«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի ցանկում`
ա) «110100, 1103 | Ալյուր, ձավար» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. | |
«120600 |
Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված». |
բ) «2101-2105 00, 2106 90 100 |
Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր» |
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
«2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980 |
Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ». |
գ) «7214 99 100 |
Ամրան ձողավոր՝ շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով. | |
«7321 11, 7321 81 |
Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով |
8403 10 |
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով |
8419 11 000 |
Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|