ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 փետրվարի 2006 թ. |
N 62-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏՅՈՄ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արտյոմ Մուսինյանի 2006 թվականի հունվարի 23-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի փետրվարի 6-ի թիվ 6 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Արտյոմ Մուսինյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը ք. Երևան, Սայաթ-Նովա 37 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|