«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2005 թ. |
N 33-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հարկային պետական ծառայությունում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հարկային պետական ծառայությունում հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հարկային պետական ծառայությունում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները» գլխի և այլ առնչվող հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշերով նախապատրաստած նյութերի արդյունքների հիման վրա:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սյունակ 1-ում արտացոլվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ հաշվետու տարում հետաքննական նախապատրաստական գործողությունները չավարտված նյութերի քանակը:
7. Սյունակ 2-ում արտացոլվում է տարեսկզբից հետաքննության իրականացման նպատակով ստացված նյութերի քանակը:
8. Սյունակ 3-ում արտացոլվում է սյունակներ 1-ի և 2-ի հանրագումարը:
9. Սյունակ 4-ում արտացոլվում է հետաքննության կողմից հարուցված քրեական գործերի քանակը:
10. Սյունակ 5-ում արտացոլվում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ հետաքննության կողմից քրեական գործի հարուցումը մերժված նյութերի քանակը:
11. Սյունակ 6-ում արտացոլվում է հետաքննության կողմից նախաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և այլ նախաքննական մարմիններ ուղարկված նյութերի քանակը:
12. Սյունակ 7-ում արտացոլվում է լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման ենթակա, վարչական վարույթի իրականացման նպատակով, հանցագործության հատկանիշեր չպարունակող և հետաքննությանը ոչ ընդատյա և նմանատիպ օրենսդրությամբ նախատեսված այլ պատճառաբանություններով ըստ ենթակայության վերադարձված նյութերի քանակը:
13. Սյունակ 8-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում հետաքննական գործողությունները չավարտված նյութերի քանակը:
14. Սյունակ 9-ում արտացոլվում է հետաքննության ուղարկված նյութերով անցնող անձանց թվաքանակը:
15. Սյունակ 10-ում արտացոլվում է տարեսկզբից նախապատրաստված նյութերի հիման վրա պետությանը պատճառված վնասի վերականգնված գումարի չափը (առանց տույժերի և տուգանքների):
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի | ||||||||||
Ներկայացվում է | Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | ||||||||
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | ||||||||
Ով է ներկայացնում ____________________________________
Գտնվելու վայրը ______________________________________ _____________________________________ I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 25 նոյեմբերի 2005թ. թիվ 33-ն որոշմամբ
ՏԳՏԴ I I I I I I |
|||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
200_ թ. հունվար _____________________
(տարվա սկզբից աճողական կարգով)
ՀՀ քրեա-կան օրենս-գրքի |
Նյութերի քանակը, միավոր |
Նյութերի ընթացքը |
Առնչվող անձանց թվա-քանակը, |
Տարեսկզբից հետա-քննության ընթացքում ստացված | ||||||
մնացորդը տարե-սկզբին |
մուտքը տարե-սկզբից |
ընդամենը |
հարուցվել է քրեական |
մերժվել է քրեական գործի հարուցումը |
ուղարկվել է նախա-քննության |
վերադարձ-վել է ըստ ենթա-կայության |
մնացորդը հաշվետու | |||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
188 |
||||||||||
189 |
||||||||||
193 |
||||||||||
194 |
||||||||||
203 |
||||||||||
205 |
||||||||||
206 |
||||||||||
207 |
||||||||||
208 |
||||||||||
209 |
||||||||||
210 |
||||||||||
211 |
||||||||||
316 |
||||||||||
345 |
||||||||||
Այլ |
||||||||||
Ընդա-մենը |
Հաշվետվությանը լրացնող բացատրություններ _____________________________________ __________________________________________________________________ |
Ղեկավար |
_______________ |
_______________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________ |
_______________ |
Էլեկտրոնային փոստ _________________@______________ |