ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 82
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12.02.2000 Թ. ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ 11-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.08.2000 թ. թիվ 32 որոշմամբ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 12.02.2000 թ. թիվ 20 որոշումը լրացվել է 11-րդ կետով, որի համաձայն` պարզաբանվել է 315-րդ հոդվածի 6-րդ մասով ամրապնդված կողմերի, ինչպես նաև դատական նիստում հարցաքննված անձի դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու կարգը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն հստակ կարգավորվում է դատական նիստի արձանագրության տրամադրման կարգը:
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 12.02.2000 թ. թիվ 20 որոշման 11-րդ կետը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
|