«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ուղևորատար տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) տեխնիկական վիճակի համար հավասար միավորներ հավաքած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված` առավել թվով տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությանը»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|