրենց մեծությամբ երկրի 2-րդ և 3-րդ քաղաքները և բնակվում է բնակչության համարյա մեկ երրորդը: Բնակչության զգալի մասն ստիպված է ապրել ժամանակավոր կառույց-տնակներում, վագոններում և այլն։ Հայաստանում կան նաև զգալի թվով անտուն փախստականներ՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական կոնֆլիկտի գոտուց։ Եկած մարդիկ ներկայումս ապրում են անբարենպաստ էկոլոգիական և սանիտարաբժշկական պայմաններում և նրանց սանիտարահակահամաճարակային անվտանգությունը ոչ մի ձևով չի երաշխավորված։ Շատ վաղուց կառուցված տների, հատկապես, բնակարանային բլոկների որակը և ներսի պայմաններն աստիճանաբար կորցնում են իրենց պիտանելիությունը սխալ խնամքի և ժամանակին չվերանորոգելու պատճառով։ Մինչև 1993 թ. կառուցված բնակելի տների մեծ մասն իրենց էներգիայի ծախսերով չեն բավարարում ժամանակակից պահանջներին։ Տեղի են ունենում էներգիայի մեծ կորուստներ, որի հետևանքով աճում են օգտագործված էներգիայի գները։ Բնակարանային բլոկների սեփականատերերը և տեղական կառավարման մարմինները, որոնք պատասխանատու են մասնավոր բնակարանային բլոկի պահպանման համար, ի վիճակի չեն պահպանել և վերանորոգել շենքերը՝ միջոցների սղության և վատ ղեկավարման պատճառով։ Մասնավոր բնակարանների ձևափոխումը խանութների, վարսավիրանոցների և հասարակական օգտագործման այլ կազմակերպությունների անթույլատրելի է, բայց համընդհանուր թափ է ստացել։ Առանձնահատուկ բարդություններ կան գյուղական բնակավայրերում։ Այստեղ լուծված չեն անվտանգ ջրամատակարարման, գյուղերի տարածքի բարեկարգման, կոյուղու համակարգով ապահովման և կանոնավոր աղբահեռացման, ինչպես նաև ճանապարհների որակի, հասարակական տրանսպորտով ապահովվածության, բժշկական ծառայությունների մատչելիության և այլ հարցերը։ Նպատակները
Հիմնախնդիրները
Գերակայությունները
Գործողությունները
Առաջնահերթ գործողությունները 1. Կատարել «Աղետի գոտում բնակելի շինարարության, վերակառուցման և փախստականներին բնակարաններով ապահովման» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: 2. Կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, առողջապահության և բնապահպանության նախարարությունների համատեղ աշխատանքային խումբ՝ սույն բնագավառում առկա հիմնահարցերի ուսումնասիրման և անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով՝ հիմնվելով առողջության ցուցանիշների վրա: 3.10. Աշխատանքային միջավայր Իրավիճակային վերլուծություն Ներկայումս Հայաստանում պրոֆեսիոնալ հիվանդություններն ախտորոշվում են մեծ ուշացումներով, երբ աշխատողն արդեն դառնում է անաշխատունակ և չի կարող վերադառնալ իր պարտականությունների կատարմանը: Առողջության վիճակի կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում են միայն 5-7 տոկոսի դեպքերում պրոֆեսիոնալ հիվանդությունների կասկածանքով: Դեպքերը հիմնականում հայտնաբերվում են հիվանդների ակտիվ հաճախման ժամանակ: Պրոֆեսիոնալ հիվանդությունների կազմում գերակշռում են թոքերի, նյարդային համակարգի (վիբրացիոն հիվանդություն՝ դեպքերի մոտ 40 տոկոսը) և լսողական նյարդի ախտահարումները (դեպքերի մոտ 30 տոկոսը), երրորդ տեղում են մաշկի ախտահարումները: Հազվադեպ են ախտորոշվում հենաշարժական ապարատի պրոֆեսիոնալ հիվանդությունները, իսկ պրոֆեսիոնալ քաղցկեղն ընդհանրապես չի ախտորոշվում: Ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության հետևանքով առաջացած կորուստները (վնասը) ներառում են բուժման ծախսերը և չթողարկված