«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`
ա) «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
քարաղի տեսքով` |
440 դրամ |
աղաջրի տեսքով` |
45 դրամ. |
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
արդյունաբերական նպատակով` |
3750 դրամ |
բուժական նպատակով` |
200 դրամ |
ածխաթթու գազ ստանալու նպատակով` | 150 դրամ |
ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով` |
50 դրամ. |
գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
«Ջերմուկ» հանքավայր` |
40 դրամ |
«Արզնի» հանքավայր` | 45 դրամ |
«Հանքավան» հանքավայր` | 40 դրամ |
«Բջնի» հանքավայր` | 35 դրամ |
«Լիճք» հանքավայր` | 30 դրամ |
«Սոլակ» հանքավայր` | 30 դրամ |
«Քարաշամբ» հանքավայր` | 40 դրամ |
«Արզական» հանքավայր` | 75 դրամ |
«Սայաթ-Նովա» հանքավայր` | 75 դրամ |
այլ հանքավայրեր` |
30 դրամ». |
բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտա- |
Հեռավորու-թյունը |
Դրույքաչափը (դրամ) | ||||
շինափայտ առանց կեղևի` |
տեխնոլո- |
վառելափայտ | ||||
25-ից ավելի |
13-25-ը ներառյալ |
3-13-ը ներառյալ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Կաղնի, հացենի, թխկի, թեղի |
մինչև 10-ը ներառյալ |
5700 |
5250 |
4380 |
2600 |
700 |
10-25-ը ներառյալ |
4390 |
4040 |
3370 |
2040 |
630 | |
25-40-ը ներառյալ |
3990 |
3670 |
3070 |
1670 |
560 | |
40-ից ավելի |
3420 |
3150 |
2630 |
1300 |
420 | |
Սոճենի, լորենի |
մինչև 10-ը ներառյալ |
3300 |
3000 |
2540 |
1200 |
700 |
10-25-ը ներառյալ |
2540 |
2310 |
1950 |
1060 |
630 | |
25-40-ը ներառյալ |
2310 |
2100 |
1780 |
930 |
560 | |
40-ից ավելի |
1980 |
1800 |
1520 |
800 |
420 | |
Հաճարենի |
մինչև 10-ը ներառյալ |
3000 |
2700 |
2310 |
1500 |
700 |
10-25-ը ներառյալ |
2310 |
2080 |
1780 |
1155 |
630 | |
25-40-ը ներառյալ |
2100 |
1890 |
1620 |
1050 |
560 | |
40-ից ավելի |
1800 |
1620 |
1390 |
900 |
420 | |
Բոխի և այլ ծառատեսակներ |
մինչև 10-ը ներառյալ |
1250 |
1100 |
960 |
500 |
420 |
10-25-ը ներառյալ |
960 |
850 |
740 |
360 |
350 | |
25-40-ը ներառյալ |
870 |
770 |
680 |
280 |
280 | |
40-ից ավելի |
750 |
660 |
580 |
250 |
210 |
Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`
ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.
փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.
հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:
2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար՝
ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 100 դրամ |
արմատներ` | 300 դրամ. |
բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 50 դրամ |
արմատներ` | 200 դրամ. |
գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 15 դրամ |
արմատներ` | 50 դրամ. |
դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 10 դրամ |
արմատներ` | 30 դրամ. |
ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` | 50 դրամ |
արմատներ` | 150 դրամ. |
զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
վերգետնյա մասեր` | 10 դրամ. |
է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ |
500 դրամ: |
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
պտուղներ, հատապտուղներ` | 30 դրամ |
տխիլ (տկողին), ընկույզ` |
60 դրամ: |
4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար`
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝ | |
վայրի խոզ` | 50000 դրամ |
գորշուկ (փորսուղ)` | 2500 դրամ |
աղվես` | 500 դրամ |
քարակզաքիս` | 2000 դրամ |
ճահճակուղբ` | 500 դրամ |
մշկամուկ` | 500 դրամ |
նապաստակ` | 800 դրամ |
սկյուռ` | 300 դրամ |
քնամոլ` | 200 դրամ |
չղջիկ` | 100 դրամ |
խլուրդ` | 20 դրամ |
ոզնի` | 200 դրամ |
այծյամ` | 85000 դրամ |
եղեգնակատու` | 50000 դրամ |
լուսան` | 50000 դրամ |
ջրառնետ` | 10 դրամ. |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` | |
սև ցին` | 10000 դրամ |
ճահճային մկնաճուռակ` | 10000 դրամ |
լորաճուռակ` | 5000 դրամ |
ցախաքլորաորս` | 50000 դրամ |
գիշանգղ` | 50000 դրամ |
մեծ ճուռակ` | 10000 դրամ |
տափաստանային ճուռակ` | 10000 դրամ |
թավշոտ ճուռակ` | 10000 դրամ |
սովորական հողմավար բազե` | 5000 դրամ |
արտուտաբազե` | 30000 դրամ |
այլ բազեանմաններ` | 5000 դրամ |
սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)` |
500 դրամ |
կաքավ` | 500 դրամ |
փասիան` | 2000 դրամ |
թուրաջ` | 2500 դրամ |
լոր` | 100 դրամ |
սև փարփար` | 300 դրամ |
կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար` | 100 դրամ |
քարադրանմաններ` | 200 դրամ |
աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)` |
100 դրամ |
կկվանմաններ` | 200 դրամ |
բվանմաններ` | 2000 դրամ |
սովորական այծկիթ` | 500 դրամ |
սովորական կիվիվ` | 500 դրամ |
մանգաղաթևեր` | 300 դրամ |
ալկիոններ` | 300 դրամ |
հոպոպ` | 100 դրամ |
փայտփոր` | 300 դրամ |
ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)` |
100 դրամ |
եղեգնահավ` | 500 դրամ |
ոսկեգույն մեղվակեր` | 1500 դրամ. |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` |
|
գյուրզա` | 3000 դրամ |
այլ տեսակի օձեր` | 1000 դրամ |
մողես` | 200 դրամ |
կասպիական կրիա` | 200 դրամ. |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` |
|
գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)` | 70 դրամ |
սովորական ծառագորտ (հատ)` | 200 դրամ |
փոքրասիական տրիտոն (հատ)` | 500 դրամ |
կանաչ դոդոշ (հատ)` | 10 դրամ. |
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` անատամ (հատ)` |
20 դրամ |
խաղողի խխունջ (կգ)` | 200 դրամ |
այլ տեսակի փափկամարմիններ (կգ)` | 100 դրամ. |
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար` գետի խեցգետին (կգ)` |
50 դրամ |
հաստապոչ կարիճ (հատ)` | 20 դրամ |
այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)` | 10 դրամ. |
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար` սիգ` |
50 դրամ |
լոքո` | 400 դրամ |
սպիտակ ամուր, սև ամուր, հաշամ, հաստաճակատ` | 500 դրամ |
կարմրախայտ` | 1000 դրամ |
կարաս` | 20 դրամ |
ծածան` | 100 դրամ |
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ` | 30 դրամ: |
Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:
Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:
5. Գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`
բարելավված արոտավայրերում` | 3 դրամ |
բնական արոտավայրերում` | 2 դրամ»: |
գ) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը |
Վանակատ (օբսիդիան) |
5 |
Լիստվենիտ |
500 |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:
|
Ա. Մարգարյան |
|