«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2219-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 949-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակը բարելավելու մասին» N 949-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի հանձնաժողովի կազմում ընդգրկել`
Ա. Եսայանի փոխարեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Աղաջանյանին և պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական ծննդօգնության հարցերով Ռ. Աբրահամյանին:
Այդ կապակցությամբ`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ռ. Աբրահամյան-պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական ծննդօգնության հարցերով».
բ) «Ա. Եսայան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Աղաջանյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|