արտադրանքի հարաբերական արժեքը: Ներկայումս փոխվել են պրոֆեսիոնալ հիվանդությունների կազմը և կլինիկական պատկերը: Աշխատանքային միջավայրի հետազոտությունները Մինչև 1990 թվականը, համաձայն գործող օրենսդրության, Հայաստանում կանոնավոր կերպով անց էր կացվում աշխատատեղերի հիգիենիկ գնահատումը և անձնագրավորումը, որը պարտավորեցնում էր ձեռնարկությունների ղեկավարներին գնահատել ռիսկի մակարդակը աշխատատեղերում և կատարել դրանց հիգիենիկ պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ: Նման հետազոտություններ կատարող լաբորատորիաները հավատարմագրված էին պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից: Հետազոտման ենթակա աշխատատեղերը և դրանց հիգիենիկ բնութագիրը որոշվում էին պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված առողջության համար վնասակար կամ վտանգավոր մասնագիտությունների ցանկի, ինչպես նաև հաշվի առնելով մարդկանց առողջության և աշխատանքի անվտանգության համար հնարավոր սպառնալիք ներկայացնող ռիսկի գործոնները (կենսաբանական, քիմիական նյութեր, աշխատանքային և տեխնոլոգիական գործընթացներ և այլն): Մինչև հետազոտության ենթակա աշխատատեղերի ընտրումը խորհուրդ էր տրվում անցկացնել աշխատանքային միջավայրի վտանգավոր (վնասակար) գործոնների հսկողական չափումներ: Աշխատանքային միջավայրի գործոնների հետազոտումներն իրականացվում էին տվյալ ձեռնարկության արհմիության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայումս երկրում խիստ նվազել են արդյունաբերական արտադրության ծավալները և աշխատատեղերի թվաքանակը: Նկատվում է փոքր, հիմնականում տնայնագործական արտադրությունների թվի ավելացում, որոնք հաճախ կազմակերպվում են ոչ հարմարեցված, անգամ բնակելի տարածքներում, աշխատում են առանց գրանցման: Համապատասխանաբար, այդպիսի արտադրությունները չեն ընդգրկվում աշխատանքի հիգիենայի ծառայությունների, սոցիալական ապահովության, արհմիությունների և ապահովագրական ծառայությունների կողմից: Նշված արտադրություններում ծայրահեղ անբավարար է աշխատանքի անվտանգության տարրական պահանջների պահպանումը, աշխատատեղերում բացակայում են անձնական պաշտպանության և առաջին օգնության միջոցները: Այդ պայմաններում չի գործում օրենքով սահմանված աշխատատեղերի հիգիենիկ գնահատման ընթացակարգը: Այդպիսի վիճակը, մասնավորապես, պայմանավորված է նաև հիգիենիկ գիտելիքների ցածր մակարդակով ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատատուների մոտ: Հիգիենիկ պայմաններ չապահովելու կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում բացակայում է աշխատատուներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը: Պրոֆեսիոնալ ռիսկի գնահատում Պրոֆեսիոնալ ռիսկը գնահատվում է՝
Պրոֆեսիոնալ ռիսկի մակարդակը գնահատվում է համաձայն պետական հիգիենիկ նորմերի, աշխատանքային միջավայրի վնասակար գործոնների դասակարգման, վնասակար գործոնների սահմանային թույլատրվող մակարդակների և աշխատատեղերի պայմանների հիգիենիկ պահանջների: Յուրաքանչյուր տարի իրականացվել են կառավարության կողմից հաստատված մարդու առողջության համար վնասակար կամ վտանգավոր մասնագիտությունների ցանկերում ընդգրկված մասնագիտություններ ունեցող աշխատողների առողջության կանխարգելիչ բժշկական հետազոտություններ: Մասնագիտությունների յուրաքանչյուր խմբի համար մշակված էին պարտադիր հետազոտությունների և աշխատանքը շարունակելու համար հակացուցումների հատուկ սխեմաներ՝ կախված