«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ տողերով.
«3500 |
Կենսագործունեության անվտանգություն |
3501 |
Հրդեհային պաշտպանություն |
3502 |
Հրշեջ - փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում |
3503 |
Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|