«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1998 թվականի N 652
քաղ. Երևան
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գրական, մշակութային, մանկապատանեկան, մարզական, մարզային և ազգային փոքրամասնությունների պարբերական մամուլի առաջնահերթ ֆինանսավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մի մասի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման սկզբունքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 24-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարներ ստացող պարբերականների
|
NN |
Պարբերականի անվանումը |
Գումարը |
| 1. | «Կրթություն» | 1 |
| 2. | «Գիտություն» | 1 |
| 3. | «Մարզական Հայաստան» | 1 |
| 4. | «Գարուն» | 2 |
| 5. | «Նորք» | 2 |
| 6. | «Գրական թերթ» | 2 |
| 7. | «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) | 2 |
| 8. | «Ոզնի» | 1 |
| 9. | «Կանչ» | 1 |
| 10. | «Դնիպրո» (ուկրաիներեն) | 1 |
| 11. | «Ռյա Թազա» (քրդերեն) | 1 |
| 12. | «Եզդիների ձայն» | 1 |
| 13. | «Կոտայք» (Կոտայքի մարզ) | 1 |
| 14. | «Արարատ» (Արարատի մարզ) | 1 |
| 15. | «Արմավիր» (Արմավիրի մարզ) | 1 |
| 16. | «Վայոց ձոր» (Վայոց ձորի մարզ) | 1 |
| 17. | «Արևելք» (Տավուշի մարզ) | 1 |
| 18. | «Գեղարքունիք» (Գեղարքունիքի մարզ) | 1 |
| 19. | «Սևան» (Գեղարքունիքի մարզ) | 1 |
| 20. | «Սյունիք» (Սյունիքի մարզ) | 1 |
| 21. | «Կապան» (Սյունիքի մարզ) | 1 |
| 22. | «Կանթեղ» (Արագածոտնի մարզ) | 1 |
| 23. | «Արագած» (Արագածոտնի մարզ) | 1 |
| 24. | «Թալին» (Արագածոտնի մարզ) | 1 |
| 25. | «Կումայրի» (Շիրակի մարզ) | 1 |
| 26. | «Շիրակ» (Շիրակի մարզ) | 1 |
| 27. | «Հյուսիսային Հայաստան» (Շիրակի մարզ) | 1 |
| 28. | «Լոռու մարզ» (Լոռու մարզ) | 1 |
| 29. | «Արփի» (Լոռու մարզ) | 1 |
| 30. | «Մաշտոց» (Լոռու մարզ) | 1 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. կարամանուկյան |