աշխատանքային գործոնների վնասակար ազդեցությունից: Այդպիսի մասնագիտությամբ աշխատողներն օգտվում էին բազմաթիվ արտոնություններից, ինչպիսիք են՝ անվճար հանգիստը և բուժումը, վտանգավորության համար աշխատավարձի հավելումները, արտադրությունում առողջության կորստի համար տրվող բարձր, արտոնային թոշակի վաղաժամ ձևակերպման հնարավորությունը: Նշված ցուցակները հնացել են և վերանայման կարիք ունեն: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշումը ներառում են վերոհիշյալ պահանջները, սակայն մի շարք տնտեսական և կազմակերպչական հիմնախնդիրների, որոնք չեն կատարվում առկայության պատճառով: Առողջապահության համակարգերի պետբյուջեի միջոցներից չֆինանսավորվելու պատճառով աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունները դարձել են վճարովի, իսկ ստեղծված ծանր տնտեսական իրավիճակում ոչ բոլոր ձեռնարկությունները կամ աշխատողներն են ի վիճակի վճարել բավականին թանկ հետազոտությունների համար: Պրոֆեսիոնալ ռիսկի գործոնների կառավարումը Պրոֆեսիոնալ ռիսկի գնահատման եզրակացության հիման վրա աշխատատուն պետք է մշակի աշխատանքային միջավայրի բարելավման միջոցներ այն աշխատատեղերի համար, որտեղ պայմանները գնահատված են որպես առողջության համար վտանգավոր կամ շատ վտանգավոր: Նոր կամ նորացվող ձեռնարկություններում (կամ դրանց ստորաբաժանումներում), որտեղ փոխվում են տեխնոլոգիաները, կամ կազմակերպվում է նոր արտադրանքի թողարկում, աշխատատեղերի հիգիենիկ գնահատումը պետք է կատարվի ոչ ուշ, քան փոփոխություններից մեկ ամիս հետո: Այն ձեռնարկություններում, որտեղ տեխնոլոգիական գործընթացները չեն փոփոխվում, աշխատատեղերի հիգիենիկ գնահատումը պետք է կատարվի հինգ տարին մեկ անգամ: Սակայն վնասակար և շատ վնասակար աշխատանքային պայմաններում, ինչպես նաև տարվա ընթացքում վնասակարության 1 և 2-րդ դասերին պատկանող նյութերի առավելագույն թույլատրվող խտությունների պայմաններում աշխատելու դեպքում, աշխատանքային միջավայրի հիգիենիկ գնահատումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարի: Մինչև աշխատանքային պայմանների նորմալացումը վնասակար և շատ վնասակար պայմաններում աշխատող մարդիկ պետք է ապահովվեն անձնական պաշտպանության միջոցներով, ունենան ավելի կարճ աշխատանքային օր և լրացուցիչ ու հատուկ ընդմիջումներ՝ համաձայն գործող օրենսդրության: Ցավոք սրտի, տնտեսական և էներգետիկ ճգնաժամի պատճառով արդյունաբերությունն աշխատում է անկանոն ձևով և փոքր ծավալներով և այդ ոլորտում աշխատանքային միջավայրի հետազոտությունները խիստ նվազել են: Պրոֆեսիոնալ ռիսկի գործոնների հսկողություն Ներկայումս աշխատանքի պաշտպանության և պայմանների բարելավման բնագավառի քաղաքականության մշակումը և իրականացումը կատարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը: Երկիրն սկսել է մասնակցել այդ բնագավառի միջազգային գործընթացներին, այդ թվում՝ ԱՄԿ կոնվենցիաները, Եվրոպական սոցիալական խարտիան և այլն: Նախատեսվում է Հայաստանի իրավական դաշտի արդիականացումը և համապատասխանեցումը միջազգային պահանջներին: Համաձայն ընդունված կարգավորիչ մեխանիզմների, աշխատատուն պետք է տեղեկացնի պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը վնասակար և շատ վնասակար ազդեցության ենթարկվող աշխատատեղերի և այնտեղ աշխատողների թվի մասին: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության 1993 թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշման վերջինս կարող է պահանջել աշխատատուից աշխատանքային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցների կատարում: Իրենց մասնակիցների աշխատատեղերում, աշխատանքային պայմանների հետ կապված իրավասություններ ունեն նաև արհեստակցական միությունները: Սակայն աշխատանքային միջավայրի բնագավառում միջճյուղային համագործակցությունը բարելավելու խիստ կարիք է զգում: Միջոցառումների իրավական հիմքը
Նպատակը Բանվորների առողջության և աշխատանքային պայմանների բարելավման համակարգի ստեղծում՝ Հայաստանի կարիքներին և Եվրամիության ստանդարտներին համապատասխան, դրա արդյունավետ գործունեության ապահովում՝ պրոֆեսիոնալ վնասակար գործոնների պատճառով առողջությանը հասցրած սոցիալ-տնտեսական կորուստների նվազեցման նպատակով: Հիմնախնդիրները
Գերակայությունները 1. Աշխատանքային պայմանների նկատմամբ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացման ուժեղացում, 2. Աշխատողներին անհրաժեշտ բժշկական օգնության, աշխատանքի անվտանգության ապահովման ծառայություններով ապահովում, 3. Աշխատանքի հիգիենայի բնագավառի արդյունավետ իրավական և գործադիր մեխանիզմների մշակում և ներդրում: Խնդիրները
Գործողությունները Աշխատանքային միջավայրի հետազոտություններ
Աշխատանքային պայմանների նորմավորումը
Պրոֆեսիոնալ ռիսկի գնահատումը
Աշխատողների կանխարգելիչ բժշկական քննություն 1. Ապահովել որակյալ բժշկական մասնագետներով աշխատողների բժշկական կանխարգելիչ քննությունների անցկացումը հետևյալ երեք փուլերում՝
2. Մշակել պրոֆեսիոնալ հիվանդությունների բնագավառի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և/կամ վերամասնագիտացման հատուկ ծրագրեր: Պրոֆհիվանդությունների վաղաժամ ախտորոշումը
Առողջության վրա աշխատանքային միջավայրի ազդեցության ուսումնասիրություն
Աշխատանքային միջավայրի դիտարկումը 1. Ստեղծել «Աշխատանքային միջավայր» տեղեկատվական համակարգը՝
2. Հավաքել, պահպանել և դասակարգել տեղեկատվություն՝ աշխատանքային միջավայրի վնասակար գործոնների մասին (համաձայն միջազգային դասակարգման), 3. Վերլուծել հանրապետությունում աշխատանքային միջավայրի վնասակար գործոնների տվյալները՝ առողջության պրոֆեսիոնալ ռիսկի նկատմամբ, աշխատանքային միջավայրի կարգավիճակի գնահատման միջոցով, 4. Ապահովել բոլոր շահագրգիռ ազգային և միջազգային կազմակերպություններին և անձանց աշխատանքային միջավայրի մասին տեղեկատվությամբ: Միջգերատեսչական համագործակցություն և հասարակության հետ կապերի համակարգի ստեղծում
Առաջնահերթ գործողությունները 1. Վերազինել պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լաբորատոր համակարգի նյութատեխնիկական և համակարգչածրագրային բազան՝ աշխատանքի պայմանների վնասակար գործոնների հետազոտման նպատակով: 2. Մշակել աշխատողների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունների անցկացման արդյունավետ մեխանիզմ: 3. Մշակել և իրականացնել «Աշխատանքային միջավայր» միասնական տեղեկատվական համակարգ կենտրոնական և տեղական տվյալների բազաներով, որը կներառի համալիր տեղեկատվություն, արդյունաբերական ձեռնարկությունների և վնասակար գործոնների մասին: Վերջինս ապահովել արդիական տեխնիկայով և համակարգչածրագրային բազայով: 4. Մշակել և ներդնել աշխատանքային պայմանների բարելավման, աշխատանքի անվտանգության ապահովման համալիր ծրագիր: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(հավելվածը փոփ., լրաց. 20.02.03 N 158-Ն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |